Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նախընտրական շրջանում չորն ու թացը խառնվել են. Լաստանավը չի կարող Լարսին այլընտրանք լինել

Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում Վրաստանի իշխանությունների հետ՝ փորձելով Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնել, ձեռք է բերվելու երկու լաստանավ, ինչը կարող է ինչ-որ չափով կրճատել Լարսի ճանապարհի բարդությունները:

«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչեյանը, անդրադառնալով հարցին, թե որքանով է այս ծրագիրն իրատեսական և որքանով է ունակ բեռը թեթևացնելու, նշեց. «Եթե մենք այսօր Երևանից դուրս ենք գալիս, փորձում ենք հասնել Վրաստանի սահման, մոտ 220կմ ճանապարհ ենք կտրում, դրանից հետո մոտավորապես 50-60կմ պետք է անցնենք Թբիլիսի հասնելու համար, իսկ այնտեղից 150կմ էլ պետք է անցնենք Լարսի սահմանակետ հասնելու համար, այսինքն՝ աշխարհագրական այս տարածությունը շատ ավելի կարճ է, քան մինչև Բաթումի կամ Փոթի հասնելը, Թբիլիսիից Փոթի 370կմ է:

21-22տ բեռ տանող մեքենան ավելի քիչ ճանապարհ է անցնում Լարսի անցակետ հասնելու համար, քան Բաթումի, և ինչ լաստանավ էլ գնեն, այդպիսի մեքենայի տեղափոխումը մոտ 1000 դոլար կարժենա, մեքենան կիջնի ռուսական որևէ նավահանգստում, որտեղ ևս հավելյալ ճնապարհ պիտի անցնի՝ իր նշանակետին հասնելու համար: Սա նշանակում է, որ ահռելի հավելյալ ծախսեր պիտի արվեն: Ինչպե՞ս կարող է դա համարվել Լարսին փոխարինող: Այլ բան կլներ, եթե այդ լաստանավերը ժամանակին գնած լինեին և կարողանային պետական դոտացիայով աշխատեցնել, այսինքն՝ արտահանման համար հատուկ գնացուցակ սահմանեին, որը ինքնարժեքային կլիներ՝ միայն լաստանավի վառելիքի ծախսը վճարելով՝ բեռները կհասնեին իրենց նշանակետին, թեև մի քանի հարյուր կմ ավել կքշեին մեր վարորդները:

Մեր պետությունը պետք է հասկանա, որ Լարսը ամենամատչելին է, ամենավտանգավորն է, Լարսում նոր պետ է նշանակվել, որն ավելի է դժվարացրել մեր վարորդների անցուդարձը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում