Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Սերժ Սարգսյանի չգծված պլանը

Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չկան 2018 թվականի հետ կապված «գծված պլաններ»: Խոսքն իհարկե վերաբերում է իշխանության խնդրին, որ առաջանում է 2018 թվականի ապրիլին՝ նախագահի պաշտոնը թողնելու կապակցությամբ: Դրանից հետո Հայաստանն անցնում է լիարժեք խորհրդարանական կառավարման և առաջանում է հարց, թե ով է լինելու նոր վարչապետը, այսինքն՝ Հայաստանի Առաջին դեմքը՝ նոր Առաջին դեմքը: Սերժ Սարգսյանը գնո՞ւմ է, թե՞ մնում: Այս հարցը նա հերթական անգամ բաց է թողել իսպանական գործակալությանը տված հարցազրույցում: Գծված պլաններ չկան, ասում է նա, և դա երևի թե Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում ամենից հավաստի կամ հազվադեպ հավաստի հայտարարություններից մեկն է: Առավել հավաստի, քան, երբ նա 2014 թվականին հայտարարում էր, որ չի լինելու այլևս նախագահ կամ վարչապետ: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի էլ կարող ունենալ այդ հարցի հետ կապված գծված պլաններ: Հայաստանում որևէ մեկը չի կարող ունենալ իշխանության խնդրի հանգուցալուծման հետ կապված գծված պլաններ, եթե խոսքն իհարկե համարժեք որևէ մեկի մասին է՝ թե՛ ներքին, թե՛ առավել ևս արտաքին իրողություններին համարժեք: Ուզենք, թե ոչ, դուր գա մեզ, թե ոչ, Հայաստանում արդեն երկար տարիներ ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանության խնդրում առավել վճռորոշ ազդեցությունը դրսում է, քան՝ ներսում:

Հայաստանի հասարակությունը, ինչպես փորձը ցույց տվեց, պետականության ճակատագրի հարցում վճռական ազդեցություն և խոսք ունենում է, կամ ձևակերպել ու արտահայտել, խոսքից էլ գործի անցնել կարողանում է միայն արտակարգ իրավիճակներում, ինչպիսին՝ Ապրիլյան պատերազմը: Երբ չկա արտակարգ իրավիճակ արտաքին սպառնալիքի տեսքով, Հայաստանի հասարակությունը գտնվում է տոտալ անորոշության, չկողմնորոշվածության, և առավել ևս խնդիր ձևակերպելու և լուծման անցնելու անկարողության մեջ: Դա էլ լավագույնս դրսևորվեց ապրիլյան ողբերգական զարգացումների ընթացքում, երբ Հայաստանի հանրությունն իբրև միավոր ոչ միայն չկարողացավ դրսևորվել, այլ ըստ էության նույնիսկ չկողմնորոշվեց, թե ի վերջո ինչպիսի վերաբերմունք պետք է արտահայտի ՊՊԾ գնդում ստեղծված դրամատիկ վիճակի նկատմամբ՝ պետք է մերժի՞ այդօրինակ զարգացումը, որպես ելք կամ ճանապարհ չհանդիսացող, թե՞ պետք է աջակցի և դառնա այդ գործի շարունակող: Եթե կուզեք, ապրիլյան ողբերգության խորը, ենթատեքստային խնդիրը նույնիսկ այստեղ էր, այսինքն՝ հասարակության կողմնորոշման, հասարակական կարծիքի կամ դիրքորոշման բացակայություն, անիմանալիություն: Այս իրավիճակում, իշխանության ձևավորման գործընթացում հասարակությունը ևս մնում է չկողմնորոշվածի և խնդիրներ ձևակերպել չկարողացածի դերում, մի շարք պատճառներից ելնելով: Այդ իրավիճակը անգամ ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող իրավիճակ է, որ անկասկած ձևավորվել է առաջին հերթին երկու տասնամյակ շարունակ իշխող համակարգի և այդ թվում նաև Սերժ Սարգսյանի պատասխանատվությամբ:

Բայց կա այն, ինչ կա և քանի դեռ գտնված չէ լուծումը, հանգուցալուծումը, փոփոխության բանաձևն ու ճանապարհային քարտեզը, ստիպված ենք ընդունել, որ Հայաստանի իշխանության հարցում Հայաստանի հանրության դերակատարումը դեռևս վճռորոշ, առանցքային չէ: Առանցքային է արտաքին իրավիճակը, արտաքին ազդակները, միջազգային հարաբերությունների այն հոսանքները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մեր տարածաշրջանին և դրանում առկա այն խնդիրներին, որ անմիջականորեն կապված են Հայաստանի հետ և կախված Հայաստանի դիրքորոշումից: Սերժ Սարգսյանը կամ որևէ մեկը այդ դեպքում չի կարող ունենալ գծված պլաններ, այլ ինքը կախվածության մեջ կլինի այն պլաններից, որ առկա են միջազգային օրակարգում, գերտերությունների և ուժային կենտրոնների հարաբերություններում, մասնավորապես Հարավային Կովկասի հանդեպ մոտեցումներում և ռազմավարություններում: Սարգսյանը, մեծ հաշվով, իր նախագահության արդեն լրացող տասը տարիների ընթացքում գծված պլաններով այդպես էլ չառաջնորդվեց և գնաց իրավիճակային, կարճաժամկետ, առավելագույնը միջնաժամկետ լուծումների, իհարկե կարողանալով համոզել բոլորին, որ չափում և հաշվարկում է երկարաժամկետ: Եվ մինչ բոլոր սուբյեկտները ներքին կյանքում փորձում էին հասկանալ այդ երկարաժամկետ հաշվարկները, Սարգսյանը պարբերաբար, մեկը մյուսի հետևից կատարում էր իր կարճ կամ միջին տարածության քայլերն ու զուտ դրա շնորհիվ պահում իշխանությունը մի վիճակում, երբ թվում է, թե պարզապես հնարավոր չէր պահել, քանի որ այդ իշխանության դեմ էին գործնականում բոլորը՝ այդ թվում նույնիսկ Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջանակը կազմող ուժերն ու թևերը: Այնպես որ, Սարգսյանը չի դավաճանում իրեն և չի փորձում իր պլաններով դեմ գնալ ժամանակին ու ճակատագրին, փորձելով մտածել ամեն հաջորդ քայլի մասին և հաղթել ամեն հաջորդ խաղ, մինչև եզրափակիչ՝ մինչև 2018-ի ապրիլ կամ մայիս:

Ընդ որում, այդ հանգամանքը չի ենթադրում աներկբա, որ հաղթանակը լինելու է Սերժ Սարգսյանի վարչապետության տեսքով: Հաղթանակ նրա համար կլինի նաև իր նշանակած կամ իր հավանությանն արժանացած վարչապետի տեսքով, և կլինի հաղթանակի էլի մի քանի տարբերակներ: Սարգսյանի համար գլխավոր խնդիրը՝ արտաքին ուժային կենտրոնների պատկերացումներին և պլաններին համահունչ լինելն է: Ընդ որում, հատկանշական է մի բան, որ Հայաստանում ներկայումս այդ խնդրով զբաղված չէ և ոչ մի այլ քաղաքական ուժ, ինչը արձանագրել են նույնիսկ հենց արտաքին ուժային կենտրոնները: Օրինակ, ի դեմս Հայաստանում ԱՄՆ դեսպանի, որը օրերս խորհրդարանի ընտրության մասնակից սուբյեկտների շտաբներ իր կատարած այցերի շրջանակում հայտարարել էր, որ քաղաքական ուժերը պետք է հստակ ներկայացնեն Հայաստանի զարգացման իրենց տեսլականը, այն ապագան, որ իրենք են պատկերացնում և ուզում կառուցել: ԱՄՆ դեսպանն այդպիսով ակնարկել է, որ քարոզարշավը մեկ շաբաթ է՝ ինչ մեկնարկել է, բայց դեռևս պարզ չէ, թե ինչ են ուզում դրա մասնակիցները:

 

Լուսանկարը՝ Getty images-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում