Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Նպատակը սեփական չափին, թե չափը՝ նպատակին

Այսօր Սերժ Սարգսյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ, և նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Մինչև Պուտինին հանդիպելը, Սերժ Սարգսյանը հոդված է հրապարակել ռուսական «Իզվեստիա» պարբերականում: Այդ հոդվածը գործնականում այլ բանի մասին չէ, քան Ռուսաստանին՝ Հայաստանի հավատարմության: Համենայնդեպս, հոդվածում այլ բան չկար, քան հայ-ռուսական հարաբերության «Անվտանգության և առաջընթացի» պատրաստակամության, ավելի շուտ միշտ պատրաստ լինելու «պիոներական» հավաստիացումը: Դա այն դեպքում, երբ Ապրիլյան պատերազմից հետո, միաժամանակ նաև լայն տարածաշրջանային և միջազգային մի շարք այլ գերկարևոր իրողություններից հետո, նաև տեղի ունեցող գործընթացների ֆոնին Հայաստանի նախագահը երևի թե պետք է ունենար առավել բովանդակալից ասելիք՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելուց առաջ: Ընդ որում, խնդիրը բոլորովին էլ Ռուսաստանի նախագահին կամ ռուսական քաղաքականությանն ընդդիմախոսությունը չէ և գործնականում ոչ էլ անմիջականորեն հայ-ռուսական հարաբերությանը վերաբերող որևէ բան:

Հայաստանը պարտավոր է աշխարհին, այդ թվում նաև ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրին ներկայացնել կամ ներկայանալ տարաշածշրջանային և միջազգային նոր դերակատարման հայտով: Ռուսաստան մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանն իսպանական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե շատ վտանգավոր է խաղալ գերտերությունների, Ռուսաստանի և Արևմուտքի հակասության վրա: Սերժ Սարգսյանը միանգամայն իրավացի է, դա խիստ վտանգավոր, արկածախնդիր խաղ է: Միևնույն ժամանակ նա հայտարարել էր, թե չի գերագնահատում Հայաստանի նշանակությունն ու կարծում, թե Հայաստանը կարող է լինել այդ հակասությունների հարթման կենտրոն, բայց մտածում է, որ այդուհանդերձ հնարավոր է համադրել նրան հետաքրքրությունն ու այդպիսով սպասարկել Հայաստանի շահն ու անվտանգությունը:

Տեսականում, իհարկե, դիտարկումը կամ միտվածությունը անվիճելի ճշմարիտ է, սակայն գործնականում ոչինչ չասող, քանի որ այն իրական քաղաքական արժեք ստանալու համար Հայաստանից պահանջում է կոնկրետ նախաձեռնություններ, գաղափարներ, առաջարկներ, կապված Կովկասի, Կովկասում իր դերի, նաև միջազգային անվտանգության և տնտեսա-քաղաքական համակարգում Կովկասի դերակատարման հետ: Ե՞րբ է Հայաստանը հանդես եկել որևէ նմանօրինակ գաղափարով, մեղմ ասած ոչ այնքան հաջողված հայ-թուրքական ֆուտբոլային նախաձեռնությունից հետո, որը նույնիսկ խիստ կասկածելի է, թե զուտ հայկական նախաձեռնություն էր, քանի որ Հայաստանի մայրաքաղաքից հնչելու փոխարեն հնչեց Մոսկվայից: Ե՞րբ է Հայաստանն առաջ քաշել տարածաշրջանային համակեցության մի որևէ նոր մոդուլ և փորձել քննարկել դրանք գերտերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ:

Հայաստանը ոչ թե փորձում է համադրել գերտերությունների շահերը, այլ ընդամենը սպասում է, որ դրանք մի գեղեցիկ օր, մի ինչ որ հրաշքով կհամադրվեն և ինքն էլ կօգտվի դրանից՝ կամ ավելի շուտ ոչ թե Հայաստանը, այլ իշխանությունը կօգտվի, ինչպես մինչև 2008 թվականը: Ընդ որում, նախաձեռնողականության վեկտորները ամենևին չեն ենթադրում միայն Ռուսաստան և Արևմուտք արեալը, այլ նաև Ռուսաստան-Իրան, ներառյալ նաև Վրաստանը, Հայաստան-Իրան-Վրաստան-Արևմուտք, Իրան-Հայաստան-Վրաստան-Ուկրաինա:

Սրանք աշխատանքի ուղղություններ են, որտեղ իհարկե Հայաստանին չէ, որ սպասում են, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք Հայաստանից չեն կախված, բայց որտեղ կա աշխատանքի ահռելի տարածություն, ահռելի հորիզոններ և պահանջվում են միայն աշխատողներ, մտածողներ, հետաքրքրվածներ, պահանջվում են ոչ անտարբերներ: Եվ ամենակարևորը՝ պահանջվում են մարդիկ, որոնց համար չկան չափից մեծ նպատակներ, որոնք ոչ թե նպատակներն են համապատասխանեցնում իրենց չափին, այլ իրենց չափն են փորձում հասցնել նպատակներին:

 

Լուսանկարը՝ Getty images

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում