Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՀՀԿ-ն բերել է փչացնելու այնպիսի կուսական մարդկանց, որոնց հետ «կռիվ տալու չկա». Արամ Զ. Սարգսյան

«Առաջին լրատվականի զրուցակիցն է «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, արդեն մեկ շաբաթից ավելի է՝ քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավ են իրականացնում: Դուք եղել եք Սյունիքում, որտեղ առաջադրվել եք ռեյտինգային ընտրակարգով: Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները բնակիչների հետ հանդիպման արդյունքում, արդյոք այս մարզում, որը միշտ եղել է իշխանությունների վերահսկողության տակ, հնարավորություն կա ընդդիմադիր քաղաքական ուժի համար:

-Քարոզարշավի այս փուլը «Ելք» դաշինքն իր համար նախանշել էր որպես դաշինքի հետ ծանոթացնելու փուլ, եւ դրա համար մենք բաժանվել էինք 4 մասի՝ հանրապետության տարբեր ուղղություններով: Այս ծանոթացման փուլը կարող եմ համարել լավ, որովհետեւ Սյունիքի ամենավերջին գյուղում անգամ տատիկ-պապիկները գիտեին «Ելք» դաշինքի մասին: Այս փուլը ես մեղվի փեթակ հիշեցնող գործընթաց եմ համարում, որ ամեն օր նույն բանն ես անում, շրջում ես բակերով, բացատրում ես, որ ելք կա՝ ամեն անգամ նոր երանգներով, դա ձանձրալի է, բայց վերջում դառնում է լիքը լցված փեթակ, որն էլ հենց մեղվի աշխատանքն է: Ես կարծում եմ, որ այս առումով «Ելք» դաշինքը լավագույնս է աշխատել՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում, թե՛ Էդմոն Մարուքյանը՝ Լոռիում, թե՛ Սասուն Միքայելյանը՝ Հրազդանում, եւ կարծում եմ՝ իմ աշխատանքն էլ դրական էր Սյունիքի մարզում: Ընդհանուր առմամբ՝ ակտիվ էր Կապանը, ինչը հույս է ներշնչում, որ «Ելք» դաշինքը այնտեղ լուրջ քվեներ կունենա, այնտեղ սպասում են, որ մենք եռյակով գնանք: Այս փուլից հետո անցնելու ենք երկրորդ փուլ, որը համարում եմ քվե հավաքելու փուլ, այդ փուլում հանրությանը պետք է ներկայանանք եռյակով եւ բացատրենք, թե ինչու քվեն տալ «Ելք-ին: Եվ երրորդ փուլը՝ ընտրության փուլն է եւ տեղերում դիտորդների ապահովումը, որը շատ կարեւոր է, նամանավանդ այնպիսի մարզում, ինչպիսին Սյունիքն է, որտեղ առկա է վախի մթնոլորտ:

-Ձեր շփումների՞ց էլ զգացիք, որ դեռեւս առկա է վախի մթնոլորտը:

-Միանշանակ: Գորիսում եւ Կապանում դա քիչ էր զգացվում, իսկ Քաջարանում ընդհանրապես դա վերածվել էր սարսափի մթնոլորտի, քարոզարշավի ժամանակ գալիս, մարդկանց սպառնում էին աշխատանքից ազատել՝ անգամ հոր տարիքի մարդու թեւից քաշելով, եւ այս ամենը հանրության աչքի առաջ էր տեղի ունենում: Փորձելու ենք հաղթահարել վախի մթնոլորտը: Սիսիանում անտարբերությունն էր շատ, իսկ Մեղրիում քաղաքապետը մեզ մոտեցավ, հարցրեց՝ ինչով կարող է օգնել: Իմ ճանաչողությունն այդ մարզում մեծ է, անգամ իմ վարչապետության ժամանակվանից դրվագներ էին հիշում, նաեւ եղբորս՝ Վազգենի նկատմամբ հարգանքը շատ բարձր է, եւ բոլոր տեղերում, բացի Քաջարանից, ընդունելությունը դրական էր:

Խնդիրն այն է, որ խնդիրները մարդկանց ճորտատիրական կապի մեջ են դնում: Կաթ ընդունող հիմնարկ-ձեռնարկությունները կաթ մթերողներին պարտադրում են քվեարկել ՀՀԿ-ի օգնին: Կաթ վերցնող հիմնարկներին էլ վարչական ռեսուրս ունեցող գյուղապետարանը, քաղաքապետարանը, մարզպետարանն են պարտադրում այդպես վարվել: Փաստորեն մարդը բանկերում պարտքեր ունենալով, օր օրի աղքատանալով՝ ստիպված է քվեարկել իրեն աղքատացնողների օգտին. սա ճորտատիրական կապի դասական օրինակ է: Ես մտածում եմ, որ Բաղրամյան 26-ում գուցե չգիտեն, որ այսպիսի մեխանիզմով են մարզպետարաններն ապահովում իրենց քվեն: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն Սյունիքի մարզում լուրջ խնդիրներ ունի, մարզպետարանի ճնշումները հակառակ ռեակցիա են տալիս: Իսկ Ծառուկյանին այնտեղ սպասում են, որ փող ուզեն, Ծառուկյանին համարում են բարերար-փրկիչ:

Պարոն Սարգսյան, նշեցիք, որ Սյունիքում հիշել են Ձեր վարչապետության տարիները, բայց նաեւ որոշակի մեղադրանքներ են հնչել ձեր վարչապետության շրջանի, Ռ. Քոչարյանի հետ հարաբերությունների առումով:

-Այո եղել են նման բաներ, եթե դեմ առ դեմ ասեին, ես կբացատրեի, բայց իմ բուկլետները բաժանելուց հետո իմ ընկերներին ասել են՝ վարչապետ ժամանակ ի՞նչ արեց, որ հիմա ինչ անի: Այդ ամենը վիրավորական է: Փորձեմ ինձ համեմատել այսօրվա վարչապետի հետ. ես եկել եմ իշխանության Հոկտեմբերի 27-ից հետո, որտեղ որեւէ մեկը մյուսին չէր վստահում, Քոչարյանը պարտադրված էր ինձ վարչապետ նշանակել, դա ուզում էին ՀՀԿ-ն, ԵԿՄ-ն, իրենք իմ մեջ էին տեսնում իրենց անվտանգությունը, եւ որպեսզի այդ անվստահության խնդիրը լուծվեր, ձեւավորեցի ազգային համաձայնության կառավարություն՝ ԱԺ բոլոր կուսակցություններից նախարարներ նշանակվեցին: 23 նախարարությունները դարձրեցի 19, որը խնայողություն էր բերում: Լուրջ խնդիր կար արտաքին քաղաքական առումով, ես հայտարարեցի, որ կա Մեղրու տարբերակով Ղարաբաղի հիմնահարցի լուծում: Կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը տեղի է ունեցել Մեղրիի տարբերակով ղարաբաղյան հիմնահարցի լուծման առումով: Վերագործարկել եմ «Նաիրիտը» (որը 4 տարի կանգնած էր), Ագարակի պղնձի գործարանը… Գնացել եմ Մոսկվա եւ գազի սակագինը 55-ից 35 եմ իջեցրել: Այս ամենը փաստեր են: Իսկ այս վարչապետը 7 ամիս է վարչապետ է, ոչ մի բան չի արել, ժպտում է, կոստյումն է կախում այս կամ այն աթոռին, վերջում էլ շապիկո՞վ է նստելու… Խոստումներ է տալիս… Պարոն վարչապետ, ՀՀ-ն Ձեր վարչապետության շրջանում 192 մլն-ի ներդրում է ունեցել, դուք ո՞նց եք մենակ Ջերմուկում 300մլն-ի կամ միլիարդների հասնող ներդրումների խոստումներ տալիս Սյունիքում: Ո՞վ է տալու ներդրումները, եթե նկատի ունեք Մոսկվայում Ձեր հանդիպումներից՝ այդ նույն Մոսկվայում Մեդվեդեւն ասում է՝ մեկը լինի Մոսկվայում ներդրում անի: Հո հենց այնպես օդի մեջ ասելով, ժպտալով չի՞: Ի՞նչ է արել 7 ամսում: Գազն էժանացրե՞ց, «Գազպրոմ»‑ի աշխատողներին դարձրեց ՀՀԿ-ական: Կառավարությունում համակարգային փոփոխություններ չի արել, խոսել է խաղի կանոններից, կրճատումներից, ինտելեկտից, կախարդական փայտիկից, վերջում էլ զարմանալի անեկդոտներ է պատմում հարբած տղամարդու մասին. ստացվում է՝ հարբած տղամարդը ՀՀ իշխանությունն է, որ 6 մլրդ վարկ է վերցրել, սերունդներին պարտքի տակ գցել, աշխատատեղեր չի բացել, կինն էլ ժողովուրդն է, ասում է՝ դու խելոք ես, մի բան կմտածես, գլուխդ կպահես: Թող մարդիկ չգնան վարչապետի հետ հանդիպումներին:

Ինչո՞ւ է ՀՀԿն հենց վարչապետի վրա խաղադրույք կատարել, հանդես են գալիս Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը, նոր դեմքերով հանդես գալու խնդի՞ր ունի ՀՀԿն:

-ՀՀԿ-ն հետեւություն է արել, համարել է, որ նախագահը բարձր վարկանիշ չունի: ՀՀԿ-ի հետ ի՞նչ կապ ունեն վարչապետը, Վ. Սարգսյանը, Ա. Հովհաննիսյանը, ՀՀԿ-ական ասելով՝ ես հասկանում եմ Ա. Աշոտյանին, Գ. Սահակյանին, Ս. Սարգսյանին, Է. Շարմազանովին, էդ մարդիկ իրենց կուսակցության թասիբին կանգնել են, մեզ հետ «չանգեչանգ» կռիվ են տվել: Հիմա ՀՀԿ-ն ասում է՝ դուք վարկաբեկված եք, հանձինս ձեզ մեզ քվե չեն տա: ՀՀԿ-ն բերել է փչացնելու այսպիսի կուսական անձնավորությունների, շարել են այդ մարդկանց, որ իրենց հետ կռիվ տալու բան չունենանք: Հիմա իրենց էլ կփչացնեն, հաջորդ անգամ նոր «կույսերի» կհավաքեն: Սա է ՀՀԿ-ի գործունեության մեխանիզմը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում