Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Ով և ինչի համար է «ոռոգում» Ջրառատի բախումը

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների և ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի ազգականների միջև աղմկոտ միջադեպը շարունակություն է ունեցել, և ՕՐՕ դաշինքը հայտարարել է, որ Երանոսյանների մի բարեկամ՝ գյուղապետի եղբայրը, կրակել է և հրազենով վիրավորել իրենց համակրին:

Ջրառատը, ինչպես հայտնի է, Երանոսյանի հայրենի գյուղն է, իսկ Երանոսյանն էլ հայտնի է հանրությանը բռնություններին առնչվող պատմություններով, որոնց գագաթնակետը Սարի Թաղն էր, թեև դրանից առաջ էլ Լևոն Երանոսյանի անունը կապվում էր մի խումբ ազատամարտիկների հանդեպ բռնության հետ:

Ինչ է տեղի ունենում Ջրառատում, մի կողմից՝ շատ պարզ է, մյուս կողմից՝ առաջացնում է մի շարք հարցեր: Պարզ է այն առումով, որ Ջրառատում տեղի է ունենում անպատժելիության հերթական դրսևորումներից մեկը, որը միանգամայն սովորական երևույթ է հայաստանյան իրականությունում, եթե խոսքը վերաբերում է իշխանության այս կամ այն առանցքային ներկայացուցչին կամ նրա հարազատներին ու բարեկամներին: Նախօրեին էլ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ կրկին Սարի Թաղի դեպքերից հայտնի Լեռնիկ Երանոսյանն էր զենք գործածել ՕՐՕ դաշինքի համակիրների դեմ: Տեղի ունեցողն առավել ևս պարզ է, եթե խոսքը վերաբերում է նախընտրական շրջանին: Ի վերջո՝ ինչի մասին է խոսքը, երբ ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուները նույնիսկ միմյանց հանդեպ են դիմում բռնությունների:

Սակայն այդ միջադեպերին Սերժ Սարգսյանը արձագանքել էր արագ և հատու, և այս տեսանկյունից Ջրառատում իրադարձությունների նման զարգացման շարունակությունը առաջացնում է հարցեր: Եթե տեղի է ունենում շարունակություն, ապա դա նշանակում է, որ իշխանության բարձրագույն մակարդակում նախօրեին տեղի ունեցած դեպքը չի ստացել համարժեք արձագանք և չի արժանացել համարժեք վերաբերմունքի: Բանն այն է, որ հազիվ թե լիներ շարունակություն, եթե իշխանության վերին օղակներում դրվեր նման բան թույլ չտալու խնդիր: Իսկ նման խնդիր ենթադրվում է, որ պետք է դրվեր՝ նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել անցկացնել «լավագույն» ընտրություններ:

Եթե Ջրառատում տեղի ունեցածը արժանացել է Սերժ Սարգսյանի ուշադրությանը, սակայն եղել է շարունակություն, ապա դա նշանակում է, որ շարունակություն եղել է կա՛մ նրա կամքով, կա՛մ պարզապես նա չի տիրապետում իրավիճակին: Իհարկե, հնարավոր էր նաև Սերժ Սարգսյանի ուշադրության բացակայություն՝ նկատի ունենալով այն, որ նա Մոսկվայում է և հավանաբար նախօրեին էլ նախապատրաստվում էր Պուտինի հետ հանդիպմանը, որտեղ ամենայն հավանականությամբ կորոշի իր քաղաքական ճակատագրի հետ կապված հարցեր:

Ջրառատն այս առումով, իհարկե, դառնում է շատ մանր խնդիր նրա համար, չնայած մեծ աղմուկին: Մյուս կողմից՝ ստացվում է, որ եթե Սերժ Սարգսյանը չի հետևում իրավիճակին, այն անմիջապես դուրս է գալիս վերահսկողությունից կամ դառնում է անկառավարելի: Հակառակ դեպքում, եթե իրավիճակը կառավարելի է, ապա հարց է առաջանում, թե ով և ինչի համար է նման կերպ կառավարում Ջրառատի միջադեպն ու «ապահովում» շարունակություն, որը հղի կարող է լինել երկկողմ ավելի ուժգին բախումներով: Նման դեպքերում ասում են, թե պետք է փնտրել նրանց, ում ձեռնտու է հանցանքը:

Սակայն Հայաստանում ըստ էության շատ վաղուց մի իրավիճակ է, երբ հանցանքը՝ մեծ կամ փոքր, «հաղթանակի» նման է և ըստ էության ունի բազմաթիվ շահառուներ ու տերեր, իսկ ահա օրինականությունն ու իրավականությունը «պարտության» նման է՝ տեր չունի: Ընդ որում, այս ամենում նկատելի է իրավապահ համակարգի բավական իներտությունը, որտեղ կարող են շոշափվել նաև ներգերատեսչական շահերի բախման ուշագրավ երանգներ:

Եթե դեպքերը ունենում են շարունակություն, կնշանակի վատ է աշխատում իրավապահ համակարգը: Եվ հարց է առաջանում՝ ո՞ր կառույցը և ինչո՞ւ՝ ոստիկանությո՞ւնը, որի պետը հայտարարել է, թե պետք է լինեն ամենաանթերի գործող կառույցը ընտրական գործընթացում, թե՞ Աղվան Հովսեփյանի ղեկավարած քննչական կոմիտեն: Բացառված չէ նույնիսկ, որ համակարգը որոշել է եռացող կաթսայի «գոլորշին» բաց թողնել Ջրառատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում