Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Արյուն ա լինելու» արտահայտությունը սպանության սպառնալիք չէ՞

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Դավիդ Ստեփանյանի ներկայացուցիչ՝ «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքի քննությունը: Պողոսյանը բողոք էր ներկայացրել քրեական գործի կարճման դեմ:

Հիշեցնենք, որ անցած տարի Դավիդ Ստեփանյանի դիմումի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը»): Ստեփանյանը քննչական մարմնին ներկայացրել էր նաև ձայնագրություն, որում լսվում է, թե Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Երիցյանն ինչպես է նրան սպառնում՝ ասելով, որ գումարը իրեն չվերադարձնելու դեպքում «արյուն ա լինելու»:

Ըստ գործի նյութերի՝ Հովհաննես Երիցյանը Դավիդ Ստեփանյանին ամսական 2% տոկոսադրույքով 900.000 ԱՄՆ դոլար էր տվել: Ստեփանյանի խոսքով՝ ինքը տասը տարի շարունակ ամսական 18.000 ԱՄՆ դոլար տոկոս է փակել, իսկ երբ այլևս չի կարողացել վճարել, Երիցյանը սկսել է սպառնալ իրեն:

Քրեական գործը կարճվել էր, թեև Ստեփանյանի ու Երիցյանի միջև որևէ առերես հարցաքննություն չէր անցկացվել: Մարինա Պողոսյանը դատարանում պնդեց, որ գործը թերի է քննվել:

Դատախազ Նարեկ Խաչատրյանն առարկեց բերված բողոքի դեմ՝ համարելով, որ այն անհիմն է: Խաչատրյանը թեև նշեց, որ ձայնագրությունը չի կարող ապացույց դիտվել, քանի որ Երիցյանը նախազգուշացված չի եղել, որ իրեն ձայնագրում են, այնուամենայնիվ՝ անդրադարձավ դրա բովանդակությանը:

«Ձայնագրությունում լսվում է «արյուն ա լինելու» արտահայտությունը, որն ուղղված չէ Հովհաննես Երիցյանի կողմից Դավիդ Ստեփանյանին: Ըստ էության, նա վկայակոչում է այլ անձի: Անմիջական սպանության սպառնալիք չի եղել»,- կարծում է դատախազը:

Մարինա Պողոսյանն էլ առարկեց՝ նշելով, որ եթե սպառնալիքներ չլինեին, Ստեփանյանը ստիպված չէր լինի ընտանիքի հետ հեռանալ Հայաստանից:

Այսօր դատավորը հրապարակեց իր որոշումը, որով բավարարեց «Վելես» ՀԿ-ի նախագահի բերած բողոքը: Փաստորեն, դատարանը ընդունեց, որ քննությունը թերի է կատարվել, և որոշում կայացրեց վերացնել գործը կարճելու մասին որոշումը:

Հ.Գ. Դատարանում Դավիդ Ստեփանյանի իրավունքները պաշտպանող Մարինա Պողոսյանի դեմ վերջին երեք տարում երկու քրեական գործ է հարուցվել, որոնցից մեկը կարճվել է, իսկ մյուսի քննությունն ընթանում է Կենտրոնի դատարանում: Պողոսյանին հարցրինք՝ մեղադրյալի կարգավիճակը արդյոք չի՞ խանգարում նրան այլ գործերով քաղաքացիների իրավունքները պաշտպանել: «Նախ՝ մեղադրյալը ընդամենը կարգավիճակ է, իսկ իրավապաշտպան լինելը՝ հոգեվիճակ: Բացի այդ, եթե իրենց նպատակն էր իմ դեմ քրեական գործ սարքելով լռեցնել ինձ կամ խլել մեր ժամանակը, որպեսզի ես չկարողանայի պաշտպանել այլ մարդկանց իրավունքները, ապա իրենք չեն հասել իրենց ուզածին, բնականաբար՝ մենք շարունակում ենք պաշտպանել մեր շահառուների իրավունքները և մինչև վերջ էլ շարունակելու ենք զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում