Forbes-ը հրապարակել է գաստրոնոմիկ շրջագայությունների աշխարհի 10 լավագույն ուղղությունները: Թոփ-ցուցակում ներառվել է նաև Լոս Անջելեսի հայկական թաղամասը, որը հայտնի է Little Armenia («Փոքր Հայաստան») անունով:
«Լոս Անջելեսում պետք է այցելել էթնիկ թաղամասեր, հանդիպել տեղի բնակիչներին և փորձել նրանց կերակուրները: Փոքր Հայաստանի խորտկարանները և շուկաներն առաջարկում են համեղ ուտեստներ, քաղցրավենիքներ»,-գրում է պարբերականը:
Բացի այդ Forbes-ը խորհուրդ է տալիս Լոս Անջելեսում այցելել կորեական և թայլանդական թաղամասեր:
Գաստրոնոմիկ շրջագայության լավագույն ուղղություններում ներառվել են նաև Նոր Օռլեանը, Թել Ավիվը, Տորոնտոն և Լիսաբոնը: