Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Էրերայի «մունաթն» ու Մոուրինյոյի ճակատագրական քայլը թաղեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով զիջեց «Չելսիին» և դուրս մնաց հետագա պայքարից: Հանդիպման ելքն ըստ էության վճռվեց դեռևս 35-րդ րոպեին, երբ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ դաշտից հեռացվեց «Յունայթեդի» հենակետային կիսապաշտպան Անդեր Էրերան:

«Մանչեսթերի» երկրպագուների զգալի մասը վստահ է, որ երկրորդ դեղին քարտը հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը անտեղի ցույց տվեց: Իսկապես, այդ դրվագում Էրերան այնքան էլ կոպիտ չգործեց, և կարելի էր չդիմել նման կոշտ որոշման, բայց… Կարմիր քարտի գլխավոր պատճառը, կարծում ենք, 20-րդ րոպեին Էրերայի ոչ ադեկվատ արձագանքն էր առաջին դեղին քարտ ստանալու ժամանակ: «Մանչեսթերի» կիսապաշտպանը չզսպելով կրքերը՝ ցուցադրաբար, այսպես ասած, «մունաթ» եկավ Օլիվերի վրա՝ նրա հասցեին հնչեցնելով տհաճ խոսքեր: Օլիվերը իր հերթին վրեժխնդիր եղավ: Նա սպասում էր հարմար առիթի Էրերային դաշտից հեռացնելու համար և ցույց տված առաջին քարտից ընդամենը 15 րոպե անց հասավ իր նպատակին:

Հայտնվելով ծանր իրավիճակում՝ Մոուրինյոն իրավիճակը շտկելու փոխարեն վերջնականապես «թաղեց» իր թիմին՝ փոխարինելով Հենրիխ Մխիթարյանին: Ինչո՞ւ Մոուրինյոն խաղից հանեց ոչ թե Մարկուս Ռեշֆորդին, այլ Մխիթարյանին: Անկախ Էրերայի հեռացումից՝ Մոուրինյոն չպետք է խաղադաշտում թողներ Ռեշֆորդին: Նրա գործողությունների 90 տոկոսը խոտան էր: Անմիտ և բավական թույլ հնարքներով Ռեշֆորդն ուղղակի տապալում էր խաղն առջևի գծում: Խաղից առաջ Ռեշֆորդը վատառողջ էր, և հայտարարվել էր, որ նա բաց է թողնելու այս հանդիպումը: Բնական է, խաղալով 10 ֆուտբոլիստներով և անցնելով խուլ պաշտպանության՝ «Մանչեսթերը» պետք է հույսը դներ արագ հակագրոհների վրա:

Փոխարինելով Մխիթարյանին՝ Մոուրինյոն զրկեց «Յունայթեդին» նաև այդ հնարավորությունից: Իսկ թե ինչպես է Մխիթարյանը գործում հակագրոհների ժամանակ՝ հայտնի է բոլորին: Հիշենք «Տոտենհեմի», «Լեսթերի» հետ հանդիպումները: Մխիթարյանի հեռանալուց հետո «Յունայթեդի» կազմում չմնաց ֆուտբոլիստ, ով կարող էր իր վրա վերցնել խաղը:

Մոուրինյոյի գլխավոր բացթողումներից կարելի է համարել նաև խաղի սկզբից Մատա-Մխիթարյան խաղային զույգին չօգտագործելը: Այս հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողեց թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչը: Նման մեծ կորստի պայմաններում Մխիթարյան-Մատա դուետը, կարծում ենք, ամենաարդյունավետը կլիներ: Հիշենք Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Հալ Սիթիի» հետ մրցավեճը: Առանց Իբրահիմովիչի՝ Մատա-Մխիթարյան զույգը վճռեց դիմակայության ելքը: Հենց հանդիպման սկզբից նկատվում էր, որ բացակայում է այն ֆուտբոլիտը, ով պետք է համագործակցի Մխիթարյանի հետ: Կարելի էր Ռեշֆորդի փոխարեն խաղի սկզբից նոմինալ հարձակվողի դիրքում օգտագործել Ֆելաինիին, ում հաջողվում է գնդակ պահել և փոխանցումներ մատակարարել եզրից գործող ֆուտբոլիստներին:

Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա լոնդոնյան թիմը խաղաց իր ֆուտբոլը: Զգալով, որ «Մանչեսթերը» անցել է ամուր պաշտպանության, դաշտի տերերը ապավինեցին հեռահար հարվածներին: 52-րդ րոպեին Կանտեն տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով բացեց հաշիվը՝ էլ ավելի ծանր դրության մեջ դնելով Ժոզե Մոուրինյոյի թիմին: Երկրորդ խաղակեսի ընթացքում էր «Չելսին» առանց լարվածության խաղարկեց գնդակը: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը 75-25 էր հօգուտ «Չելսիի»:

Ինչևէ, ընդամենը երկու օր հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպում է անցկացնելու՝ սեփական հարկի տակ մրցելով «Ռոստովի» հետ: Մարտի 19-ին էլ Մոուրինյոյի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի շրջանակներում կհյուրընկալվի «Միդլսբրոյին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում