Իրանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Թուրքիա այցելություններից Նովրուզի տոներին:
«Հաշվի առնելով վերջին ամիսներին Թուրքիայում անվտանգության պայմանները և Իրանի քաղաքացիների անվտանգության համար մտահոգությունները՝ բոլոր իրանցիներին, որոնք մտադիր են այցելել Թուրքիա, լրջորեն խորհուրդ է տրվում զերծ մնալ անհարկի ուղևորություններից և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, եթե այցն անխուսափելի է»,-ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Իրանի խորհրդարանի խոսնակ Արի Լարիջանին իր հերթին հայտարարել է, որ Թուրքիա այցերից զերշ մնալու կոչերը նպատակ չունեն խարխլել հարաբերությունները այդ երկրի հետ: Լարիջանին Թուրքիային անվանել է բարեկամ երկիր՝ հույս հայտնելով, որ այդ երկրում այլևս ահաբեկչական գործողություններ տեղի չեն ունենա: