Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին փաստաթուղթն այժմ քննարկվում է Թեհրանում, այն կարող է պատրաստ լինել մարտին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա այցին ընդառաջ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Այս մասին հայտարարել է առևտրա-տնտեսական համագործակցության հարցերով ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը:
«Երեկ և այսօր Թեհրանում է գտնվում Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի քննարկման հարցով պատվիրակությունը, ընթանում է փաստաթղթի տեքստի համաձայնեցման ակտիվ աշխատանք։ Հուսով ենք, որ մինչև Իրանի նախագահի այցը Մոսկվա փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման համար»,- ասել է Նովակը՝ բացելով միջկառավարական հանձնաժողովում իր գործընկերոջ՝ Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզիի հետ հանդիպումը: