Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքը հայտարարել է Նիդերլանդների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Անկասկած, պատժամիջոցներ սահմանվելու են»,-ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Նիդերլանդներին բողոքի միանգամից երկու նոտա է հղել՝ պաշտոնական գրավոր ներողություն պահանջելով: