Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Հրեշտակ ընտրել չի ստացվելու. հասկանալի է՝ ով է լինելու խորհրդարանում երկրորդ ուժը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

– Պարոն Իսկանդարյան, Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, նախընտրական ծրագրերում արդեն նշված է, թե որ ուժը ինչպես է տեսնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հենց այս շեշտադրումով է քարոզարշավ անցկացնում։ Կարծում եք՝ ընտրողը կառաջնորդվի՞ այս հարցով։

– Մեզ մոտ արտաքին քաղաքականության ողջ դիսկուրսը՝ և հատկապես ղարաբաղյան հարցում ֆեյք է, արհեստական։ Արհեստական լինելու պատճառն էլ այն է, որ այլ ընտրություն չկա։ Ղարաբաղյան հարցում, ըստ էության, Հայաստանում կա կոնսենսուս ՝ նկատի ունեմ քաղաքական ուժերիին, այդ թվում՝ ընդդիմադիրներին։ Դա բոլորն են հասկանում և հասկանալու համար անպայման չէ լինել մեծ քաղաքագետ։ Այսինքն՝ ոչ թե բառացիորեն բոլորը, այլ նրանք ովքեր հետաքրքրվում են հակամարտության կարգավորմամբ՝ հասկանում են, որ մենք չունենք դրա համար գործընկեր և չունենք կարգավորման ռեալ հնարավորություն։ Ապրիլյան էսկալացիայից հետո, այն բանից հետո, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ էլեմենտար հարցեր չեն կարողանում լուծել՝ նկատի ունեմ սահմանին մշտադիտարկման սարքերի տեղակայումը, այդ ամենից հետո հստակ ու պարզ է , որ կարգավորման հնարավորություն չկա։ Դա հասկանալի է բոլոր այն մարդկանց, որոնք քիչ թե շատ հասկանում են կարգավորումից։ Ես չեմ համարում, որ մեր քաղաքական գործիչները հիմար են, ակնհայտ է, որ նրանք ևս հասկանում են, որ տարբերակ չկա, բայց կա ընտրությունների հանգամանքը և պետք է ինչ որ բան ասել։ Ով էլ գա իշխանության, իսկ բոլորը գիտեն թե ով է գալու, բայց եթե մեկ ուրիշն էլ գա, ասենք՝ միստր իքսը, նա պետք է խաղաղություն հաստատի մեկի հետ, ով չկա։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ, բայց իրականում խաղաղություն հաստատող Ադրբեջան գոյություն չունի։

Կան տեսակետներ՝ մենք ոչ ոքի ոչ մի թիզ հող չենք տալու, եկեք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը և դրանից հետո այն կճանաչի ողջ աշխարհը, եկեք դուրս գանք մադրիդյան կարգավորման շրջանակներից, եկեք մի քանի շրջան տանք և այլն. այս ամենը ներքին քաղաքականություն է՝ ոչ թե արտաքին։ Իրականում ոչ մի Արցախի ճանաչում չի լինելու, ոչ ոք մադրիդյան կարգավորման շրջանակներից դուրս չի գալու, ոչ մի շրջան չի տրվելու։ Ես կուզենայի սխալվեի, բայց ժամանակ առ ժամանակ էսկալաիցա է լինելու։ Հիմա ընտրություններից առաջ մարդիկ պետք է իրենց ցուցադրեն, մեր բնակչությունը բազմաշերտ է։ Կան մարդիկ, ովքեր բավականին ռադիկալ են տրամադրված ու ոչ մի կոմպրոմիսի մասին լսել չեն ուզում։ Կան մարդիկ, որոնք ուղղակի խաղաղություն են ուզում ու հոգնել են այս վիճակից՝ ուստի քաղաքկան ուժերը պետք է աշխատեն նրանց հետ։ Կան մարդիկ, որոնք մտածում են, որ այս հակամարտությունից պետք է ազատվել, ուրեմն պետք է աշխատել այդ մարդկանց հետ։ Ես շատ եմ կարդում, լսում տարբեր դիսկուրսներ, ու շատ հաճախ մարդիկ ասում են՝ պատերազմը վատ բան է, մեր բանակը այսպիսին է, այնպիսին է, պատերազմը շատ վատ հետևանքներ ունի և այլն, այսինքն՝ կան դիսկուրսներ, որոնց վրա պետք է աշխատել։ Բայց ռեալ իրավիճակը շատ քիչ կապ ունի այս ընտրությունների հետ։

– Ասացիք, որ հայտնի է, թե ով է լինելու իշխող ուժը, բայց կա նաև երկրորդ, երրորդ տեղի խնդիր։ Ի՞նչ եք կարծում, քարոզարշավը որևէ ազդեցություն կունենա այս ամենը որոշելու առումով, ընտրողը ինչի՞ց ելնելով ընտրություն կկատարի։

– Ես չեմ կարծում, որ երկրորդ ուժի խնդիր կա, ինձ համար հասկանալի է՝ ով է լինելու խորհրդարանում երկրորդ ուժը։ Ընտրողը վաղ թե ուշ պետք է հասկանա, և դա ամենակարևոր խնդիրն է, որ հրեշտակ ընտրել չի ստացվելու, գտնել այնպիսի քաղաքական ուժ, որի վրա կարելի է խաղադրույք անել ու պատկերացնել, որ այդ ուժը կգա իշխանության ու այստեղ կոռուպցիան արմատախիլ կարվի, տնտեսությունը կզարգանա, բոլոր հայերը կգան Հայաստան ապրելու, նրանց հետ միասին նաև երջանիկ ամերիկացիները, հոլանդացիները և Հայաստանը կծաղկի ծիածանի բոլոր գույներով ու փողոցում ոսկիներ կթափվեն, մենք էլ աշխատելով այնպես ինչպես աշխատել ենք՝ կապրենք այնպես ինչպես շվեյցարացիները՝ այդպես չի լինի։ Քաղաքական գործիչները կասեն այն, ինչ ասել են միշտ, հաճախ նույն բանն են խոսելու, հաճախ կասեն այն, ինչ ուզենալու ենք լսել, հաճախ խաբելու են։ Օրինակ՝ շատ գործիչներ այսօր ասում են՝ մենք կգանք իշխանության, բայց նրանք հասկանում են, որ իրենք չեն գալու իշխանության, բայց խոսում են այդպես։ Ես խորհուրդ չեմ տա ում ընտրել, ես դա երբեք չեմ անում նույնիսկ սեփական ընտանքիում, չնայած, որ իմ ընտանիքի անդամներն ինձ վստահում են, բայց իրենք են որոշում։ Ինձնից կարող է խորհուրդ հարցնեն, ես ինչ որ բան պատմեմ, բայց ցուցում չեմ տա։ Միակ խորհուրդը որ ես կտամ՝ ռացիոնալ ընտրություն կատարելն է, ընտրել մտածելով, ինչ կարող են տալ այս կամ այն ուժերը։ Երբ մենք սանտեխնիկ ենք տուն կանչում, մեզ հարկավոր է, որ նա վերանորոգի ծորակը, իսկ այն, որ նա գրաբար իմանա ու Թումանյան անգիր ասի, որ նա հավատացյալ լինի, որ նա լավ տեսք ունենա, մազերը լավ կտրված լինի՝ մեզ համար երրորդական, տասներորդական հարց է։ Մեզ պետք է, որ նա ծորակ վերանորոգի։ Հիմա մենք քաղաքական գործիչներից պահանջում ենք, որ նրանք լավ խոսան, լավ տեսք ունենան, բայց քաղաքական գործիչն ավելի կարևոր է, քան սանտեխնիկը, որովհետև, եթե սանտեխնիկը լավ չսարքի ծորակը, մենք վաղը մեկ ուրիշին կկանչենք, իսկ մյուս ընկերներին՝ պատգամավորներին հինգ տարի հետո։ Մենք նրանց վերաբերվում ենք մարդկանց՝ ում սիրում ենք կամ չենք սիրում։ Օրինակ՝ ինձ փողոցում հաճախ են մարդիկ կանգնեցնում ու ասում, իսկ նա մեր դուրը չի գալիս, մենք նրան չենք սիրում։ Ես դրան պատասխանում եմ՝ ձեր կնոջը սիրեք, երեխաներին, ծնողներին։ Ասում են՝ մենք քաղաքական գործիչներին չենք հավատում, ես էլ պատասխանում եմ՝ հավատացեք Սուրբ երրրորդությանը, իսկ քաղաքական գործիչներն ամենավերջին մարդն են, ում պետք է հավատալ։ Պետք է մտածել՝ այս քաղաքական գործիչը, որ 25 տարի է նույն բանն է ասում՝ պե՞տք է նրան ընտրել, թե՞ ոչ։ Պետք է մտածել, օրինակ, մի գործիչը, որ քարոզարշավի ընթացքում կենացներ է ասում, լավ բան կանի, թե՞ ոչ։ Եթե ռացիոնալ կերպով մտածենք՝ մի օր արդյունք կունենանք։

– Արտաքին քաղաքական կողմնորոշումն ի՞նչ ազդեցություն կունենա։ Օրինակ, «Ելքի» ծրագրում գրված է՝ վերադառնալ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, նույնը նշում են նաև «Ազատ դեմոկրատները»։

– Դա գործնական քաղաքականության հետ առնչություն չունի։ Ասոցացման համաձայնագիր ստորագրելն անհնար է։ Այն, ինչ որ հիմա ստորագրվելու է Եվրոպայի հետ, համարյա Ասոցացման համաձայնագիր է՝ առանց ԽՀԱԱԳ, իմ կարծիքով՝ համաձայնագիրը կստորագրվի աշնան կողմերը։ Ռուսաստանի հետ համագործակցության ֆորմատներից ոչ ոք դուրս չի գալու։ Երեք մյուս երկրները՝ Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը՝ նրանց նախանձելը, կարծում եմ, անառողջ երևույթ է, երեք երկրներում էլ դեռ ոչ մի լավ բան չի եղել։ Այսինքն՝ քաղաքականությունը կլինի այնպիսին, ինչպիսին եղել է, կոմպլեմենտար տարբերակով։ Առաջվա պես հաշվի է առնվելու եվրոպացիների կարծիքը ռուսների հետ երկխոսելու ժամանակ և ռուսների կարծիքը եվրոպացիների հետ երկխոսելու համար։ Նույնիսկ, եթե իշխանության գան ձեր նշած ուժերից որևէ մեկը, միևնույն է, այդպես է լինելու։ Բայց նրանք չեն գալու իշխանության, իսկ այն ուժը, որ կլինի իշխանություն՝ կվարի այնպիսի քաղաքականություն, ինչպիսին որ վարել է նախկինում։

– Իսկ արտաքին քաղաքականության առումով գոնե կհավասարակշռվի՞ խորհրդարանի պատկերը։ Այսինքն՝ կլինե՞ն ուժեր, որոնք այլ դիրքորոշում կունենան արտաքին քաղաքականության առումով։

– Մենք հիմա էլ լսում ենք իրար հակադիր շատ կարծիքներ։ Բայց ես դա դիրքորոշում չէի համարի։ Եթե հիստերիա՝ խնդրեմ, բայց դիրքորոշում չեմ համարի։ Դիրքորոշումը այն չէ, որ ես դեմ եմ, այլ այն, որ ես այսինչ բանին կողմ եմ։ Դիրքորոշումն այն չէ, որ իրենք վատն են, ես լավը։ Խորհրդարանը կլինի այնպիսին ինչպիսին եղել է, ՀՀԿ-ն մեծամասնություն, դեռ անհայտ տոկոսներով երկրորդ տեղը կլինի Ծառուկյանը, իսկ մնացածը 7 կամ 5 տոկոս, ինչպես ստացվի՝ դա բոլորին է ձեռնտու։ Եթե նրանց ասածները վերածվեին դիրքորոշումների, ռեալ քաղաքականության, ապա ես ուրախ ու երջանիկ կլինեի։ Բայց հիմա ես հույսեր չունեմ։ Այլակարծություն կլինի, բոլորը կբղավեն, շատ հետաքրքիր բաներ կխոսեն՝ որ գողանալը վատ է, արդար լինելը լավ է, կրթված լինելը լավ է, կոռուպցիան աճում է՝ ահա այսպիսի բաներ ենք լսելու նոր խորհրդարանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում