Դերասան և Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հերքել է սենատում առաջադրվելու մտադրության մասին հայտարարությունները: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով դերասանի սոցցանցում կատարված գրառմանը:
Նա նշել է, որ իր ուշադրությունը բևեռել է քաղաքական բարեփոխումների հարցերի վրա:
«Շատ զգացված եմ, որ այդքան շատ մարդիկ դիմել են ինձ սենատում ընտրվելու կապակցությամբ, բայց հիմա իմ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի Վաշինգտոնում բարեփոխումներ անցկացվեն, որոնք վերաբերում են ընտրական շրջաններում սահմանների փոփոխությանը, ինչպես ավելի վաղ անցկացրել ենք Կալիֆոռնիայում»,-գրել է Շվարցենեգերը: