Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Գյումրու նկատմամբ կառավարության վերաբերմունքը լոզունգների և սեմինարների մակարդակի է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

Պարոն Թումասյան, փետրվարին Գյումրի այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը  հայտարարել էր, որ Գյումրիում բիզնեսծրագիր կիրականացնի, որ իր ընտանիքը 500 հազար ԱՄՆ դոլար է ներդնելու հանրապետության ամենաաղքատ քաղաքում: Օրերս պարզ դարձավ, որ  նա գնել է Գյումրիի ամենահին ռեստորաններից մեկի շենքը՝ ռեստորանա-հյուրանոցային համալիր դարձնելու նպատակով: Արդյոք Գյումրիի համալիր խնդիրների ֆոնին սա կարո՞ղ է նպատակային ներդրում համարվել:

– Գիտեք, Գյումրիում հիմա այն վիճակն է, որ ցանկացած ներդրում անկեղծ գնահատում եմ որպես նվիրատվություն, որովհետև Գյումրին բանկրոտ, մահացող, լքվող, արտագաղթող, աղքատության մեջ սպանվող քաղաք է: Առհասարակ, եթե նախորդ տարիներն անկապ մարդկանց չդնեին ցիրուցան անեին այդ հին շենքերը և տարածքները, ոչ մի կոպեկ չներդնելով՝ թողնում-գնում են: Եվ այդ մարդկանց ձեռքից նորից հավաքելու համար, կարծում եմ, կառավարության որոշում է պետք: Բայց ես նաև համաձայն եմ, որ եթե երաշխիք կա, որ այդ շենքերը, այնուամենայնիվ, ամրացնելու են, շենքը պահպանվելու է իր արտաքին տեսքով, արժե անգամ անվճար նվիրաբերել, քանի որ Գյումրին այդ վիճակում է գտնվում: Սա շարքային ներդրում է, որ տասնյակ մարդիկ արել են: Նման ներդրում անգամ «Շիրակ կենտրոնն» է արել. անցյալ տարի «Շիրակ կենտրոնի» գործերի շնորհիվ կես միլիոն դոլար է եկել Գյումրի, բայց մեզ դրա համար 20 հազար դոլար տուգանեցին: Այսինքն՝ մի կողմից՝ ողջունելի է, որ, այնուամենայնիվ, ինչ-որ շենք գնել է, իր անձնական բիզնեսի մի փոքր մաս, բայց խոսել, որ դրանով վարչապետը Գյումրիին մեծ ուշադրություն է  դարձրել, հույս կապել, որ առաջընթաց կլինի, անմտություն է: Սա լուրջ ծրագիր և քննարկման թեմա դարձնել ու  լրագրողների ուշադրությանն արժանացնել՝ զարմանալի է, քանի որ այդ շենքը 20-րդ դարի արգելոց-թանգարանի ամենավերջին ճարտարապետական արժեք ունեցող շենքերից մեկն է:

– Ո՞ր ոլորտներում ներդրումն արդյունավետ կհամարեիք:

– Այսօր Գյումրիում ճիշտ կլիներ որոշակիորեն արհեստավորական շարժում արթնացնել: Եթե ես, օրինակ, գումար ունենայի և քաղաքական շահագրգռվածություն, այդ շենքերից որևէ մեկը, որը հարմար է արհեստանոցների համար, կվերականգնեի և անժամկետ առանց որևէ վարձատրության  վարձակալությամբ կտայի գյումրեցի արհեստավորներին, որ արհեստավորական շարժումը Գյումրիում արթնանար: Գյումրիում նույնիսկ արհեստավոր չի մնացել: Հիմա իբր ուզում են Գյումրին դարձնել բարձր տեխնոլոգիաների, համակարգչային մասնագետների, ծրագրավորողների, տուրիստական քաղաք: Հեքիաթներ են, այնքան անլուրջ են իրենց ասածները… իրենց վերաբերմունքը ընդամենը լոզունգների և սեմինարների մակարդակի է: Նաև իրենց ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ եմ ասել, որ 20 կամ 30 մետր փողոց վերականգնելով՝ տուրիստական կենտրոն չես դարձնի: Որևէ լուրջ տուրիստ 30 մետր քայլելու համար չի գա Գյումրի: Այսինքն՝ պետք է Անիի ավերակներ, Հառիճավանք, ամբողջ քաղաքն է պետք վերականգնել և այլն: Չեմ ասում՝ իր փողերը բերի անօթևանների համար, բայց եթե ուզում են քաղաքը մնա, պետք է արհեստական շնչառություն տան Գյումրիին, քանի որ մահամերձ վիճակում է քաղաքը: Գուցե իր ընտանիքի համար է ուզում առնի, վաղը-մյուս օրն էլ վաճառի: Եղել է, որ  պատգամավորներ, մեծահարուստներ գնել են, հետո վաճառել են, քանի որ դրա հարևանությամբ որևէ պատգամավոր այլ շենքեր է վերականգնել: Եվ իրականում  լավ կլիներ աշխատատեղեր ստեղծեին, թեև դա էլ է աշխատատեղ: Գյումրին եթե մի բանի կարիք չունի, դա հաստատ հյուրանոց-ռեստորանն է: Սրճարաններ են բացվում, փակվում մեկ օրում, ուր մնաց՝ դա աշխատի:

– Կարծում եք՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում ինչ-որ քա՞յլ է:

– Նույնիսկ վատ առումով չեմ ուզում անդրադառնալ ընտրություններին: Ինձ համար պատնեշ եմ կառուցել, ոչ մի եթեր չեմ նայում, ոչ մի քարոզարշավ չեմ նայում, չգիտեմ՝ ովքեր են առաջադրվել: Ուզում եմ, որ մարդիկ հասկանան՝ ապրելու են նաև ընտրություններից հետո, և վերցրած 10.000 դրամը ոչինչ չի փոխելու իրենց կյանքում, և հասկանան, որ պետք է ապրեն, աշխատեն և ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեն, խրախուսեն ներդրումները: Չգիտեմ՝ ինչ նպատակով է արել, բայց որ  փիարի համար ներդրումներ աներ, քանդակազարդ շենքեր վերցներ, արհեստանոցներ կառուցեր, ես կասեի՝ հալալ է, բայց սա փիարի մակարդակի գործ չէ: Այսչափ ուշադրություն պետք չէ, քանի որ սա մի հասարակ շենք է, անհամեմատ ավելի պատմամշակութային արժեքներով, մենք ավելի մեծ ներդրում ենք արել: Վանա կատուները ավելի շատ տուրիստ են քաղաքին բերում, քան Գյումրիում անցկացվող սեմինարներն ու ծրագրերը, կամ այդ շենքը կբերի: 1850 ընտանիքի վառելափայտ ենք բաժանել, որ չսառեին պատերին կպնեին, ոչ թե բոլորին «Շիրակ կենտրոն» ուղղորդեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում