Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի քաղաքական հարցերով փոխհրամանատար Ռասուլ Սանայի Ռադը հերքել է մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները սիրիական Լաթաքիայում իրանական ռազմաբազայի ստեղծման պլանների մասին՝ անվանելով դա «տեղեկատվական աղմուկ»՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ամերիկյան Breibart News առցանց պորտալն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը մոտ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համաձայնագրի ձեռքբերմանը՝ կառուցելու իր ռազմածովային բազան սիրիական Լաթաքիայում որպես «վճար քաղաքացիական պատերազմի 6 տարիների ընթացքում իրանական աջակցության դիմաց»։
«Մեր ներկայությունը Սիրիայում եզրափակվում է այնտեղ սիրիական կառավարության խնդրանքով ռազմական խորհրդատուների գտնվելով։ Մենք չենք ծրագրում ռազմաբազա ստեղծել սիրիական Լաթաքիա նահանգում։ Նման մթնոլորտ ձևավորվում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման և երկրների միջև տարաձայնությունների ստեղծման համար»,-լրագրողներին հայտնել է իրանցի գեներալը։
«ԶԼՄ-ները բարձրաձայն մեղադրում են Իրանին մուսուլմանական պետության տարածքում մշտական ներկայության համար՝ այդ կերպ արդարացնելով Սիրիայում ամերիկյան ուժերի գտնվելը»,-հավելել է նա։