Tuesday, 23 04 2024
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել

TED Talks. Ջեսիկա Ջեքլի` Աղքատություն, փող և սեր

Այն պատմությունները, որ մենք պատմում ենք միմյանց մասին, մեծ նշանակություն ունեն: Մեր սեփական կյանքի մասին պատմությունները, որ պատմում ենք ինքներս մեզ, նշանակություն ունեն:Եվ ամենակարևորը, ես կարծում եմ, որ այն, թե ինչպես ենք մենք մասնակցում մեկս մյուսի պատմությանը, մեծ կարևորություն ունի: Ես վեց տարեկան էի, երբ առաջին անգամ աղքատների մասին պատմություններ լսեցի: Ես այդ պատմություններն անձամբ աղքատներից չէի լսում, ես լսում էի դրանք իմ կիրակնօրյա դպրոցի ուսուցչից և Հիսուսից՝ իհարկե իմ կիրակնօրյա դպրոցի ուսուցչի միջոցով: Ես հիշում եմ, որ սովորում էինք, թե աղքատության մեջ գտնվող մարդիկ ինչ-որ նյութական բանի կարիք ունեն՝ սնունդ, հագուստ, կացարան, որ նրանք չունեին: Եվ դրա հետ միասին, ես հիշում եմ, որ սովորել եմ, որ իմ պարտականությունն էր` ամենայն հավանականությամբ, այդ լսարանը լցրած հինգից վեց տարեկան բոլոր երեխաներիպարտականությունն էր՝ օգնել նրանց: Ահա, թե ինչ էր Հիսուսը մեզանից պահանջում: Իսկ հետո նա ասաց. «Այն, ինչ դուք անում եք նրանց համար, դուք անում եք ինձ համար»: Ես, պետք է ասել, բավականին ոգևորված էի: Շատ էի ուզում օգտակար լինել աշխարհին: Կարծում եմ, մենք բոլորս էլ ունենում ենք այս զգացումը: Մյուս կողմից էլ, մի տեսակ հետաքրքիր էր, որ Աստված օգնության կարիք ուներ: Դա ինձ համար նորություն էր, ու այնպիսի տպավորություն էր, որ շատ կարևոր էր այդ գործին մասնակցություն ունենալ:

Բայց շատ շուտով ես ևս մի բան սովորեցի՝ այն, որ Հիսուսն ասել է, թե մեզ մեջ միշտ էլ աղքատներ կլինեն: Սա ինձ հիասթափեցրեց ու խառնաշփոթի ենթարկեց: Այնպիսի տպավորություն էր, թե ինձ հենց նոր տնային առաջադրանք էին հանձնարարել, որը ես պիտի կատարեի, ինչի կապակցությամբ շատ ոգևորված էի, բայց ինչ էլ չանեի, անհաջողության էի մատնված: Այսպիսով, ես շփոթված, մի փոքր հիասթափված ու զայրացած էի, կարծես մի բան սխալ էի հասկացել: Ես ինձ գերբեռնված էի զգում: Եվ առաջին անգամ, ես սկսեցի վախենալ մարդկանց այդ խմբից և բացասական էմոցիաներ զգալ մարդկանց մի ամբողջ խմբի հանդեպ: Ես մտքումս անհատների մի տեսակ երկար շղթա էի պատկերացնում, որոնք երբեք չէին անհետանալու և միշտ մեզ հետ էին լինելու: Նրանք ինձ անընդհատ խնդրելու էին, որ իրենց օգնեմ և բարիքներ տամ, ինչը ես իհարկե ուրախ էի անել, բայց չգիտեի, թե ինչպես էր դա օգնելու իրավիճակին: Ես նաև չգիտեի, թե ինչ էր լինելու, երբ ես էլ ոչինչ չունենայի տալու, հատկապես, որ խնդիրն երբևէ լուծելի չէր: Հաջորդ տարիներին աղքատության աճի վերաբերյալ պատմությունները էլ ավելի հուսահատեցնող էին:Օրինակ՝ ես տեսա նկարներ ու պատկերներ, որոնցում հիմնականում տխրություն ու տառապանք էր: Ես իմացա շատ բաների մասին, որ վատ էին աղքատների կյանքում: Ես իմացա հիվանդությունների, պատերազմների մասին: Դրանք ինձ միշտ մի տեսակ կապված են թվացել: Եվ ընդհանուր առմամբ, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ աղքատների ապրած կյանքը լի է տխրությամբ և տառապանքով, դատարկությամբ ու հուսալքությամբ:

Եվ շուտով իմ մոտ առաջացավ, իմ կարծիքով, շատերին ծանոթ և կանխատեսելի արձագանք՝ ես սկսեցի վատ զգալ ամեն անգամ, երբ լսում էի նրանց մասին: Ես սկսեցի մեղավոր զգալ ինձ իմ հարաբերական հարստության համար, որովհետև ես, փաստորեն, բավական բան չէի անում իրավիճակը շտկելու համար: Եվ ես անգամ ամաչում էի դրա համար: Այսպիսով, ես սկսեցիաստիճանաբար հեռանալ այդ իրականությունից: Ես դադարեցի լսել նրանց պատմություններնայնքան ուշադիր, ինչքան առաջ: Եվ ես դադարեցի հավատալ, որ իրավիճակն իրոք մի օր կփոխվի:Բայց ես դեռ տալիս էի: Կողքից այնպիսի տպավորություն էր, թե ես դեռ ներգրավված էի: Ես տալիս էի իմ գումարներն ու ժամանակը: Ես վճարում էի պատրաստի լուծումների համար: Մի բաժակ սուրճի գնով իրոք կարելի է երեխայի կյանք փրկել: Նկատի ունեմ՝ ո՞վ կարող է վիճարկել դա: Ես տալիս էի, երբ խուսափելը դժվար էր, ու այլ ելք չկար, և տալիս էի ընդհանրապես, երբ բացասական էմոցիաներն այնքան էին կուտակվում, որ ստիպված էի զուտ սեփական տառապանքիս վերջ տալու համար անել դա: Եթե անկեղծ լինենք, դա էր իմ տալու պատճառը, ոչ թե իրական հույսը կամ առատաձեռնությունն ու օգնելու մեծ ցանկությունը: Դա ինձ համար գործարք դարձավ, առևտրի պես մի բան: Ես ինչ-որ բան էի գնում: Ես գնում էի իմ իրավունքը ապրել իմ օրը և չանհանգստանալ այդ վատ լուրերի մասին: Եվ ես կարծում եմ, որ այն, թե ինչպես ենք մենք երբեմն անցնում դրա միջով, կարող է, առաջին հերթին, ապամարմնավորել մարդկանց մի խումբ, աշխարհում ապրող մի շարք անհատներ: Դա կարող է նաև ապրանքի վերածվել, ինչը շատ վախենալու բան է: Այսպիսով, երբ ես անում էի սա, ու ես մտածում եմ, որ մեզանից շատերն անում են, մենք մի տեսակ մեզ համար հեռավորություն ենք գնում, մեր օրն հանգիստ շարունակելու իրավունք: Ես մտածում եմ, որ այս փոխանակումն իրականում խանգարում է մեզ հասնել այն բանին, որ մենք ամենաշատն ենք ուզում: Դա կարող է խանգարել մեր ցանկությունը՝ իսկապես անհրաժեշտ ու օգտակար լինել մեկ այլ մարդու կյանքում, իսկ եթե ավելի կարճ լինենք՝ սիրել:

Ես շնորհակալ եմ, որ իրերն փոխվեցին ինձ համար մի քանի տարի առաջ, քանի որ ես լսեցի պարոն Մուհամադ Յունուսի խոսքը: Ես գիտեմ, որ շատերն այստեղ շատ լավ գիտեն, թե նա ով է, բայց նրան կարճ ներկայացնելու համար ցանկացած մարդուն, ով չի լսել նրա խոսքը, ասեմ, որ Պ-ն Յունուսը պարգևատրվել է խաղաղության Նոբելյան մրցանակով մի քանի տարի առաջ,ժամանակակից միկրոֆինանսավորմումը սկզբնավորող իր աշխատանքի համար: Ես նրան լսել եմ դրանից երեք տարի առաջ: Որպես այդպիսին, միկրոֆինանսավորումը, եթե սա էլ է նոր ձեզ համար,կարելի է համարել ֆինանսական ծառայություններ աղքատների համար: Մտածեք այն ամենի մասին, ինչ դուք ստանում եք ձեր բանկում, և պատկերացրեք այդ ապրանքներն ու ծառայությունները՝ համապատասխանեցված մեկի պահանջներին, ով օրական մի քանի դոլարով է ապրում: Պարոն Յունուսը պատմեց իր պատմությունը՝ բացատրելով, թե ինչ էր դա, և թե ինչ է նա արել իր Grameen Bank-ի միջոցով: Նա նաև առանձնահատուկ նշեց միկրովարկերի մասին, որոնք փոքրիկ վարկեր են, որ կարող են օգնել բիզնես սկսել կամ զարգացնել այն: Նրա խոսքը շատ հետաքրքիր էր մի շարք պատճառներով: Առաջինն այն է, որ ես իմացա աշխարհը փոխելու այս նոր մեթոդի մասին, որն առաջին անգամ ինձ ցույց տվեց մեկի հետ համագործակցելու և ռեսուրսներով կիսվելու, դրանք տալու մի ձև, որ տարօրինակ չէր, ու որից ես ինձ վատ չէի զգում: Դա հիասքանչ էր: Բայց ինչն ավելի կարևոր է, նա պատմեց պատմություններ աղքատների մասին, որոնք տարբերվում էին իմ մինչ այդ լսած պատմություններից: Իրականում, այն աղքատ մարդիք, որոնց մասին նա խոսում էր, մի տեսակ ուրիշ էին: Նա խոսում էր ուժեղ, խելացի, աշխատասեր ձեռներեցների մասին, որոնք արթնանում էին ամեն առավոտ և ինչ-որ բան էին անում իրենց ու իրենց ընտանիքների կյանքը բարելավելու համար: Այն, ինչ անհրաժեշտ էր նրանց դա ավելի արագ ու ավելի լավ անելու համար մի փոքր կապիտալն էր: Դա ինձ համար մի զարմանալի նորություն էր:

Եվ իրականում, ես խորապես ազդվեցի դրանից. դժվար է բացատրել, թե ինչ մեծ ազդեցություն ունեցավ դա ինձ վրա, բայց փաստորեն, ես այնքան էի ազդվել, որ մի քանի շաբաթից թողեցի աշխատանքս ու տեղափոխվեցի Արևելյան Աֆրիկա՝ փորձելու համար ինքս պարզել, թե ինչպիսին է իրավիճակը: Փաստորեն, երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ ես ուզում էի տեսնել այդ անհատներին, այդ ձեռներեցներին, ինքս տեսնել, թե ինչպիսին է նրանց կյանքը: Այսպիսով ես երեք ամիս անցկացրեցի Քենիայում, Ուգանդայում և Տանզանիայում՝ զրուցելով այն ձեռներեցների հետ, որոնք 100 դոլար էին ստացել բիզնես սկսելու կամ զարգացնելու համար: Եվ իրականում, այդ շփման միջոցով ես առաջին անգամ ընկերացա մարդկանց հետ, որոնք պատկանում էին այն մեծ ամորֆ խմբին, որ ենթադրաբար գտնվում է մեզանից շատ-շատ հեռու: Ես ընկերացա նրանց հետ ու ծանոթացա նրանց անձնական պատմություններին: Եվ նորից ու նորից, զրուցելով նրանց հետ ու միասին ժամանակ անցկացնելով, ես կյանքի բեկման պատմություններ էի լսում ու այդ փոփոխությունների զարմանալի փոքրիկ մանրուքներ:

Այսպիսով, ես իմանում էի հովիվների մասին, որոնք իրենց ստացած գումարն օգտագործել էին ևս մի քանի այծ գնելու համար: Փոխվում էր նրանց բիզնեսի հետագիծը: Նրանք ավելի շատ գումար էին աշխատում: Նրանց կյանքի ստանդարտները տեղաշարժվում էին, դառնում ավելի բարձր: Եվ նրանք իրոք հետաքրքիր փոքր շտկումներ էին մտցնում իրենց կյանքում. օրինակ՝ սկսում էին իրենց երեխաներին դպրոց ուղարկել: Նրանք կարող էին մոծակներին դիմակայելու համար ցանցեր գնել: Միգուցե նրանք կարող էին իրենց թույլ տալ դռան կողպեք գնել ու իրենց ապահով զգալ: Կամ միգուցե նրանք ուղղակի կարող էին իրենց թեյի մեջ շաքարավազ լցնել և այն ինձ առաջարկել, երբ ես նրանց այցելում էի, ու սա նրանց համար հպարտության առիթ էր: Բայց այս գեղեցիկ մանրուքները միշտ առկա էին, եթե անգամ ես զրուցեի 20 հովիվի հետ իրար հետևից, ինչը և շատ ժամանակ պատահում էր, կյանքի փոփոխության այս գեղեցիկ մանրուքները, կարևոր էին նրանց համար: Դա ևս մի բան էր, որ շատ հուզեց ինձ: Իրոք խոնարհեցնող էր առաջին անգամ տեսնել,իսկապես հասկանալ, որ եթե անգամ ես կարողանայի կախարդական փայտիկ վերցնել ու շտկել ամեն ինչ, ես, միևնույն է, շատ բան սխալ կանեի: Որովհետև կյանքը փոխելու ամենալավ ձևն այն է,որ մարդիկ իրենք կառավարեն իրենց կյանքը և վարվեն այնպես, ինչպես, իրենց կարծիքով ավելի լավ կլինի իրենց համար: Այսպիսով ես տեսա դա, և դա շատ խոնարհեցնող էր:

Ամեն դեպքում, մեկ այլ հետաքրքիր բան պատահեց մինչ ես այնտեղ էի: Ինձ ոչ մի անգամ չխնդրեցին նվիրատվություն անել, ինչն այն էր, ինչ ես միշտ արել էի: Եթե կա աղքատություն, դու գումար ես տալիս, որպեսզի օգնես: Ոչ ոք ինձանից նվիրատվություն չխնդրեց: Իրականում, ոչ ոք բացարձակ չէր ուզում, որ ես իրենց համար վատ զգայի: Միակ բանը, որ նրանք ուզում էին, այն էր, որ կարողանան անել ավելին քան արդեն անում էին և մեծացնեն սեփական հնարավորությունները:Այսպիսով, ես այստեղ վերջապես լսեցի, որ մարդիկ վարկ էին ուզում. իմ կարծիքով դա շատ խելամիտ ու հիացմունքի արժանի է: Եվ իմիջիայլոց, դպրոցում ես փիլիսոփայություն և պոեզիա էի ուսումնասիրում, այնպես որ, ես չգիտեի, թե ինչ տարբերություն կա շահույթի ու եկամտի միջև, երբ գնում էի Արևելյան Աֆրիկա: Ինձ մոտ ուղղակի այնպիսի տպավորություն էր, որ գումարը կօգնի։Բիզնեսի մասին իմ պատկերացումն այդ փոքրիկ 100 դոլարանոց կապիտալի ներդրումների մեջ էր:Եվ ես սովորեցի շահույթի և եկամտի, վճարունակության, նման շատ բաների մասին ֆերմերներից, դերձակներից ու հովիվներից: Այսպիսով այն միտքը, որ բիզնեսի և հույսի այս նոր պատմությունները ես կարող եմ կիսել իմ ընտանիքի ու ընկերների հետ, և միտքը, որ մենք միգուցե կարող ենք գտնել նրանց բիզնեսներն շարունակելու համար անհրաժեշտ գումարների մի մասը վարկերի տեսքով հենց այն փոքրիկ գաղափարն է, որ վերածվեց Kiva-ի:

Մի քանի ամիս անց, ես վերադարձա Ուգանդա թվային տեսախցիկով և մի պարզ վեբկայքով, որ ես ու իմ գործընկեր Մեթյուն կառուցել էինք, և նկարեցի իմ նոր ընկերներից յոթին, տեղադրեցի նրանց պատմությունները, ձեռներեցության այդ պատմությունները կայքում, ուղղարկեցի դրանք ընտանիքիս ու ընկերներիս և ասացի. «Մենք կարծում ենք` սա օրինական է: Մենք դեռ պատասխան չենք ստացել Բորսաների և արժեթղթերի հանձնաժողովից բոլոր դետալների վերաբերյալ, բայց արդյո՞ք դուք համաձայն եք, արդյո՞ք ուզում եք օգնել, մասնակցել սրանում,տրամադրել այն գումարը, որի կարիքը նրանք զգում են:» Գումարն եկավ մեկ օրվա ընթացքում:Մենք դա ուղարկեցինք Ուգանդա: Եվ հաջորդ վեց ամսվա ընթացքում մի հրաշալի բան տեղի ունեցավ. ձեռներեցները ստացան իրենց գումարները, նրանց վճարեցին, և նրանց բիզնեսներն իսկապես աճեցին, և նրանք հնարավորություն ստացան ոտքի կանգնել փոխել իրենց կյանքի հետագիծը: 2005 թ․-ի հոկտեմբերին, երբ այդ յոթ վարկերն արդեն մարված էին, ես ու Մեթը վերացրինք կայքից «բետա» բառը: Մենք ասացինք. «Մեր փոքրիկ փորձարկումը հաջողություն ունեցավ: Եկեք սկսենք իրական գործը»: Դա մեր պաշտոնական բացումն էր: Եվ հետո, այդ իսկ տարի` 2005-ի հոկտեմբերից 2006-ը, Kiva-ի միջոցով 500,000 դոլարի վարկ տրամադրեց: Հաջորդ տարվա վարկերի ընդհանուր գումարը կազմեց 15մլն, երրորդ տարում` մոտ 40մլն դոլար: Չորրորդ տարում մեզ շատ քիչ էր պակասում 100մլն դոլարին հասնելու համար: Եվ այսօր, չանցած հինգ տարի, Kiva-ն ներգրավել է ավելի քան 150մլն դոլար, փոքրիկ 25 դոլարանոց կտորներից ընդհանուր 200 երկրների ավելի քան միլիոն փոխատուներից և ձեռներեցներից:

Ահա, թե ինչ հաջողության է հասել այսօր Kiva-ն: Եվ չնայած այդ թվերի ու վիճակագրության մասինխոսելն իսկապես զվարճալի է ու հետաքրքիր, ինձ համար Kiva-ի գաղափարն իրականում պատմությունների մասին է: Այն աղքատների պատմությունը վերապատմելու մասին է, և այն մեզ տալիս է հնարավորություն միջամտել մի ձևով, որը կարևորում է նրանց արժանապատվությունը,հաստատում է գործնական հարաբերություններ, ոչ թե հարաբերություններ, որոնք հիմնված ենավանդական դոնոր-շահառու տարօրինակ մոդելի վրա: Բայց փոխարենը` հարաբերություն, որը կարող է առաջ բերել հարգանք ու հույս և լավատեսություն, որ միասին, մենք կարող ենք առաջ շարժվել: Այսպիսով, ես հույս ունեմ, որ ոչ միայն փողը կարող է շարունակել հոսել Kiva-ի միջով, ինչը շատ դրական և իմաստավոր բան է, այլև որ Kiva-ն կարող է վերացնել, ինչպես ես ասացի,ավանդական հարուստ և աղքատ կատեգորիաների միջև գոյություն ունեցող այն սահմանը, որը մեզ սովորեցրել են տեսնել աշխարհում, այս կեղծ բաժանումը «մենք ու նրանք»-ի, «ունեն և չունեն»-ի: Հուսով եմ, որ Kiva-ն կարող է վերացնել այդ սահմանները: Որովհետև եթե դա տեղի ունենա, ես կարծում եմ, մենք կարող ենք ազատորեն համագործակցել իրար հետ ավելի բաց, ավելի ազնիվ և ավելի ստեղծագործորեն, շփվել միմյանց հետ ու օգնել իրար:

Պատկերացրեք, թե ինչ եք զգում, երբ տեսնում եք ինչ-որ մեկին փողոցում մուրելիս, և պատրաստվում եք մոտենալ նրան: Պատկերացրեք, թե ինչ եք զգում: Իսկ հետո պատկերացրեք տարբերությունը, երբ դուք կարող եք տեսնել մեկին, ով ձեռներեցության ու քրտնաջան աշխատանքի պատմություն ունի, ով ուզում է պատմել ձեզ իր բիզնեսի մասին: Միգուցե նրանք ժպտում են և ուզում են խոսել ձեզ հետ այն մասին, թե ինչ են արել: Պատկերացրեք, որ դուք խոսում եք մարդկանց հետ, որ ինչ-որ բան են աճեցնում և ծաղկեցնում, մարդկանց, որ օգտագործում են իրենց տաղանդը ինչ-որ արտադրողական գործ անելու համար, մարդկանց, որ կառուցել են իրենց բիզնեսը զրոյից, որ շրջապատված են լիությամբ, ոչ թե սղությամբ, որոնք իրականում իրենք են կառուցում այդ լիությունը, մարդկանց, որոնց ձեռքերը լի են ու առաջարկելու բան ունեն, ոչ թե դատարկ են ու խնդրում են ձեզ մի բան տալ: Պատկերացրեք, որ կարող էիք մի անսպասելի պատմություն լսել ինչ-որ մեկից, որ արթնանում է ամեն օր և տքնաջան աշխատում իր կյանքը բարելավելու համար: Այս պատմություններն իրոք կարող են փոխել մեր կարծիքը մեկս մյուսի մասին: Եվ եթե մենք կարողանաք ստեղծել մի աջակցող համայնք, որ կհավաքվի այս անհատների կողքին ու կմասնակցի նրանց պատմությունների մեջ մի փոքր գումար պարտք տալով, ես կարծում եմ` մեր հավատը մեկս մյուսի և միմյանց պոտենցիալի հանդեպ կարող է փոխվել:

Ինձ համար Kiva-ն միայն սկիզբն է: Եվ մինչ ես անհամբերությամբ սպասում եմ հետագա քայլերին,շատ օգտակար էր անդրադառնալ այն ամենին, ինչ ես մինչ այս սովորել էի: Ինչպես նշեցի, առաջինն այն էր, որ ձեռներեցությունն ինձ համար նոր գաղափար էր: Kiva-ի պարտապանները, մինչ ես զրուցում էի նրանց հետ և ճանաչում նրանց, սովորեցրին ինձ, թե ինչ է ձեռներեցությունը: Եվ ինձ թվում է, որ դրա իմաստն այն է, որ դու ուզում ես բարելավել կյանքդ: Դու հնարավորություն ես տեսնում և որոշում, թե ինչ պիտի անել դրանից օգտվելու համար: Կարճ ասած, դա որոշում է, որ վաղն ավելի լավ կարող է լինել, քան այսօր է և դրա համար ինչ-որ բան անել: Երկրորդ բանը, որ ես սովորեցի, այն էր, որ վարկերը կապ հաստատելու համար շատ հետաքրքիր գործիքներ են:Այսպիսով, դրանք նվիրատվություն չեն: Այո, հնարավոր է, որ այդ երկու գաղափարներն այնքան էլ տարբեր չեն հնչում: Բայց իրականում, մի բան է, երբ դու մեկին մի բան ես տալիս, և նա ասում է «Շնորհակալություն» ու տեղյակ է պահում քեզ, թե ինչպես են գործերն առաջ գնում: Երբ դու պարտքով ես փող տալիս, իսկ նրանք քեզ դանդաղ հետ են վճարում ժամանակի ընթացքում, դու ունես այս շարունակական երկխոսության արդարացումը: Այս շարունակական ուշադրություննիրոք մեծ նշանակություն ունի մեր միջև տարբեր տեսակի հարաբերությունների կառուցման համար: Եվ երրորդ բանը, որ ես սովորեցի այն ձեռներեցներից, ում հետ ծանոթացա, այն էր, որ այլ հավասար պայմաններում, երբ մարդկանց տրվում է ընտրություն` վերցնել ուղղակի փող և անել դրա հետ, ինչ անհրաժեշտ է, կամ փող` գումարած ոգեշնչանք և աջակցություն համաշխարհային համայնքի կողմից, նրանք ընտրում են երկրորդը: Դա շատ ավելի իմաստալից և հզոր համադրություն է:

Այսպիսով, սա մտքում պահելով, այս եզակի դեպքը պատճառ հանդիսացավ նրա համար, ինչի վրա ես հիմա աշխատում եմ: Այժմ, երբ ես ներգրավվել եմ սրա մեջ, ես ամենուրեք տեսնում եմ ձեռներեցների: Եվ ևս մի բան, որ ես նկատեցի, այն է, որ աշխարհում արդեն գոյություն ունեն բավական օժանդակող համայնքներ: Սոցիալական ցանցերը զարմանահրաշ միջոց են` արագ մեծացելու մեր սեփական օժնդակող համայնքներում մեր շուրջ եղած մարդկանց թիվը: Եվ այսպիսով, սրա մասին մտածելիս ինձ հետաքրքրում էր` ինչպես մենք կարող ենք ներգրավել այս բոլոր աջակցող համայնքները ավելի շատ ձեռներեցական գաղափարներ իրականացնելու և մենք բոլորս, ինքներս վաղվա օրն ավելի լավը դարձնելու համար: Հետազոտելով, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում` իմ մոտ առաջացան մի քանի հետաքրքիր մտքեր: Այսպիսով, մեկն այն է, որ իհարկե, ինչպես մենք բոլորս կարող էինք ենթադրել, շատ մանր բիզնեսներ ԱՄՆ-ում և ողջ աշխարհումդեռևս գումարի կարիք ունեն` աճելու կամ ավելի արդյունավետ անելու այն, ինչ ուզում են, կամ էլ նրանք կարող են գումարի կարիք ունենալ ծանր ամիսներին: Բայց շրջակայքում միշտ էլ ռեսուրսների կարիք կա: Մեկ այլ հետաքրքիր փաստն այն է, որ այդ ռեսուրսները, պարզվում է,միշտ չէ, որ գալիս են այն տեղերից, որ դուք կարող էիք ակնկալել (բանկեր, ռիսկային կապիտալիստներ, այլ կազմակերպություններ ու օժանդակող հաստատություններ). դրանք գալիս են ընկերներից ու ընտանիքից: Որոշ վիճակագրաբաններ ասում են, որ մանր բիզնեսի ֆինանսավորման 85%-ը կամ ավելին կատարվում են ընկերների ու ընտանիքի կողմից: Դա տարեկան մոտ 130մլրդ դոլար է: Դա շատ է: Եվ երրորդը, քանի որ մարդիկ ֆինանսավորում են ստանում ընկերներից ու ընտանիքից, շատ անհարմար է, երբ մարդիկ չգիտեն, թե կոնկրետ ինչ խնդրեն, ինչպես խնդրեն, ինչ խոստանան վերադարձնել, անգամ եթե նրանք ամենալավ նպատակներն ունեն ու ուզում են շնորհակալություն հայտնել իրենց աջակցող մարդկանց:

Այսպիսով, այս օժանդակող համայնքների հզորությունը նոր ձևով գործի դնելու և ձեռներեցներին հնարավորություն տալու համար ինքնուրույն որոշել, թե կոնկրետ ինչպիսի ֆինանսական փոխանակություն են պատկերացնում, ինչն է իրենց և իրենց շրջապատող մարդկանց հարմար,հենց այս շաբաթ մենք կամաց պատրաստվում ենք Profounder-ի թողարկմանը, որը ֆինանսավորման տաղավար է մանր բիզնեսների համար` իրենց ընկերների և ընտանիքի ներդրումների միջոցով քաղելու իրենց անհրաժեշտ կապիտալը: Ու սա ներդրումներ են` ոչ թե նվիրատվություն կամ վարկեր, այլ ներդրումներ, որոնք ունենում են դինամիկ վերադարձ:Այսպիսով, այս պատմության մեջ մասնակցության գաղափարը իրականում, հիմնված է բիզնեսի հաջողության տատանվող բնույթի վրա: Կարճ ասած, դա ֆինանսավորում պեղելու «արա ինքդ» գործիք է մանր բիզնեսի համար: Եվ ձեր հնարավորությունն է գնալ կայք, ստեղծել անհատական էջու ներդրման պայմաններ մշակել, ինչն իրոք շատ պարզ է: Մենք դա իրոք շատ-շատ պարզ ենք դարձրել ինձ և այլ ցանկացած մեկի համար, ով կցանկանա օգտագործել կայքը: Եվ մենք հնարավորություն ենք տալիս ձեռներեցներին կիսել իրենց եկամտի մի որոշ տոկոս: Նրանք կարող են մինչև մեկ միլիոն դոլար հավաքել անսահմանափակ քանակով ոչ պաշտոնական, պարզ ներդրողներից` սովորական մարդկանցից, և կարող են կիսել իրենց եկամուտը ժամանակի ընթացքում, նորից իրենց ընտրած պայմաններով: Եթե ներդրողները որոշում են ներգրավվել այդ պայմանների դեպքում, իրենք կարող են կամ ստանալ իրենց փոխհատուցումը կանխիկի տեսքով,կամ նախօրոք որոշել այդ գումարները տալ ինչ-որ մի շահույթ չհետապնդող կազմակերպության:Այպիսով, նրանք կարող են լինել կամ կանխիկ կամ գործարքային ներդրողներ: Ես հույս ունեմ, որ այս տեսակի գործիքը կարող է ցանկացած մեկին, ով գաղափար ունի, ցույց տալ ուղի` անելու այն, ինչ նա ցանկանում է անել այս աշխարհում, և հավաքել իր շուրջ եղած մարդկանց, որոնք արդեն այնտեղ են, որոնք ամենալավն են իրեն ճանաչում ու սիրում են իրեն, ու ուզում են աջակցել,հավաքել նրանց այս բանն իրական դարձնելու համար:

Ահա, թե ինչի վրա եմ ես հիմա աշխատում: Եվ ավարտելով, ես կուզենաի ուղղակի ասել, որ սրանք գործիքներ են: Հենց հիմա Profounder-ը ստեղծման դեռ սկզբնական փուլում է, և ինձ համար շատ պարզ ու հասկանալի է, որ դա միայն խողովակ է, ընդամենը` գործիք: Միակ բանը, որ մեզ անհրաժեշտ է, այն է, որ մարդիկ հետաքրքրվեն ու օգտագործեն այն, ճիշտ այնպես, ինչպես նրանք բավական հոգատար գտնվեցին ու օգտագործեցին Kiva-ն այդպիսի կապեր ստեղծելու համար:Բայց լավն այն է, որ, ես չեմ կարծում, թե կարիք կա այստեղ կանգնելու և ձեզ համոզելու հոգ տանել:Ես անգամ չեմ պատրաստվում փորձել: Ես այդպես չեմ կարծում, չնայած գիտեք, որ հաճախ մենք լսում ենք էթիկական և բարոյական պատճառներ, կրոնական պատճառներ` «Ահա, թե ինչու հոգատար լինելն ու տալը ձեզ ավելի երջանիկ կդարձնի»: Ինձ չի թվում, որ մեզ պետք է համոզել դրանում: Ինձ թվում է` մենք գիտենք: Իրականում, ինձ թվում է` մենք այնքան շատ գիտենք, և մենք իրոք շատ ենք ցավում այս ամենի համար, և իրականում, մեզ կանգնեցնում է միայն այն, որ մենք վախենում են փորձել ու ձախողվել, որովհետև անչափ շատ ենք ուզում օգնել մեկս մյուսին ու իմաստ մտցնել մեկս մյուսի կյանքում:

Այսպիսով, կարծում եմ, ամենալավ բանը, որ ես կարող եմ այսօր անել իմ պատմությունը ձեզ հետ կիսելն է: Եվ, ինձ թվում է, ես կարող եմ հիշեցնել, որ մենք բոլորս իսկապես ցավում ենք: Կարծում եմ` մենք բոլորս դա արդեն գիտենք: Եվ ես կարծում եմ, որ մենք գիտենք, որ սերը բավական ուժեղ է, որ մեզ ստիպի փորձել:

Ինձ համար փորձելու համար ոգեշնչվելու ամենալավ ձևը կանգնել ու մեկի պատմությունը լսելն է:Եվ ես երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեցա անել դա այստեղ` TED-ում: Ես երախտապարտ եմ, որ երբ էլ ես դա անում եմ, ես միանշանակ ոգեշնչվում եմ, այն մարդու կողմից, ում լսում եմ: Եվ ամեն անգամ լսելով` ես ավելի ու ավելի եմ հավատում այդ մարդու` աշխարհում հսկայական բաներ անելու պոտենցիալին ու իմ սեփական` միգուցե օգնել կարողանալու պոտենցիալին: Եվ այդ… մոռացեք գործիքները, մոռացեք ռեսուրսների շարժը․ այդ ամենն իրոք շատ պարզ է: Մեկս մյուսի ուժերին հավատալն է, իրոք վստահ լինելը, որ երբ կա օգնություն,մեզանից յուրաքանչյուրը կարող է զարմանահրաշ բաներ անել աշխարհում, դա է վերածում մեր պատմությունները սիրո պատմությունների, իսկ մեր ընդհանուր պատմությունը` մի պատմության, որ շարունակաբար հույս ու շատ այլ լավ բաներ է անմահացնում մեզ բոլորիս համար: Այսպիսով սա է` իրար ուժերի նկատմամբ այս հավատը, դրա անկասկած գիտակցումն ու ամեն օր, ցանկացած մեր քայլում դա հիշելն է, որ, իմ համոզմամբ, կփոխի աշխարհն ու վաղվա օրն ավելի լավը կդարձնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում