2017թ. մարտի 10-ին պաշտոնապես հաստատվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխությունը. Օլեգ Եսայանի փոխարեն դեսպան է նշանակվել քաղաքագիտության դոկտոր, Մոսկվայի «Եվրասիական մեդիա գրուպի» նախագահ Վարդան Տողանյանը:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե նոր դեսպանի նշանակումն արդյո՞ք որակական փոփոխություն կմտցնի Ռուսաստանում Հայաստանի դիվանագիտական աշխատանքի արդյունավետության առումով, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշեց, որ ընդհանրապես դեսպանից շատ բան է կախված դիվանագիտական հարաբերությունների զարգացման և խորացման հարցում:
«Մեր մի շարք դեսպանություններում պատահական մարդիկ են և դա անպայմանորեն իր բացասական հետևանքն է թողնում երկրի արտաքին քաղաքականության վրա: Նման առանցքային երկրներում արհեստավարժ, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դեսպանի առկայությունը շատ կարևոր է, մանավանդ Ռուսաստանի նման երկրում»:
Ա. Նավասարդյանի խոսքով՝ Մոսկվայում Ադրբեջանն ունի բավական ամբարտավան, ռազմատենչ դեսպան: «Իսկ այն, որ մեր դեսպանն այնտեղ համապատասխան քայլերի չի դիմում, սա արդեն ոչ մի քննադատության չի դիմանում, վերջերս ռուս քաղաքագետները ևս քննադատում են, որ Հայաստանի դեսպանությունը և անձամբ դեսպանը կրավորական կեցվածք ունի: Նրան ոչ ոք չի ճանաչում, իսկ դա այդպես չպետք է լինի՝ նկատի ունենալով մեր հարաբերությունների տեսակը և որակը Ռուսաստանի հետ, մեր 2 միլիոնանոց հայ համայնքի առկայությունը Ռուսաստանում և նկատի ունենալով առկա աշխարհաքաղաքական խնդիրները»:
Մանրամասները՝ տեսանյութում: