Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի օդանավակայանում բեռնատարը բախվել է ինքնաթիռին: Բախման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է՝ հայտնում է ABC News-ը:
Alaska Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը պատրաստ է եղել թռիչքի, երբ բեռնատարը բախվել է ձախ թևին: Բեռնատարը շրջվել է, ինչի հետևանքով տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը:
Ինքնաթիռի ուղևորներին տրամադրել են սնունդ և համարներ հյուրանոցում, իսկ ավիաընկերությունը սկսել է զբաղվել ուրիշ ինքնաթիռի փնտրտուքով: