gogetnews.info-ն ներկայացնում է 2016 թ. 7 վատագույն ավտոմեքենաները: Վարկանշային աղյուսակը կազմել է Consumer Reports պարբերականը ավելի վաղ կես մլն ամերիկացիների մասնակցությամբ հարցման արդյունքներով:
Mitsubishi i-MiEV էլեկտրոմոբիլը դանդաղ է լիցքավորվում:
Fiat 500L-ի փորձարկումը ցույց է տվել, որ բարձրությունն անհարմար է, կախոցը կոշտ է:
Mitsubishi Mirage-ը վատագույններից է համարվել շարժիչի ուժեղ թրթիռի պատճառով, ինչը բավական զգալի է սրահում, նաև հզորության պակասի և ոչ գեղեցիկ սրահի պատճառով:
Էկոնոմից միջին դասի անցնելով՝ փորձագետները նշել են Chrysler 200-ը: Մեծ մասի կարծիքով՝ ավտոմեքենան շարժունակ և հարմարավետ չէ:
Փիքափների շարքում է Toyota Tacoma-ն՝ վարորդի անհարմար տեղի և հսկայական թվով կոտրված մասերի ու նույնիսկ գործարանային թերությունների պատճառով:
Mercedes-Benz CLA-ի կախոցը չափազանց կոշտ է, սրահում լսելիությունն ուժեղ է:
Land Rover Discovery-ի սրահը գեղեցիկ չէ, կասկածելի հուսալիություն ունի: