Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեջքո՞վ՝ ՀՀ հավաքականին. երկրպագուները առաջարկում են բոյկոտել Հայաստան-Ղազախստան հանդիպումը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման նախաշեմին  մի խումբ երկրպագուներ «Առաջին լրատվական»-ի միջոցով նամակ էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ֆուտբոլասերները նախագահին խնդրել էին միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հետևելու Հայաստանի ազգային հավաքականի երևանյան հանդիպումները: Հազարավոր երկպագուներ այսօր տոմսերի թանկ լինելու պատճառով ուղղակի հնարավորություն չունեն մարզադաշտ այցելելու:

Խոսքը վերաբերում է հատկապես ուսանողներին, որոնց համար 5-10 հազար դրամ տոմսի համար վճարելը ընդունենք որ թանկ հաճույք է: Ազգային թիմի հանդիպումներին հետևելու հնարավորությունից զրկված են նաև հազարավոր երեխաներ, որոնք զբաղվում են ֆուտբոլով և ցանկանում են դառնալ ֆուտբոլիստ:

«Ֆուտբոլի ֆեդերացիան չի ցանկանում տոն պարգևել ֆուտբոլասերներին: Նրանք հավանաբար վախենում են մարդկանց հոծ բազմությունից: Հարևան երկրներում ազգային հավաքականի հանդիպումները տոնի են վերածվում, մարզադաշտերում անշլագ է լինում, որովհետև տոմսերը անհամեմատ ավելի էժան են, քան Հայաստանում: Սա ամոթալի և ցավալի իրողություն է Հայաստանի ցանկացած քաղաքացու համար: Պարոն նախագահ, ստեղծված ծանր իրավիճակը միայն Դուք կարող եք շտկել: Վերադարձրեք մեզ ֆուտբոլային տոները, որոնք այնքան էլ շատ չեն»,-մասնավորապես ասված էր հայտարարությունում:

Նշենք, որ բաց նամակը լայն արձագանք է գտել հասարակության շրջանում: Հատկապես սոցիալական կայքերում մարդիկ խնդրի վերաբերյալ տարաբնույթ առաջարկություններով են հանդես գալիս: Երկրպագուների մի մասը ուղղակի հիասթափված լինելով, Հայաստան-Ղազախստան հանդիպումը դիտելու այլընտրանքային նման մի տարբերակ է առաջրկում:

«10 հազար դրամի խորոված ու քյաբաբ կառնենք, ու տանը կնայենք»,-Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է երկպագուներից մեկը:  Թերահավատ լինելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված խնդրանքը կարող է «տեղ հասնել», ազգային թիմի բազմաթիվ երկրպագուներ էլ հորդորում են բոյկոտել Ղազախստան ընտրանու հետ հանդիպումը:

«Եթե հիշում եք Մոսկվայի Սպարտակի մարզիչ Մուրադ Յակինն իրեն չէր արդարացնում, սակայն ակումբի ղեկավարությանը չէր արձագանքում երկրպագուների դժգոհությանը: «Սպարտակի» խաղի ժամանակ ֆանատները առաջին րոպեից մեջքով շրջվեցին դեպի ֆուտբոլիստները մնացին մոտ քսան րոպե ու լքեցին մարզադաշտը: Արդյունքում,  այսօր ունեն մի թիմ, որը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում առաջին տեղում», ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Կամո Չոբանյանը ով կողմ լինելով հանդիպումը բոյկոտելուն բողոքի դրսևորման իր տարբերակն է առաջարկել: Ինչ-խոսք ստեղծված իրավիճակը բավական տհաճ է, ինչը շատերին ստիպում է դիմել կոշտ քայլերի: Տվյալ պարագայում բոյկոտի դրսևորումը, ցավոք սրտի, դժվար թե դրական ազդեցություն ունենա:

Արթուր Պետրոսյանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո հույս արթնացավ: Նրա գլախավորությամբ առաջին իսկ խաղում մեր ֆուտբոլիստները գերկամային հաղթանակ տարան 3:2 հաշվով՝ առավելության հասնելով Մոնտենեգրոյի նկատմամբ:

Մարզադաշտում բոյկոտի դրսևորումը առաջին հերթին հոգեբանական բացասական ազդեցություն կարող է ունենալ ֆուտբոլիստների վրա: Ակնհայտ է նաև, որ բոյկոտի հնարավոր դրսևորումը համընդհանուր բնույթ չի կրի: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ եկած երկրպագուների մի մասը այդուամենայնիվ զերծ կմնա ակցիային մասնակցելուց: Նման նախադեպերը բազմաթիվ են, երբ երկրպագուների մի մասը մարզադաշտում բողոքի ակցիա է իրականացրել իսկ մյուս մասը շարունակել հետևել հանդիպմանը:

Կարծում ենք, առկա խնդիրը պետք է լուծվի «Հանրապետական» մարզադաշտից դուրս: Պետք է հասկանալ, որ ֆուտբոլասերին մարզադաշտ տանելը, ֆուտբոլի զարգացման և մասայականացման գլխավոր ուղիներից մեկն է: Հայաստան-Ղազախտան հանդիպումը կայանալու է մարտի 26-ին: Խնդրի լուծման համար կա մոտ երկու շաբաթ ժամանակ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում