Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ այս տարի երկրում ընթացող պատերազմի ավարտի հույս ունի։ Այս մասին նա ասել է հոնկոնգյան Phoenix հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Մենք միշտ հույս ունենք, որ տվյալ տարին կդառնա պատերազմի վերջին տարին։ Սակայն, վերջիվերջո, այն պատերազմ է, և չես կարող հստակ ասել, թե ինչ տեղի կունենա»,-ասել է Սիրիայի նախագահը։
Ասադը նշել է, որ Ռուսաստանը միակ ուժն է Սիրիայում, որը զգալի ներդրում է անում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։