ԼՂ բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսոնտին։ Նրա խոսքով՝ երեքշաբթի Ադրբեջանի նախագահը կհանդիպի իր ֆրանսիացի գործընկերոջ հետ։
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքեր ներդնել։ «Իհարկե, դա բարդ հարց է։ Ինչպես գիտեք՝ զորքերի շփման գծում լարվածություն է նկատվում։ Սակայն կողմերը ցանկանում են առաջընթացի հասնել։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է»,-ասել է նա։