Դամասկոսը դրական է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումն ահաբեչության դեմ պայքարում, սակայն գործնականում դեռևս չի տեսնում հնարավորություն ամերիկյան նոր վարչակազմի հետ համագործակցության համար։ Այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոնկոնգյան «Ֆենիքս» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Թրամփը ԴԱԻՇ խմբավորման դեմ պայքարը համարում է իր վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից մեկը։
«Տեսականորեն՝ այո, սակայն գործնականում՝ դեռ ոչ, քանի որ Սիրիայի և ԱՄՆ-ի միջև չկան պաշտոնական մակարդակի կապեր։ Նույնիսկ ռեյդերն ընդդեմ ԴԱԻՇ-ի կատարվել են առանց սիրիական բանակի կամ կառավարության հետ խորհրդակցությունների, ինչն անօրիական է, և ինչը մենք մշտապես կրկնում ենք»,-ասել է Ասադը։
Սիրիայի նախագահը հավելել է, որ ահաբեչության դեմ պայքարը չի կարող լինել ժամանակավոր, տեղային կամ սահմանափակվել միայն ԴԱԻՇ-ով։
Դամասկոսը Ժնևի միջսիրիական բանակցություններից չի սպասել արդյունքի, սակայն համարում է դրանք դրական քայլ ճգնաժամի կարգավորման երկար ճանապարհին՝ ասել է Ասադը։
Սիրիայի նախագահը նշել է, որ երբեք չի մտածել հանուն ընտանիքի բարեկեցության երկիրը լքելու մասին։