ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմ են հանդես գալիս ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հանգամանալից բանակցությունների շուտափույթ մեկնարկին։ Այս մասին հայտարարել է ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
«Իգոր Պոպովն ընդգծել է, որ համանախագահող պետությունների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) դիրքորոշումը, չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Մինսկի խմբում նոր համանախագահների ներկայությանը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ, և նրանք կողմ են հանդես գալիս հանգամանալից խաղաղ բանակությունների շուտափույթ մեկնարկին,-ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն ԼՂ հակամարտության ներկայիս վիճակի և կարգավորման հեռանկարների շուրջ։