Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Բոյկոտի բուն նպատակը ընդվզման նոր ալիքի նախապատրաստումն է. Գարեգին Չուգասզյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը։

-Պարոն Չուգասզյան, դուք դեմ եք եղել խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն։ «Սասնա ծռերը» մեկ անգամ չէ, որ տեսակետ են հայտնել, որ անգամ ընդդիմությունը մասնակցելով լեգիտիմացնում է գործընթացը։ Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ ձեր թիմի անդամ Անդրիաս Ղուկասյանը որոշել է մասնակցել «ՕՐՕ» դաշինքով, ձեր գործընկերներից «Ժառանգությունը»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի ևս մասնակցելու են։ Նրանք ևս գործըթնաց լեգիտիմացնողնե՞ր են։

-Հիշում ե՞ք ռուսական ասացվածքը. «Մի պտղունց քաղաքական ակտիվ քայլը հերիք է, որ մի տակառ մեղր փչացնի»: Դե հիմա պատկերացրեք, հակառակը, որ մի պտղունց մեղրը խառնես մի տակառ քաղաքական ակտիվ քայլի… Պատկերացրեցի՞ք ինչ ստացվեց։ Այ դրա համար ենք չընտրություններից զերծ մնալու կոչ արել։

Մեր անազատության մեջ գտնվող ընկերոջը ես ձեռնպահ կմնամ խորհուրդներ տալ, իսկ «Ժառանգության» վերաբերյալ ասեմ հետևյալը: Ռեժիմի պոստսովետական «շենքը» միայն արտաքինից է կայուն թվում։ Այն մեղքերի ու պարտքերի տակ այնպես է կորացել, որ պատրաստ է ամեն վայրկյան ամենափոքրիկ ցնցումից անգամ փլվել։ Օր առաջ պետք է դուրս գալ այդ «վթարային շենքից»։ Այնպես որ, Զարուհի Փոստանջյանը իմաստուն քայլ է կատարել։ Մնացածների համար էլ դեռ ուշ չէ իհարկե ուշքի գալը։

Լեգիտիմացնելու բան չի մնացել։ Մայրաքաղաքի թաղամասերը սեփական ժողովրդի դեմ պարբերաբար ռազմական թատերաբեմի վերածող, պանամաների միլիարդավոր դոլարների հասնող միջազգային օֆշորային կոռուպցիոն խայտառակություններում թաղված, ծայրից ծայր երեսպաշտ ոստիկանապետական այս ռեժիմին էլ ինչպե՞ս լեգիտիմացնես։

Երգի-պարի, ուտուշ-խմոցի, քրեական «ռազբորկաների» ցուցադրման «նախընտրական քարոզարշավ» կոչվող այս անտաղանդ բեմադրության նպատակը մեկն է. ստեղծել աղմուկի ծխածածկույթ, որը առժամանակ կվարագուրի հայ ժողովրդի փրփուր հանդիսացող Ցռան Վերգոյի և իր հանրապետական «արքունիքի» շփոթն ու անճարությունը գալիք ճակատագրական փոփոխություններին հանդիման։

«Նախընտրական» ֆարսի ողջ ճղճիմությունը էլ ավելի է շոշափելի դառնում, եթե նայենք քաղաքական և տեխնոլոգիական այն ահռելի փոփոխությունների բարձրունքից, որոնք տեղի են ունենում զուգահեռ աշխարհում։ Չորրորդ արդյունաբերական հեղափոխության սկզբին ու էներգակիրների գների փլուզմանը զուգահեռ ավարտվում է պոստսովետական քաղաքական իրականությունը: Սովետների իշխանությունը տևեց 70 տարի, պոստսովետականը կավարտվի շուրջ 30 տարում: Եվ ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել այդ պատմական ընթացքը։

Ինչպես 1987թ. ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ընդամենը մեկ տարի հետո Հայաստանում սկիզբ կառնի մի շարժում, որը կցնցի ոչ միայն Խորհրդային Միությունը, այլև Վարշավյան ուխտի երկրները և, ի վերջո, կհանգեցնի թե՛ Խորհրդային Միության և թե՛ Բեռլինյան պատի փլուզմանը, այնպես էլ այսօր շատերի համար անպատկերացնելի է, որ «Սասնա ծռերի» սկսած շարժումը ոչ միան ավարտին է հասցնելու Ղարաբաղյան շարժումը՝ հանգեցնելով Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչմանը և երկու անկախ սուբյեկտների միավորմանը մեկ հայկական պետության մեջ, այլև ողջ պոստսովետական աշխարհի վերաձևմանը։

Ադրբեջանը նավթային գների փլուզումով մտնում է անկման շրջան: 22 միլիարդ դոլարի ռուսական, բելառուսական և իսրայելական զենքը, որը վերջին տարիներին գնել է Ադրբեջանը, սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար և այդ թիվը պետք է համեմատության մեջ դնել ոչ միայն մեր ռազմական բյուջեի թվերի հետ, այլ Իրանի նույն այդ տարիների 100 միլիարդ դոլարն անցնող ռազմական ծախսերի հետ:

Թուրքիան իր ուշադրությունը ստիպված գամելով հարավից եկող վտանգների վրա, իր եռակի պրոբլեմներով արդեն իսկ մտել է անկման փուլ: Նկատի ունեմ քրդական զինված բանակների ներկայությունը իր երկրի սահմաններին և սահմաններից ներս, ներքին քաղաքացիական երկպառակտությունը և վերջապես՝ արմատական իսլամիզմի վտանգը։

Իմպերիական ֆանտոմային ցավերը հանգիստ չեն տալիս Կրեմլի ներկա տերերին, սակայն ինչպես ցույց են տալիս ուկրաինական իրադարձությունները, կայսրությունը այլևս չի վերականգնվելու։ Հայաստանի պոստսովետական վարչակազմը դատապարտված է հեռանալու։ Ոչ թե հազար դրամ հավաքելով ու Կասպերսկիների կիբեռանվտանգությունից կախվելով, այլ իրական ազգ-բանակի ստեղծմամբ Հայաստանը կրկին կստանձնի տարածաշրջանում քաղաքակրթությունների շղթայի փոքր, բայց չափացանց կարևոր ու լավ պաշտպանված օղակի իր ավանդական դերը՝ կապելով իսլամական Հարավը Արևմուտքի և Հյուսիսի հետ, ինչպես Շվեյցարիան էր այդ դերը կատարում ժամանակին իրար հետ կատաղի պայքարի մեջ մտած կաթոլիկ ու բողոքական աշխարհների միջև, կամ, ինչպես ավելի վաղ Կիլիկիան՝ Մոնղոլական կայսրության և Արևմուտքի միջև։

Կարծում եք՝ բոյկոտը աշխատո՞ղ տարբերակ է, այն դեպքում, երբ քաղաքական դաշտը դրան չգնաց և բոյկոտն, ըստ էության, համատարած չի լինելու։

-Քաղաքական դաշտը բռնատիրության ու ոստիկանապետության օրոք գոյություն ունենալ չի կարող ըստ սահմանման: Հնարավոր է՝ դրա նմանակումը, ինչպես, օրինակ, Արևելյան Եվրոպայի երկրների իշխող և իրենց արբանյակ ընդդիմադիր կուսակցությունները Սառը պատերազմի օրոք:

Բնականաբար բռնատիրությունը տապալելու համար բոյկոտը բավարար պայման չէ, սակայն ներկա պայմաններում անհրաժեշտ գործոնն է նախապատրաստելու համար ընդվզման հաջորդ ալիքը: Ընդ որում, դրա համար բնավ անհրաժեշտ չէ ունենալ համընդհանուր բոյկոտ։ Չընտրությունների հերթական խայտառակ ձախողումից հետո հասարակության և Սփյուռքի այն ազնիվ հատվածը, որը դեռևս ինչ-ինչ հույսեր է կապում այս խաղատանը շահելու հետ, վստահ եմ, որ միանալու է արմատական ընդդիմությանը։

Կրկնեմ. ներկայիս բոյկոտի բուն նպատակը ընդվզման նոր ալիքի նախապատրաստումն է և այլընտրանքային իշխանության սաղմերի ստեղծումը:

Ապագա խորհրդարանի պատկերն էապես կտարբերվի՞ այս խորհրդարանից։ Առաջադրված ուժերից որևէ մեկի հետ հույսեր կապո՞ւմ եք։

-Ֆեյսբուքում մի այսպիսի արտահայտություն կարդացի. ծակ տաշտակի մեջ լվացք անել ու երազել Ոսկե ձկնիկի մասին։

Հիշեք Ապրիլյան պատերազմի ու «Սասնա ծռերի» ապստամբական գործողությունների օրերին և դրանցից հետո խորհրդարանի պապանձված վիճակը։ Այսօրվա ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժը բացահայտեց 800 հեկտարի հանձնումը, ո՞վ հրապարակեց առաջնագծում տիրող խայտառակության տեսագրությունները: Ո՞վ դիմեց Գերագույն գլխավոր հրամանատարին՝ թույլ տալու հետ բերել կորցրածը։

Պատկերացնո՞ւմ եք նման ֆանտաստիկ իրականություն, որ ասենք՝ Իրանից գազ գնելու ինքնուրույն որոշում կայացվի գաղութային վարչակազմ ունեցող մեր երկրում։

Չեբուրաշկայի անվան երգի-պարի համույթի այս վերջին բեմադրությունը անցնող դարաշրջանի վերջին գրոտեսկային բեմադրություններից է լինելու։ Իսկ գրոտեսկի դասական նմուշը, եթե հիշում եք՝ Գուլիվերի և գաճաճների պատմությունն է: Այսպիսի անցումային ժամանակաշրջաններում սկսում են գործել հենց գուլիվերյան օրինաչափությունները։

«Հաց բերողի» նվաղած մարմնում ավելի շատ կրակ ու կյանք կա, քան ողջ «ընդդիմադիր դաշտում»։ Հանրության գիտակցության վրա ունեցած ազդեցության այս գուլիվերյան տարբերությունը հատուկ է ոչ միայն «Հաց բերողին», այլև «Սասնա ծռերին» ու իրենց համակիրներին, Շանթ Հարությունյանին ու իր գաղափարակիցներին, և շատ ու շատ նոր դեմքերի, որոնց դեռ ծանաթանալու ենք մոտ ապագայում։ Սա գերբնական ուժերի հետ կապված երևույթ չէ, բոլոր այս մարդիկ պարզ մարդիկ են։ Բացատրությունը շատ պարզ է. մտքի կամ սրտի թելադրանքով այս բոլոր մարդիկ երկու ոտքով կանգնած են նոր դարաշրջանի բարձունքում, մինչդեռ, մնացած «ընդդիմադիր դաշտը» մնացել է պոստսովետական վերջացող ժամանակների պատանդը։

Մեզ փրկիչներ պետք չեն: Մեզ պետք են մարդիկ, որոնց սերն ու նվիրվածությունը իրենց երազանքներին գերազանցում են իրենց երկյուղների նկատմամբ ունեցած վախի զգացողությանը։

Հայտնի է, որ Հայաստանի և Եվրամիության միջև ավարտվել են բանակցությունները նոր փաստաթղթի շուրջ։ Իսկ ստորագրությունը լինելու է առաջիկա ընտրություններից հետո։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

-Եթե քո ճակատագրի բոլոր բանալիները հանձնում ես մեկին, ապա ստիպված ես լինելու վաղ թե ուշ գիտակցելու, որ բանալիների խրձում նաև սեփական դժբախտության բանալիներն ես հանձնել, և սա անկախ նրանից, թե ում ես վստահել ճակատագիրդ։ Դրա համար են հասուն ժողովուրդները անկախ պետականություն հաստատում։

Աշխարհը մտել է քաղաքական ու տեխնոլոգիական զարգացումների փոթորկալի և անկանխատեսելի փուլ: Պետք է ելնել այս հրամայականից և մեր պետականության նավը իրավունք չունի խարիսխ գցելու, այլ պարտավոր է ճոճքին սովորել:

Ուժի համաշխարհային կենտրոնները, ներառյալ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը ի տես չորրորդ արդյունաբերական հեղափոխության հայտնության, զբաղված են լինելու մեծամասամբ իրենց ներքին «պերեստրոյկայով»: Եվ անկախ ստորագրված փաստաթղթերից, մեր տարածաշրջանը ստանալու է ավելի ու ավելի մեծ ինքնուրույնություն և տեղական ուժերը ավելի մեծ դերակատարություն են ունենալու տարածաշրջանում ձևավորվող անվտանգային նոր ճարտարապետության մեջ:

ԱՄՆ-ն ավելի իրապաշտական քաղաքականություն է ստիպված լինելու որդեգրել Իրանի նկատմամբ, որի ազդեցությունը մեր տարածաշրջանում զգալիորեն աճելու է։

Իրանում մեզնից ավելի լավ են գիտակցում, որ Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի դեպքում, Ադրբեջանի մոտ բացվելու է գայլի ախորժակ և նրա հաջորդ քայլը լինելու է իր հնարավոր դաշնակիցների օգնությամբ Հարավային Ադրբեջանը կուլ տալը։ Ուստի, առաջին երկիրը, որը թույլ չի տա իրադարձությունների նման զարգացում՝ ոչ թե Ռուսաստանն է, որը անմտորեն զինում է Ադրբեջանին, այլ Իրանը, որի ռազմա-քաղաքական և տնտեսական շահերը բնականորեն համընկնում են մեր շահերի հետ: Ուստի, հորիզոնում, նախևառաջ, Հայաստանի և Իրանի միջև ռազմա-քաղաքական և տնտեսական հարաբերությունների աննախադեպ խորացման հեռանկարն է բացվում։

Կյանքը Հայաստանի առջև կանգնեցրել է արագ վերակողմնորոշման պահանջ:

Հայաստանը լինելու է Արևմուտքը և Հյուսիսը Իրանի հետ կապող ամենավստահելի և կարևոր դարպասներից մեկը, ինչպես Հոնկոնգը 70-80 ականների Չինաստանի համար: Սա է լինելու Հայաստանի թե՛ ռազմա-քաղաքական, թե՛ տնտեսական խնդիրների լուծումների համատեքստը։ Քաղաքականությունը սա է։

Իսկ հիմա պատկերացրեք ապագա խորհրդարանի որոշումներ կայացնելու կարողությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում