ՕՐՕ դաշինքի անդամ, «Համախմբում» կուակցության նախագահ Վարդան Օսկանյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Սփյուռքից ինչ աջակցություն են ակնկալում, նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում բոլորը հոգնել են այս իշխանություններից, ուզում են, որ Հայաստանում իշխանափոխություն լինի. «Ինչպես նախկինում, այսօր էլ պատրաստ են ամբողջական իրենց աջակցությունը դնել ի փառս երկրի զարգացման: Կարծում եմ, որ իշխանափոխության դեպքում մենք ավելի լայն և խորքային համախմբում կունենանք նաև Սփյուռքի հետ:
«Ընտրությունների օրը ճակատագրական է լինելու, կարծում եմ, որ ժողովուրդն է մեզ ուղղորդելու, թե ամսի 3-ին ինչ է լինելու Հայաստանում»:
Մանրամասները՝ տեսանյութում: