Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային կապերին այլընտրանք չունի. Stratfor

Այլընտրանքային գործընկերների բացակայությունը Հայաստանին այլ ընտրություն չի թողել, քան Ռուսաստանի հետ իր դաշնակցային կապերի պահպանումը՝ գրում է Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնը իր նոր զեկույցում:

Չնայած Կովկասի նկատմամբ Մոսկվայի վերահսկողությունն ավարտվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այնուամենայնիվ, անկախությունը կովկասյան երկրներին անխոցելի չդարձրեց ռուսական ազդեցության հանդեպ:

Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, որից նա կախվածության մեջ է գտնվում և որի հետ դաշնակից է, փորձության ենթարկվեցին վերջին ամիսներին՝ պայմանավորված Արցախի հակամարտությամբ: Զեկույցը անդրադառնալով հակամարտության՝ 2016թ. ապրիլին տեղի ունեցած էսկալացիային՝ գրում է, որ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում գրավեց՝ հիասթափեցնելով Հայաստանին:

Իսկ իրականում Ռուսաստանն ամրապնդել է իր դիրքերը որպես հակամարտության միջնորդ, և Մոսկվան Արցախյան հակամարտությունն օգտագործում է Ադրբեջանում և Հայաստանում իր ռազմավարական շահերը խորացնելու համար: Ադրբեջանը, օրինակ, ցանկանում է վերջ դնել Արցախի ստատուս քվոյին և սերտ համագործակցել Ռուսաստանի հետ՝ բանակցությունները վերսկսելու նպատակով, որոնց արդյունքում Հայաստանը կարող է Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջանները հանձնել Բաքվին: Ակնհայտ է, որ Ռուսաստանը կարող է հեշտությամբ խաղալ Ադրբեջանի այդ ցանկության հետ՝ իր ազդեցությունը այդ երկրում մեծացնելու համար:

Բայց Հայաստանի կառավարությունը դեմ կլինի նման բանակցություններին: Անգամ եթե Ռուսաստանին հաջողվի համոզել հայ քաղաքական էլիտային զիջումների գնալ տարածքային հարցերում, հայ հասարակությունը նման գործարք չի հանդուրժի՝ ասվում է զեկույցում:

Ցանկացած խոշոր զիջում վտանգի տակ է դնում Հայաստանի իշխանություններին, մասնավորապես՝ կառավարման նախագահական ձևից խորհրդարանական ձևին անցնելու բարդ գործընթացի ժամանակ: Բացի այդ, Մոսկվայի ազդեցությունը Հայաստանում կդրվի հարցականի տակ: Ադրբեջանի կողմից մեկ այլ ռազմական սրացում թույլ տալը կամ կազմակերպելը նույնպես կարող է ավելի արդյունավետ տարբերակ լինել Ռուսաստանի համար, բայց դա ուղեկցվում է վերահսկողությունից դուրս գալու վտանգով:

Անգամ այդ դեպքում այլընտրանքային գործընկերների բացակայությունը Հայաստանին այլ ընտրություն չի թողել, քան Ռուսաստանի հետ իր դաշնակցային կապերը պահպանելը: Տարածաշրջանային այլ ուժեր, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, կարող են ավելի ակտիվանալ Կովկասում՝ մարտահրավեր նետելով Ռուսաստանի գերակայությանը, բայց նրանք ավելի շատ զբաղված են Միջին Արևելքով: Մինչ հակամարտությունը շարունակվում է, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կարող որևէ վճռական քայլ կատարել հակամարտությունում առանց Ռուսաստանի հետ համաձայնեցման՝ եզրափակում է զեկույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում