Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն այցելել են Ալեքսանդր Լապշինին: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայկոչելով բլոգերի փստաբան Էդուարդ Չերնինին:
Փաստաբանի խոսքով՝ Լապշինի հետ հանդիպումը կայացել է Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում: Դեսպանատան ներկայացուցիչները հետաքրքրվել են Լապշինի ինքնազգացողությամբ և ծանոթացել նրա պահման պայմաններին:
Չերնինը նաև նշել է, որ իր պաշտպանյալի հետ հանդիպել է մարտի 9-ին: Նրա խոսքով՝ Լապշինը որևէ բողոք չունի:
Նա նաև նշել է, որ Ալեքսանդր Լապշինը հեռախոսով շփվում է մոր հետ: