Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Միասնության» Խաչիկ Գալստյանը Միհրան Պողոսյանի քարոզարշավին «մասնագիտական, անվճար աշխատանք է իրականացրել»

ԴԱՀԿ նախկին պետ, Հանրապետական կուսակցությունից թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի քարոզարշավին երեկ մասնակցում էր «Միասնություն» շարժման անդամ Խաչիկ Գալստյանը։

Ինչպես հայտնի է, այս շարժումը առաջիկա ԱԺ ընտրություններում սատարում է «Ծառուկյան» դաշինքին, և շարժման մի քանի անդամներ ռեյտինգային ընտրակարգով առաջադրել են իրենց թեկնածությունը։ Շարժման հիմնադիրներից Արման Վարդանյանն էլ, ամենայն հավանականությամբ, առաջիկա ավագանու ընտրություններում կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի ցուցակը։

Վարդանյանի մեկնաբանությամբ՝ Խաչիկ Գալստյանը Միհրան Պողոսյանի քարոզարշավին մասնագիտական աշխատանք է իրականացրել։

Ինքը՝ Գալստյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շարունակում է մնալ «Միասնություն» շարժման անդամ. «Այս պահին ռեյտինգային ցուցակում ընդգրկված չեմ և Միհրան Պողոսյանին մասնագիտական օգնություն եմ ցուցաբերում և իրականացնում եմ իմ մասնագիտական գործունեությունը որպես քաղաքական տեխնոլոգ, որպես քաղաքագետ»։

Դա չի՞ հակասում արդյոք «Միասնություն» շարժման գործունեությանը, չէ՞ որ շարժումն ընդդիմադիր կեցվածք ունի, իսկ Միհրան Պողոսյանը իշխող կուսակցության թեկնածու է՝ դիտարկմանն ի պատասխան Գալստյանն արձագանքեց. «Ոչ, «Միասնություն» շարժման մեջ տարաձայնություններ չկան, մենք մեկ մեծ նավակի մեջ ենք։ Ես «Միասնություն» շարժման հիմնադիրներից եմ, և մենք հանդես ենք գալիս մեր սերնդի շարժման, մեր սերնդափոխության անունից»։

Հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ի՞նչ աշխատանք է ենթադրում Միհրան Պողոսյանին մասնագիտական աջակցություն ցուցաբերելը. «Միհրան Պողոսյանը մասնակցում է Ազգային ժողովի ընտրություններին, կա քարոզչական հսկայական աշխատանք, որը ենթադրում է մասնագիտական ներգրավվածություն, և ես այդ հարցերում օգնում եմ իրեն։ Շատ լավ է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք քաղաքական տեխնոլոգիաների մասնագետներին են դիմում։ Վստահ եմ, որ արդեն հաջորդ ընտրություններին բոլոր թեկնածուները կունենան մասնագիտական թիմեր իրենց քարոզարշավը քաղաքակիրթ ու բարձր մակարդակով անցկացնելու համար»։

Հարցին՝ աշխատանքը վճարովի է՞, Խաչիկ Գալստյանն արձագանքեց. «Դուք ոչ կոռեկտ հարց եք տալիս, ես ուղղակի օգնում եմ, իմ սերնդակիցն է, իմ հասակակիցն է, պարզապես օգնում եմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում