Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՀՀԿ-ն ոչ միայն պատասխանատվություն չի վերցնում, այլև վիճակից դուրս գալու ելք չգիտի

Մեր զրուցակիցն է պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը։

– Պարոն Բագրատյան, իշխանության տնտեսական ծրագրում միայն ընդհանուր բնույթի ձևակերպումներ են, չկան թվային կամ այլ արդյունքներ ցույց տվող կոնկրետ դրույթներ, թե առաջիկա 5 տարին ինչ ցուցանիշներ պետք է գրանցվեն, ինչպես՝ Դուք եք հիմնավորված ներկայացնում այդ զարգացումները:

– Խնդիրը միայն Հանրապետական կուսակցությունը չէ: Ընդհանրապես, երբ դուք տնտեսական ծրագիր եք ներկայացնում, նախ, պետք է ցույց տաք, թե դուք ինչի եք ունակ, ինչքան կարող եք աճեցնել հանրապետության ՀՆԱ-ն, փոփոխել մակրոտնտեսական ցուցանիշները, արդյունքում բյուջեն ինչքան կփոխվի, հետո նոր սոցիալական խոստումներ տաք: Այս առումով ՀՀԿ-ի ծրագիրը շահեկանորեն պետք է տարբերվեր մյուսներից, վերջին հաշվով իշխող քաղաքական ուժ է: Բայց երբ կարդում ես այդ փաստաթուղթը, տեսնում ես, որ ծրագիր չկա: Այսինքն՝ վիճակն այնքան բարդ է, որ ՀՀԿ-ն բացահայտորեն խուսափում է որևէ թիվ, որևէ կոնկրետություն նշելուց:

Գուցե պատճառն այն է, որ հետո, երբ չկարողանա դրանք կատարել, ստիպված չլինի բացատրել, թե ինչու չստացվեց:

– Կարծում եմ, որ այո:

– ՀՀԿ-ն հիմա ընտրողներին է ներկայանում վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով, ով նույնպես որևէ խոստում չի տալիս: Ընդամենն ասում է՝ վստահեք մեզ և չեք փոշմանի: Արդյո՞ք նրա վեց ամսվա գործունեությունը հույս ներշնչում է, որ ընտրողները եթե վստահեն իր այդ խոսքին՝ հետո չեն փոշմանի:

– Ես չեմ ուզում անձնավորել: Վարչապետը խոսում է պետական պաշտոնյայի իմիջի փոխարեն, բայց ասենք՝ նույն կերպ 2013-ին իմիջ էր փոխում Րաֆֆի Հովհաննիսյանը, և գիտեք, թե այդ ամենն ինչով ավարտվեց: Այնուամենայնիվ ուզում եմ կոնկրետ հասկանալ, թե ինչ է արել և ինչ է պատրաստվում անել ՀՀԿ-ի կառավարությունը: Ես դա չեմ տեսնում նրա ծրագրում: Հիմա երբ 2016 թվականը ճանապարհել ենք և գիտենք, որ տնտեսական ցուցանիշների պատկերը շատ վատ է, մենք ուզում ենք հասկանալ և ստանալ հարցի պատասխանը, թե տնտեսությունն ի վերջո աճելո՞ւ է, թե՞ ոչ, կամ իվիճակի՞ են աճեցնել, թե՞ ոչ: Այ, խոսում են ներդրումների մասին, բայց ովքե՞ր են անելու այդ ներդրումները:

Կ. Կարապետյանն ասում է, թե 32 մլրդ դոլարի ծրագրեր ունեն:

– Մենք էլ ժամանակին 15 մլրդ դոլարի ծրագրեր ունեինք: Հետո՞: Ծրագրերի մեծ մասն ընդհանրապես կառավարության հետ կապ չունի, բացի ենթակառուցվածքներին վերաբերվող ծրագրերից: Մենք ուզում ենք իմանալ, թե բյուջեի ինչպիսի դինամիկա կլինի, արտաքին առևտրի ցուցանիշների ինչպիսի փոփոխություններ են սպասվում: Երկու տարի է, ինչ մենք ԵՏՄ-ում ենք, բայց բոլոր երկրների հետ մեր արտաքին առևտուրը կրճատվել է 1 մլրդ դոլարով: Այս հարցերի պատասխանները ՀՀԿ-ի ծրագրում չկան: Փոխարենը ծրագրում կա կետ, որ պետական չինովնիկը չպետք է կաշառակեր լինի: Նման կետ կարելի էր չգրել, որովհետև ոչ մի օրենքում գրված չէ, որ նա պետք է լինի կաշառակեր: Եվ սա նորից բերում է այն մտքին, որ ՀՀԿ-ն ոչ միայն որևէ պատասխանատվություն չի վերցնում, այլև վիճակից դուրս գալու որևէ լուրջ ելք չգիտի:

ՀՀԿ-ն չունի՞ այդ ելքն առաջարկող տնտեսական թիմը:

– Ես չեմ կարող ասել: Իմ կարծիքով՝ թիմն էլ չկա, ես արդեն թիմն էլ չեմ տեսնում: Որտե՞ղ է այդ թիմը:

– Կառավարությունում:

– Այդ դեպքում ո՞ւր է ծրագիրը: Ի՞նչ է անելու այդ թիմը: Փաստաթղթում քննարկման առարկա հանդիսացող որևէ դրույթ չկա: Կան որոշ մտքեր, թե որտեղ են խնդիրները: Փաստաթղթում այսպիսի բաժանում կա՝ իրավիճակը և լուծումներ: Բայց լուծումներ չկան, կան որոշակի վերլուծություններ: Բայց հետո ինչ: Որպես կանոն՝ ասում են, որ իրավիճակն այնքան էլ լավ չէ, բայց մենք աշխատում ենք: Ասում են՝ դինամիկ զարգանում ենք, բայց պետք է ավելի արագ զարգանանք: Ի՞նչն է դինամիկ զարգանում, տարին զրոյական տնտեսական աճով ենք փակել: Անընդհատ հետ ենք մնում աշխարհի միջինից:

– Իշխանություններն ասում են, որ փակ սահմաններն ու այլ երկրներում գոյություն ունեցող ճգնաժամն են պատճառը, որ մեր երկրի տնտեսությունը չի զարգանում: Չկա՞ ինչ-որ բան, որ մեր գործողություններով պայմանավորված լինի:

– Իհարկե, դա մեր ծրագրում շարադրված է: Նախ, պետք է փորձել գեներացնել ներդրումները, դրա համար ստեղծել գործիքներ, մեծացնել ներքին պարտքը, ստեղծել անկախ հիմնադրամ, ստերիլիզացնել դրսից եկող տրանսֆերտների մի մասը ու դրանք դարձնել ներդրում: Ինքնաբավ դարձնել համայնքների բյուջեն, որպեսզի առանց Երևանին դիմելու էլ նրանց մոտ գոյանա զարգանալու միտում: Վերջապես սանձել Կենտրոնական բանկին, հետևել նրա ծախսերին, նրա գործունեությունը սահմանափակել դրամավարկային քաղաքականությամբ: Այս բոլորն իհարկե, կբերի տնտեսական լուրջ աճի:

– Դուք ասում եք մեծացնել ներքին պարտքը, բայց մեր իշխանություններն ավելի շատ արտաքին պարտքն են մեծացնում:

– Այո, բայց ներքին պարտքի ավելացման գրավչությունն այն է, որ երբ դու դա վճարում ես, սպասարկում ես քո իսկ ռեզիդենտին, նրան ես փող տալիս, ինչը կարող է խթանել տնտեսությանը: Մեր ծրագրում անդրադարձել ենք նաև բանակային ռեֆորմին՝ պետք է ամբողջովին վերակառուցել բանակը: Բանակը դեռ լարված պահում է սահմանը, բայց դեռ մարտունակ չէ, դա այն բանակը չէ, որը կդիմակայի վաղվա օրվան:

– Բանակի ռեֆորմների մասին բոլորն են խոսում: Օրինակ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Արթուր Բաղդասարյանն ասում են, որ պետք է ավելացնել պայմանագրային զինծառայողների քանակը:

– Մենք դա չենք ասում, մենք ասում ենք, որ զինվորին պետք է աշխատավարձ տալ: Մենք շեշտը նախ դնում ենք հիմնական, զորակոչային տարիքի երիտասարդների վրա, և հիմնականում նրանք են զոհվում: Ես դեմ չեմ պայմանագրային զինծառայողների ավելացմանը, բայց դրանում վստահ էլ չեմ:

– Իշխանություններն այս տարի 32 տոկոս տնտեսական աճ են պլանավորել: Կա՞ն դրա նախադրյալները:

– Ինչպես կարող է նման նախադրյալ լինել: Մենք արդեն չորս տարի է՝ որոշակի աճ ենք պլանավորում, բայց դա չի լինում: Անցած տարի էլ 2․1 տոկոս էինք պլանավորել, բայց 0․5 տոկոսով փակեցինք:

Նորից հիշեցնեմ իշխանությունների բերած արտաքին բացասական ազդեցությունները:

– Դա սուտ է, քանի որ վիճակագրությունը հակառակն է ցույց է տալիս՝ արտաքին տնտեսությունը վերջին 5 տարիներին զարգանում է: Անցած տարի, օրինակ, սպասվածից ավելի է եղել, սպասվում էր 2․5 տոկոս, փակվել է 3 տոկոս աճով:

– Ռուսաստանի տնտեսությունը չի աճում, ինչն էլ խոչընդոտում է մեր տնտեսության զարգացմանը:

– Այդ դեպքում չգնայինք ԵՏՄ: Բայց մենք Ռուսաստանի հետ ինչ կապ ունենք, մեր 1 մլրդ 650 մլն դոլարի արտահանումից ընդամենը 200 մլն դոլարն է ՌԴ-ին բաժին հասնում: Ուրեմն պետք է այլ պատճառներ փնտրել: Սա պետք է հասկանան թե՛ իշխանությունները, թե՛ ընտրողները, թե ով ինչ լուծում է տալիս:

– Իսկ անցած 5-6 ամիսների ընթացքում ինչպե՞ս է իրականացվել կառավարության ծրագիրը: Դա տնտեսության հետագա զարգացումների հույս տալի՞ս է:

– Ոչ, մենք այդ ծրագրում չենք տեսել այն, ինչ ես ձեզ ասում եմ: Օրինակ, մենք տեսնում ենք, որ վարչապետն ու կառավարությունը գնում են համայնքներ ու ասում՝ մեզ ծրագրեր տվեք: Եթե ես եմ վարչապետը, ես կասեմ՝ կարող եք մեզ տեղյակ պահել, բայց ծրագրերը կարող եք իրականացնել: Մենք նման ապակենտրոնացում թույլ տալի՞ս ենք: Ոչ: Եվ վարչապետի, և հանրապետության նախագահի որոշումները կենտրոնացնում են սպառումը, ներդրումները, ներկրումները, կենտրոնացնում են կառավարումը: Հանրապետությունը չի աշխատում: Հանրապետությունը սպասում է, թե նախագահն ու վարչապետը ինչպես են աշխատում: Բայց արդեն ժամանակն է, որ նախագահն ու վարչապետը հրաշալի պատկերացնեն, որ իրենք չէ, որ աշխատում են, պետք է աշխատի հանրապետությունը, ժողովուրդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում