Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Ես իմ երկրում ընդդիմադիր լինել չեմ կարող. ԲՀԿ-ական պատգամավոր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով «Ծառուկյան» դաշինքով առաջադրվել է Ապարանում:

– Այս օրերին մենք տեսնում ենք, որ քարոզարշավի շրջանակներում իշխանափոխության մասին ԲՀԿ պատգամավորները խոսում են շատ ընդհանուր, թիրախավորված անձինք չկան, չեն պահանջում հրաժարականներ։ Մտավախություն չունե՞ք, որ հասարակությունը Ձեզ կասոցացնի իշխանության հետ, որովհետև հասցեական քննադատություն կարծես ՝չի հնչում։

– Բայց ում հրաժարականը պահանջենք, երբ չգիտենք՝ ով է մեծամասնությունը, երբ ընտրություններում ով մեծամասնություն ստացավ, նա էլ ձևավորելու է իշխանություն։

– Այս ընթացքում հասցեական գնահատականներ չե՞ք հնչեցնում, թե ով է պատասխանատու այսօր ստեղծված տնտեսական վիճակի համար, ո՞վ է երկրի ձախողումների թիվ մեկ պատասխանատուն։

– Մենք դա հնչեցնում ենք. ցանկացած տնտեսական ծրագրի հետևանքների պատասխանատուն տվյալ ժամանակահատվածում գործող քաղաքական մեծամասնությունն է։ Սա բացահայտ ճշմարտություն է, որը ոչ բարձրաձայնելու անհրաժեշտություն կա, ոչ էլ՝ ապացուցելու։ Բոլորը դա գիտեն։ Կարո՞ղ է օպերայում «սեմուշկա» ծախողն է պատասխանատու արտագաղթի ու տնտեսական այս վիճակի համար։

– Այսինքն այն, որ ստեղծված վիճակի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն ու կառավարությունն են, փաստ է և Դուք հասցեական կհնչեցնե՞ք։

– Թիվ մեկ պատասխանատուն քաղաքական մեծամասնությունն է, որ իր իշխանավարման մի քանի տարիներին ունեցել է մի քանի վարչապետ։ Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ցա՞նկ հրապարակենք։ Բոլորի համար էլ պարզ է, որ ով տնօրինում է բյուջեն, ով տնօրինում է քաղաքական գործընթացները, ծրագրերը, վարկերը, ում ծրագիրն իրականացվում է, նա էլ պատասխանատու է։ Ծրագիրը գրել է երևի Տիգրան Սարգսյանը, և մինչև հիմա էլ այդ ծրագիրն են իրականացնում, որից մի քայլ շեղվելու իրավունք չեն ունեցել այս տարիների ընթացքում։

– Ձեր նշած նախկին վարչապետներից մեկը՝ Հովիկ Աբրահամյանը, այսօր աջակցում է «Ծառուկյան» դաշինքին և նրա որդին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է։

– Ես նկատի ունեմ Տիգրան Սարգսյանին։ Նրանից հետո նոր տնտեսական ծրագիր հանրությանը չի մատուցվել։ Եղել է այն, ինչ մատուցվել է այդ կառավարության օրոք։ Հարկային անորոշություն, հարկային ծուղակներ, ինչ-որ ֆոնդեր, ինչ-որ ԾԻԳ-եր, որոնք երկրի ողջ գումարը տանում են ինչ-որ սեփականատերերի գրպանը և չեն մտնում բյուջե։ Եղել են ունիտազներ, կով կթելու համար կրծքերը լվալու փողեր, Մոզամբիկից մասնագետներ, թե ինչպես պետք է Հայաստանում ծիրան աճեցնել։ Սա միշտ եղել է և մնացել է բյուջեի հիմքում մինչև այսօր։

– Այսինքն՝ այսօրվա տնտեսական ձախողման պատասխանատվությունը ոչ թե Հովիկ Աբրահամյանի վրա է, այլ միայն Տիգրան Սարգսյանի՞։

– Որովհետև այդ ծրագրից շեղում չի թույլատրվել ոչ մեկին և մինչ օրս այդ ծրագրերն են իրականացնում։ Երբ Տիգրան Սարգսյանը հայտարարեց՝ մնաք այստեղ, որ իշխանափոխությո՞ւն անեք, թողեք գնացեք, ու դրանից հետո ավելի բարձր պաշտոն ստացավ, արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ոչ մի բան չի փոխվել, դուք տեսեք, թե ինչ է կատարվում Հարկային օրենսգրքում, ամբողջական ծուղակ է, անգամ պրոֆեսիոնալ հաշվապահները գլուխ չեն հանում։ Տարվա ընթացքում 20-30-80 անգամ նույն դրույթը փոխում են, մարդիկ չեն էլ հասկանում։

– Դուք այսօր իշխանափոխություն պահանջո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Մենք այսօր պահանջում ենք, որ ընտրողը մեզ վստահի, մենք մեր տնտեսական ծրագիրն իրականացնենք, որովհետև մեր տնտեսական ծրագիրն ուղղված է տնտեսության զարգացմանը, արտագաղթի, աղքատության կրճատմանը։ Իսկ այսօրվա տնտեսական ծրագիրը ճիշտ դրա հակառակն է։

– Հիմա ԲՀԿ-ն այլընտրա՞նք է, թե՞ ընդդիմություն։

– Հիմա մենք Հայաստանի քաղաքացիներ ենք, որոնք գնում են ընտրության, և եթե մեծամասնություն ստանա, կձևավորի իշխանություն։ Ես այսօր ինձ ոչ թե պատգամավոր եմ համարում, այլ ավելի շատ պատգամավորի թեկնածու։

– Այսինքն՝ Դուք ձեզ ընդդիմադիր չե՞ք համարում։

– Ես իմ երկրում ընդդիմադիր լինել չեմ կարող։ Ընդդիմադիր-իշխանություն հասկացությունը հորինված եզրույթ է, և ես նման եզրույթ պարզապես չեմ ընդունում։ Ինձ համար ընդդիմադիրը նա է, ով թալանում է երկիրը, ով կոռումպացված է, ով տարբեր բացասական երևույթների հեղինակ է։ Դրանք են ինձ համար իմ երկրում ընդդիմադիր։

– Դուք չե՞ք գնալու փողոցային պայքարի՝ հաշվի առնելով, որ Ձեր կողմից կոշտ գնահատականներ չեն հնչում նաև գործող իշխանությունների հասցեին։

– Սրանից կոշտ ես ի՞նչ ասեմ։ Ես ասում եմ՝ ընդդիմադիր հասկացությունը չեմ հասկանում։ Ինձ համար ընդդիմադիրը նա է, ով խոչընդոտում է երկրի տնտեսության զարգացմանը, ով խթանում է արտագաղթը։ Ես դրանից ավել կոշտ ինչ անեմ։ Իսկ դա այսօր անում է քաղաքական մեծամասնությունը։
– Այսինքն՝ քաղաքական մեծամասնությունն այսօր ընդդիմությո՞ւն է։

– Իհարկե, ընդդիմություն է նա, ով թալանում է երկիրը, թանալում է վարկերը, «ատկատներով» է զբաղվում, կոռումպացված է, ով սպանում է և մնում անպատիժ։ Ես ինչպես կարող եմ իմ երկրի վրա, որտեղ իմ պապերի գերեզմաններն են, ընդդիմություն կամ դիմություն լինել։ Ես իմ երկրի տերն եմ, իսկ թե ինչ կհորինեք, ինչ պիտակներ կկպցնեք, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում։

– Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, որ հետագայում հնարավոր է կոալիցիա կազմեք այն ուժի հետ, որին հիմա ընդդիմություն եք կոչում։

– Եթե ստիպված լինենք, գուցեև պատկերացնում եմ, բայց այսօրվա օրենքներն այնպիսին են, որ կոալիցիան չի լինելու ձևական, ինչպես առաջ։ Նախորդ փորձից ելնելով, երբ նախարար էինք նշանակում, երկու բանի իրավունք ունեինք՝ քարտուղարուհի նշանակելու և վարորդ վերցնելու։ Ոչ մի այլ իրավունք մեր նախարարները չեն ունեցել։ Քարտուղարուհուն մենք էինք ման տալիս, վարորդը մեր կնոջն էր ման տալիս։ Սա է եղել իրականությունը, դրա համար 2012 թվականին խորհրդարանում որոշումներն ընդունվում էին 2/3-ով, 5/6-ով, և հնարավոր չէր պարզապես առանց ռեալ համաձայնության որևէ տնտեսական կամ քաղաքական ծրագիր իրականացնելու։

– Այսինքն՝ պատկերացնում եք կոալիցիա, եթե դա լինի ավելի ռեալ և իրատեսակա՞ն։

– Եթե հնարավորություն չունենանք այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու, գուցեև ստիպված լինենք այսօրվա քաղաքական մեծամասնությանը հրավիրելու մեր քաղաքական կաբինետ։

– Շատ են վերլուծությունները, որտեղ ձեզ ասոցացնում են իշխանության հետ, իշխանության պրոյեկտ են համարում։

– Շատ ճիշտ են անում, որ մեզ ասոցացնում են ապագա իշխանության հետ, որովհետև մենք ապագայում լինելու ենք մեծամասնություն և ձևավորելու ենք կառավարություն, իսկ թե ում հետ կկազմենք կոալիցիա, ցույց կտա ժամանակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում