Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ռուսաստան այցի ժամանակ «լավագույն կերպով» ուրվագծել է Սիրիայում իր երկրի համար Իրանի և նրա դաշնակիցների ռազմական ներկայության պահպանման անընդունելիությունը` այդ երկրում հակամարտության հնարավոր կարգավորման պայմանավորվածության շրջանակներում:
Իսրայելի վարչապետը հինգշաբթի օրը վերջին կես տարվա ընթացքում արդեն չորրորդ անգամ այցելել է Ռուսաստան: Այցը հաշվարկված է եղել է մի քանի ժամվա համար:
Իսրայելի հյուսիսային սահմաններում ամրանալու Իրանի փորձերին հակազդելը Նեթանյահուն անվանել է Մոսկվա այցելության հիմնական խնդիրներից մեկը: Նա այնտեղ բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ելնելով նախագահ Պուտինի հետ իմ փորձից, այդպիսի հարցերը կարևոր են ոչ միայն այն բանի համար, որ հաղթահարվի թյուրըմբռնումը, այլ վերջիվերջո դրանք նաև իրենց արտահայտությունն են գտնում գործնականում»,- ավելացրել է նա: