Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Արարատի մարզում ավելի մեծ բախումներ կլինեն. Արայիկ Գրիգորյանը Հովիկ Աբրահամյանի պատվերն է կատարում

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՀԺԿ նախկին անդամ, Բելգիայում ապաստանած Գրիշա Վիրաբյանը։

 -Պարոն Վիրաբյան, Արարատի մարզում շարունակվում է թեժ նախընտրական պայքարը, որն առանց միջադեպերի չի անցնում: Հիմնական պայքարը ՀՀԿ-ականների՞ միջև է, թե՞ Հովիկ Աբրահամյանը շարունակում է լուրջ դերակատարություն ունենալ մարզում:

-Քաղաքական ոչինչ տեղի չի ունենում, և ակնհայտ է, որ քաղաքական ոչինչ չկա այդ ընտրությունների մեջ: Հակառակը, ընտրությունները ցույց տվեցին և ապացուցեցին, որ Սահմանադրության փոփոխությունը սխալ է և վտանգում է երկրին, անվտանգությանը: Առաջադրված թեկնածուների մեծ մասը օլիգարխներ են, վերջին տարիներին հարստություն դիզածներ, որոնց հաշվեհամարները գտնվում են դրսում, և այդ մարդիկ ԱԺ-ում փակ քվեարկությամբ պետք է ընտրեն երկրի ղեկավարի: Եվ չի բացառվում, որ մեկ գիշերվա ընթացքում մարդիկ, ովքեր ֆինանսական հաշիվներ ունեն դրսում, կատարեն այդ երկրի քաղաքական ղեկավարության պատվերը։ Մենք գիտենք, թե ինչպես է դա կատարվում, ինչպես են կարողանում ուժային, ազդեցության գոտիներ ստեղծել և մարդկանց միջոցով քաղաքականություն իրականացնել: Սա վտանգավոր է նաև նրանով, որ եթե նախկինում մարդկանց մեկ անգամ էին խաբում՝ ընտրությունների օրը, հիմա երկու անգամ են խաբելու: Քաղաքացին արդեն զրկվել է իր երկրի առաջին դեմքին ընտրելու իրավունքից: Պատերազմական վիճակում գտնվող երկրի համար սա սպառնալիք է: Մանավանդ Գագիկ Ծառուկյանի օրինակը ցույց տվեց, որ ընդամենը մի քանի միլիոնով պատահական մեկը կարող է Հայաստանում իր ընկերական շրջապատի միջոցով վերցնել իշխանությունը և իր կամքը թելադրել, մանավանդ, որ առանց այդ էլ մարդիկ որևէ խոստման չեն հավատում և հույսը կտրել են: Եվ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել այցից հետո Եվրոպան շատ գոհ է, մտածում եմ, որ արևմտամետ ուժեր պարտադիր պետք է լինեն ԱԺ-ում: Ռուսաստանն էլ որպես միջազգային խաղացող՝ իր ներկայացուցիչները պետք է ունենա և այստեղ Սերժ Սարգսյանից պահանջել արդար և մաքուր ընտրություններ, բացառվում է, որովհետև առանց իր միջնորդության կան ուժեր, որ հազիվ թե անցնեն ԱԺ, բայց ստիպված են հանդուրժել և ընդունել: Հարցը մնում է շարքային քաղաքացին, որ կարողանա ճիշտ կողմնորոշվել: Ավանդույթի համաձայն քաղաքացին երկրի շահը և երկրի անվտանգությունն արդեն փոխել է 5000-10.000 դրամով: Մենք կանգնած ենք խիստ ծանր մարտահրավերների առաջ: Բացվում է նոր էջ, որը շատ անկանխատեսելի է, մանավանդ, որ մենք տեսանք անգրագետ վարչապետին գրագետով, կամ երաժշտական ընդունակություններով օժտված մարդուն, նույնիսկ, եթե նա պրոֆեսիոնալ է, վարչապետ նշանակելը ոչինչ չի փոխում, որովհետև համակարգը չի աշխատում, պետական ինստիտուտները չեն աշխատում, կադրերի նշանակումը կատարվում է անձնական նվիրվածության կամ կուսակցական պատկանելության հաշվին, իսկ որոշ կուսակցությունների, այդ թվում՝ Դաշնակցության օրինակը ցույց է տվել, որ իրենք զբաղվում են միայն իրենց կուսակցության կամ սեփական հարստության համար, և ոչինչ չեն անում: Երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Եվ եթե դրան գումարենք նաև՝ ՏԻՄ ընտրություններին ընտրվում են ներքին կլանի, անգրագետ, նույնիսկ կրթական ցենզ չունեցող մարդիկ, մենք կանգնած ենք լուրջ փաստի առաջ, որը պետք է մտորելու առիթ տա և գործողություններ կատարվեն: Խոսքը ընտրությունների մասին չէ, ես ընտրություններից ոչ մի սպասելիք չունեմ, նույն ավանդույթով է գնալու:

-Մրցակցությունը Արարատի մարզում հիմնականում ո՞ր քաղաքական ուժերի մեջ է լինելու:

-Մրցակցությունը ՀՀԿ-ի ներսում, բացի Արարատի մարզից, այլ խժդժություններ չեն լինի և դրանք շատ շուտ կսառեցվեն: Արարատի մարզում ընտրություններն այլ բնույթի են, քանի որ Արարատի մարզում սեփականատեր է փոխվում, և Հովիկ Աբրահամյանի սեփականությունն էր, և՛ մարզպետը, և՛ Հանրապետական մյուս թեկնածուն՝ մարզպետի եղբայրը, և ՛ Աբրահամյան Հովիկը․ բոլորն իրար հետ կապված են անձնական կապերով: Արայիկը շատ մոտ հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ: Եվ իրենք ամեն կերպ շահագրգռված են ցույց տալու, որ Ալիկ Սարգսյանը չի կարող մարզը տիրապետել, և բոլորն ուզում են լրացնել այդ վակուումը: Հատկապես Արայիկ Գրիգորյանը: Բնական է, որ այս վիճակը ձեռնտու է Հովիկ Աբրահամյանին, որը ուզում է մնալ քաղաքական արենայում և Սերժ Սարգսյանին ապացուցել, որ միևնույն է, ինչ էլ անես, ինձ հետ հաշվի պետք է նստես և ես պետք է մնամ քաղաքականության մեջ, որովհետև մարզը իմն է, ժողովուրդն ինձ հետ է և ես կարողանում եմ տիրապետել իրավիճակին: Սա ներքին խնդիր է, որ նույնիսկ կուսակցության հետ կապ չունի: Ուղղակի մարզի դասավորությունը քաղաքական, տնտեսական, մարդկային, ընկերական, այնպես է դասավորվել, որ շատ ուժեղ պայքար պետք է գնա, որովհետև բոլորն ուզում են ցույց տալ, որ իրենք կարող են փոխարինել Հովիկ Աբրահամյանին, իսկ Հովիկ Աբրահամյանը ուզում է ցույց տալ, որ ինքն այնտեղ միշտ կա, լինելու է և ամեն ինչ իր ուզածով է լինելու, մանավանդ ԲՀԿ-ի մեջ մտելը իրեն հնարավորություն է տալիս նորից վերադառնալ տարբեր քաղաքական դիրքեր: Հիմնական պայքարը Հայաստանում իհարկե գնալու է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև, քանի որ այդ երկու ուժերն են, որ ունեն բոլոր լծակները՝ թե՛ ֆինանսական և թե՛ վարչական ռեսուրսներ: Դաշնակցության մասին չեմ խոսում, քանի որ իրեն սպառած կուսակցություն է, բազմաթիվ անգամ իրենք կոալիցիա են կազմել և որևէ արդյունք չի տեսել ժողովուրդը: Նույնիսկ իրենց կուսակցության ներսում խմորումներ կան: Եվ հիմնական պայքարը գնալու է այդ երկու ուժերի մեջ, մանավանդ ընդդիմության դաշինքները, բոլորը տեսնում են, որ շատ խելոք ընդդիմություն է և բոլորը սպասում են, թե երբ կավարտվեն ընտրությունները, որ իրենք կոալիցիա կազմեն: Ներկա ընդդիմության մեջ չկա այն ուժը, որը հստակ կասի՝ մենք վերցնում ենք իշխանությունը: Կարծեմ մի տեղ Րաֆֆի Հովհաննիսյանն է ասել, բայց մենք տեսել ենք, թե այդ կարգի գործիչները ինչպես են քաղաքական պայքարը սկսում և տանում հողմաղացների դեմ: Այսինքն՝ լուրջ որևէ բան չկա: Նույն սցենարով ընթանալու են ընտրությունները, և ցավալի է, որ երկիրն է կանգնում փաստի առաջ Սահմանադրության փոփոխությունից հետո: Մենք մեր երկրի սուվերենությունն ենք կորցնում: Շատ հնարավոր է, որ այդ կարգի մարդիկ նույնիսկ իրենց կուսակցության ղեկավարներին էլ չենթարկվեն: Մենք տեսել ենք, որ մեր օլիգարխների մեջ որևէ քաղաքական բան չկա, լրագրողները որքան գրեն, ձայն չեն հանում, բայց երբ նրանց ֆինանսին են դիպչում, պատրաստ են ամեն ինչի: Այդ ագրեսիվությունը մենք տեսել ենք բազմաթիվ անգամներ: Դրսի ուժերը այդ կարգի մարդկանց վրա շատ հանգիստ կարող են ազդել և իրենք կարող են հավաքվել և այնպիսի ԱԺ նախագահ ընտրել, որ որևէ մեկիս մտքով չէր էլ անցնի:

-Կարծում եք՝ առկա կոնֆլիկտները դեռ շարունակություն կունենա՞ն Արարատի մարզում:

-Կոնֆլիկտները կշարունակվեն, հատկապես Արարատի մարզում ավելի մեծ բախումներ կլինեն, որովհետև բացի Հովիկ Աբրահամյանից՝ այնտեղ ներքին օղակներն էլ են շատ բան կորցրել, և իրենք լավ հասկանում են, որ ներկա մարզպետի ժամանակ արդեն աշխատանքից ազատվել են, սպասում են նորից վերականգնվեն: Բացի այդ, ինֆորմացիա ունեմ, որ ներկա մարզպետը բազմաթիվ արտաշատցիների խոստացել է աշխատանք մարզպետարանում, և այստեղ ոչ միայն թեկնածուների շահերն են բախվում, այլ նաև բախվում են շարքային քաղաքացիների շահերը, որոնք այսօր աշխատանքի համար պատրաստ են ամեն ինչի: Այսինքն՝ թեկնածուները իրենք, առանց գիտակցելու, զանգվածներին տանում են բախման, որը շատ անկանխատեսելի կարող է լինել Արարատի մարզում: Ասում եմ՝ մի կողմից շատերը շատ բան են կորցրել, մյուս կողմից՝ շատերը շատ բանի սպասելիք ունեն: Ինչու են ընդհարումները լինում Արայիկի ու Ալիկ Սարգսյանի շտաբների միջև: Դա նշանակում է, որ Արայիկ Գրիգորյանը կամ Հովիկ Աբրահամյանի պատվերն է կատարում, իրենք չեն կարող իրար հետ բախվել, իրենք իրար նույնիսկ օգնում են, ես դա գիտեմ: Այսինքն՝ մարզում քաոսային վիճակ ստեղծելու համար պետք է մրցութային իրավիճակ առաջանա Գրիգորյանների և Սարգսյանի միջև: Հասկացեք, որ հիմա Արբահամյանը ի վիճակի չէ Սարգսյանի դեմ պայքարելու, իսկ Գրիգորյանները կարող են, քանի որ թեկնածուներից մեկն էլ իր եղբայրն է: Ստացվում է այնպես, որ ով էլ ընտրվի Արարատի մարզում, ոչինչ չի փոխվի, միակ դրական բանը կլինի այն, որ Սերժ Սարգսյանը կարողանա իր կողմնակիցներով այդ մարզում հաջողության հասնել և մարզը ազատագրվի: Այսինքն՝ ակամայից ընդդիմությունը ստիպված է աջակցել Ալիկ Սարգսյանին, որովհետև ինքնըստինքյան գալիս է ինքնամաքրման մի պահ, որին չօժանդակելը սխալ կլինի: Մեզ համար ինչ տարբերություն, եթե Հովիկ Աբրահամյանին պետք է փոխարինի Գրիգորյանների գերդաստանը: Դրականն այն է, որ մարզի համար նոր պայմաններն են առաջանում, և մարզի ժողովրդի և Սերժ Սարգսյանի շահերն այս պահին համընկնում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում