Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր Hormuz-2 բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել, որը նախատեսված է ծովային թիրախների խոցման համար: Այդ մասին հայտնում է Tasnim-ը՝ հղում կատարելով Կորպուսի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեին:
Նրա խոսքերով նշված հրթիռը հաջողությամբ խոցել է 250 կմ հեռավորությամբ ջրի վրա գտնվող թիրախը:
Բալիստիկ հրթիռը հանդիսանում է Թեհրանի արտադրությունը: