Ժնևի ավտոսրահի շրջանակներում Airbus և Italdesign ընկերությունները ցուցադրել են համատեղ նախագիծ՝ տրանսպորտային ենթակառուցվածքի նոր տեսություն՝ թռչող ավտոմեքենաներով:
Նրանց ծրագրի համաձայն՝ սովորական ավտոմեքենաները փոխարինվելու են ունիվերսալ սարքերով: Ինչպես հաղորդում է Fox News-ը, տրանսպորտային կոնցեպտը ստացել է Pop Up անվանումը:
Տվյալ նախագծում որպես տեղաշարժման միջոցներ են ծառայում այնպիսի սարքեր, որոնցով կարելի է ինչպես երթևեկել, այնպես էլ թռչել՝ կախված տեղադրված հարթակից: