Tuesday, 23 04 2024
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Քաղաքական ուժերը իրենց շլանգի տեղ դրած ընդունեցին ռեյտինգային համակարգը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը։

– Պարոն Գիմիշյան, Դուք ընտրություններին չմասնակցելու որոշում կայացրեցիք, բայց ունենք ընտրություններին մասնակից  ինը քաղաքական ուժ, քարոզարշավը մեկնարկել է, ռեյտինգային ընտրակարգը մեծ աղմուկ է առաջացրել։ Ի՞նչ տպավորություն եք ստանում այս ամենինց։

Փնթի Ընտրական օրենսգրքի, հակասահմանադրական այդ խաբեության պայմաններում այլ բան ակնկալել հնարավոր չէր։ Իշխանությունը՝ նույնը, Ազգային ժողովը՝ նույնը, Ընտրական օրենսգիրքը այլ կերպ չէր կարող լինել։ Կարող էր լինել միայն իրենց համապատասխան՝ փնթի։ Այդ ռեյտինգային կոչվածը նույն մեծամասնականն է, իսկ ԱԺ-ում ներկայացված ուժերը իրենց շլանգի տեղ դրած ընդունեցին այդ օրենքը։ Բայց դա նորմալ է, քանի որ բազարի խնդիր էր, քննարկումները գնում էին ոչ թե ԸՕ-ի, այլ իրենց հինգ տոկոսն ապահովելու շուրջ։ Այդ խնդիրը լուծվել է։ Ուրիշ բան չկա։ Եվ հետո՝ Հայաստանում վաղուց ընտրություն չկա, ընտրությունը վերածվել է գողերի և փողատերերի մրցակցության։ Պատահական չէ, որ այս նոր ԸՕ-ով գրավի չափը սահմանվեց 10 միլիոն։ Հաջորդը կսարքեն 100 միլիոն, միլիարդ, որ միայն գող-ավազակները մասնակցեն։ Որ հանկարծ ժողովրդի կողմնակից մեկը չգա ու այլընտրանք չառաջարկի։ Հիմա, եթե ցանկանում ես ընտրություններին մասնակցել, միայն ու միայն պետք է խոշոր գող լինես։

Դուք այդ ընտրագրավի պատճառո՞վ չմասնակցեցիք ընտրություններին։

– Այո, միայն ու միայն այդ պատճառով։ Մենք չկարողացանք այդ գումարը հավաքել, բայց մենք ծրագիր ունեինք ժողովրդին ներկայացնելու, որով կարելի էր բարելավել երկիրը։ Մենք այլընտրանք էինք ուզում ներկայացնել ժողովրդին, բայց մեզ նման հնարավորություն չտվեցին։

Իսկ ո՞ւմ եք սատարելու։ Որևէ քաղաքական ուժի  կողմնակի՞ց եք։

Ոչ մեկին, ես անգամ իմ հարազատ երեխաներին չեմ կարող ասել, թե ում ընտրեն։ Բայց մենք փորձում ենք մեր «Հայք» ծրագրով, որով և պետք է մասնակցեինք ընտրություններին, դրանով ծրագիր ենք փորձում իրականացնել՝ համայն հայության ամբողջացում հայկականության հիմքի վրա։ Նպատակը համայն հայությանը համախմբելն է, որով պետք է փորձ անել հայության խնդիրները լուծել։ Միայն այդ համախմբման արդյունքում հնարավոր կլինի լուծել Հայաստանի ու Ղարաբաղի խնդիրները։

Այս ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի հիմնական մասը իր քարոզչությունը կառուցել է և ծավալում է  հենց Ղարաբաղի խնդրի ու դրա լուծման ճանապարհների վրա։ Ձեր կարծիքով՝ այդ ուժերը իսկապե՞ս շահագրգռված են խնդրի կարգավորմամբ։

Դա ընդամենը նախընտրական խաղաքարտ է։ Մեծ հաշվով այլ բան չկա։ Եվ հետո՝ ինչ են ասում, ինչ են առաջարկում։ Հանրապետականն ասում է՝  հանձնենք այդ հողերը, խաղաղություն հաստատենք վերջապես՝ չհասկանալով, որ հանձնելուց հետո այլևս խաղաղություն չի լինի, ավելի վատ վիճակ կլինի։ Նույնը ասում են դաշնակները, մյուսները, ՀԱԿ-ը։ Ղարաբաղի խնդիրը ընդամենը շահարկում է։ Բայց ես մի բան գիտեմ, որ Ղարաբաղի խնդիրը հայ ժողովուրդը շուտվանից լուծել է։ Մենք զիջելու բան չունենք, Բաքուն էլ չունի։ Հարկավոր է պինդ կանգնել այս հիմքի վրա։ Բայց Ադրբեջանը կշարունակի կրակել մեզ վրա այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեզ թույլ պահենք։

Դուք ասում եք՝ թույլ ենք, դրա համար էլ կրակում են մեզ վրա, բայց ՀՀԿ-ն որպես իր նախընտրական կարգախոս ընտրել է «Անվտանգություն և առաջընթաց»։

Ի՞նչ անվտանգություն, ի՞նչ առաջընթաց։ Այդ մարդը տասը տարի է՝ մեզ խաբում է։ Տասը տարի է՝ գնում ենք առաջ Հայաստան, բայց հայտնվում ենք փոսում։ Հիմարություն է գնալ առաջ, եթե դիմացդ միայն փոս է։ Այդ մարդը սպառել է  իրեն։ Նա չի կարող այս երկրի խնդիրները լուծել։ Օր օրի ավելի վատ է լինելու։ Ի՞նչ անվտանգություն, ի՞նչ առաջընթաց։ Մենք հո երեխա չե՞նք, ինչքա՞ն կարելի է  ժողովրդին խաբել։ Երևի անցած տարվա ապրիլի պատերազմն էր անվտանգություն և առաջընթաց, հուլիսյան դեպքերը ծնած պատճառներն էին անվտանգության և առաջընթացի պատճառով։ Այս իշխանության հետ հույսեր կարող են կապել միայն այդ թալանչիական խմբի անդամները։ Մի փոքր հույս կա՝ կապված վարչապետի հետ, բայց ՀՀԿ-ն այնքան խոր ճգնաժամի մեջ է, որ վերակառուցում և առողջացում դժվար է պատկերացնել անգամ վարչապետի շնորհիվ։ Հայաստանում փոփոխություններ կլինեն միայն Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո։ Նա պետք է գնա, նա արդեն վերջացած գործիչ է, որից հետո, եթե վարչապետը ներսում լուրջ աջակցություն ունենա, ինչ-որ ֆրակցիա ստեղծի, ղեկավարի ՀՀԿ-ն ապա, գուցե ինչ-որ բան փոխվի։ Սերժ Սարգսյանը իր ղեկավարած կուսակցության, երկրի վիճակն այնքան լավ է պատկերացնում, որ որոշեց չմասնակցել ընտրութուններին և չգլխավորել ՀՀԿ ցուցակը, քանի որ այդ պարագայում կուսակցության հանդեպ բացասական վերաբերմունքն ավելի կխորանար։

Պարոն Գիմիշյան, հետընտրական պրոցեսներ կլինե՞ն։ Ի՞նչ իրավիճակ եք կանխատեսում ապրիլի 2-ից հետո։

– Ի՞նչ հետընտրական պրոցես։ Ժողովուրդը կապ չունի այս ընտրությունների հետ, ժողովուրդը ներկայացնող որևէ ուժ չկա, որ ժողովուրդն էլ դրա համար դոշ տա, գնա ընտրության ու հաջորդ օրն էլ դուրս գա փողոց իր  քվեն պաշտպանելու համար։ Չկա այդպիսի ուժ փաստացի։ Շիլաշփոթ վիճակ է։ Մարդիկ արդեն վաղուց իշխանության հետ իրենց հարցերը լուծել են, հինգ տոկոսի դաբրոն ստացել են։ Այնպես որ՝ ոչ մի պրոցես էլ չի լինի։ Եվ դա գուցեև լավ է, քանի որ նման աշխարհաքաղաքական վիճակում, սահմանային լարվածության պարագայում չէի ցանկանա, որ Հայաստանում ցնցումներ լինեն։ Ողջունելով «Սասնա ծռերի» գործողությունները՝ ես չէի ցանկանում, որ մեր երկրում այդպիսի պրոցես լիներ, այդպիսի ցնցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում