«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը ս.թ. մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը մատուցում է անակնկալ իր հաճախորդներին:
Կանայք նշված ժամանակահատվածում կարող են ձեռք բերել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի բոլոր տեսակի քարտերը 50% զեղչով:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»- ը չի մոռանում նաև տղամարդկանց մասին` հատուկ նվերներ և անակնկալներ մատուցելով նաև նրանց:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի «Քո Ընտրությունը» վարկային գծերից օգտվող յուրաքանչյուր 10-րդ տղամարդ հաճախորդի կտրամադրվի անվճար քարտ (ArCa Classic, MasterCard Standard, MasterCard Gold, Visa Classic, Visa Gold): Վերոնշյալ վարկային գծերից օգտվող հաճախորդներից նաև պատահականության սկզբունքով ընտրված տղամարդ հաճախորդներին սպասվում են անակնկալներ: