Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակ՝ օտարալիզության համար

Հայտարարություն
«Մենք դե՛մ ենք օտրարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հիմնում է յուրօրինակ «հակամրցանակ»` հայերեն լեզվին, դպրությանը և ազգային անկախ պետականությանն առավել վնաս հասցրած գործիչներին և կազմակերպություններին առանձնացնելու և հանրությանը ու գալիք սերունդներին իրենց գործունեությունը ներկայացնելու նպատակով: Ցավով գիտակցում ենք, որ այդօրինակ գործիչներն անպակաս են եղել հայ ազգի ողջ հարուստ և իրադարձություններով լի պատմության ընթացքում: Սակայն 2010թ.-ին վերոհիշյալ տեսակի արտառոց ակտիվացումը ստիպում է մեզ դիմել այս քայլին: Միաժամանակ մեզ չի լքում հույսը, որ այս տարվա պարգևատրումը կլինի վերջինը և մրցանակաբաշխությունը առարկայական պատճառներով երկար կյանք չի ունենա:
Մրցանակը կոչվելու է «Օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակ» կամ կարճ «Օտարալիզության մրցանակ» և ունենալու է հետևյալ աստիճանները.
• Առաջին կարգի օտարալեզ,
• Երկրորդ կարգի օտարալեզ,
• Երրորդ կարգի օտարալեզ,
• Կրտսեր օտարալեզ պատվավոր խրախուսական կոչում:
Մրցանակը ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ, պատվոգիր և դրամական պարգև` երեսուն դրամի չափով:
2010 թ. մրցանակաբաշխության արդյունքները հաշվի կառնեն ամբողջ տարվա ձեռքբերումները եւ կհայատարարվեն մոտակա ժամանակ:
Որպեսզի պարզ դառնա, թե ինչու է մրցանակը անվանվել Իվան Դավիդովիչ Դելյանովի և Արմեն Գևորգովիչ Աշոտյանի պատվին ներկայացնում ենք մի փոքր տեղեկատվական ակնարկ այդ գործիչների անցած ուղու վերաբերյալ:
Դելյանով (Դիլաքյան) Իվան Դավիդովիչ (1818-1897)` հայկական ծագմամբ ռուսական պետական գործիչ, կոմս (1888-ից): 1882-1897 եղել է Ռուսական Կայսրության ժողովրդրական լուսավորության մինիստր: Նրա օրոք մտցվեց (1884) համալսարանական նոր կանոնադրություն , որը համալսարանները զրկում էր նախկին ինքնավարությունից, փակվեցին (1886) կանանց բարձրագույն դասընթացները: 1887 թ.-ի հունիսի 18-ին նրա հրապարակած շրջաբերականով սահմանափակվում էր ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ, իսկ «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաները» չէին կարող ընդունվել միջնակարգ ուսումնական հաստատություններ: Նրա օրոք (1885) փակվեցին հայկական բազմաթիվ դպրոցներ: Ժամանակակիցների շրջանում հայտնի է եղել որպես «արմյանսկիյ նոլ»:
Ռուս պետական գործիչ Ս.Վիտտեն Դելյանովի մասին. «Կոմս Դելյանովը շատ հաճելի, բարի մարդ էր և ժողովրդական լուսավորության նախարարության հարցերն իրեն խորթ չէին: Նա կուլտուրական, կրթված, բայց բառի բուն իմաստով լավ, բարի և խորամանկ «արմյաշկա» էր»:
Աշոտյան Արմեն Գևորգովիչ* (1975-)` Գ. Սահակյանի դարաշրջանի հայաստանցի պետական գործիչ, բանաստեղծ, երգահան, քաղաքական հումորի վարպետ, հեռուստաշոումեն: Կրթությունը՝ կլինիկական դիվանագիտություն: Բժշկական գիտությունների թեկնածու: 2009 -2010 թթ. ՀՀ Գիտության և կրթության նախարար: Վարել է ծայրահեղ ուրախ և հնարամիտ քաղաքականություն, հատկապես կադրային, ընդունելության քննությունների կազմակերպման, օտարալեզու և էլիտար կրթության տարածման ոլորտում: Ուսուցիչների երդման արարողության հեղինակ: Հայկական դպրոցների զանգվածային փակման, ռուսական շանսոնի դասերի անցկացման և սպիտակ խալաթն ու ֆոնենդոսկոպը ուսուցիչների պարտադիր համազգեստ դարձնելու ծրագրերը խափանվեցին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Հետագա ճակատագիրն անհայտ է:
* Ըստ որոշ աղբյուրների` Ա. Աշոտյանը բիլինգվալ է:
Օտարալիզության ասպարեզում Դելյանով -Աշոտյանի անվան մրցանակաբաշխության հանձնաժողով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում