Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանյան ո՞ր կուսակցության ոճով «Բարսելոնան» հաղթեց

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում ՊՍԺ-ի նկատմամբ «Բարսելոնայի» տարած ֆանտաստիկ հաղթանակն ուղղակի ցնցեց ֆուտբոլային աշխարհը: Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում սա գլխավոր սենսացիան էր: Այսօր քննարկման գլխավոր թեմաներից մեկը, եթե ոչ՝ գլխավորը, «Բարսելոնայի» ֆուտբոլիստների գործողություններն են, մրցավարի որոշումները և խաղային այլ դրվագներ: Ոմանք կարծում են, որ ֆանտաստիկ արդյունքը պայմանավորված խաղի հետևանք է, որին մասնակցել են բուքմեյքերական ընկերությունները: Ոմանք կարծում են, որ հանդիպման գլխավոր մրցավարը զգալիորեն օգնեց դաշտի տերերին:

Հայաստանը թերևս միակ երկիրն է, որտեղ «Բարսելոնայի» տպավորիչ խաղը քաղաքական երանգ է ստացել: Պատճառը, բնականաբար, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են: Քաղաքական գործիչներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, որ «Բարսելոնան» հաղթեց Հանրապետական կուսակցության ոճով և մեթոդներով:

Իսպանական Marca հեղինակավոր պարբերականի մասնագետների կարծիքով՝ հանդիպման գլխավոր մրցավարը երկու 11 մենտրանոց հարվածները, այսպես ասած, «օդից» է նշանակել ՊՍԺ-ի դարպասին: Ավելին, պարբերականի մասնագետների պնդմամբ՝ մրցավարը ՊՍԺ-ի օգտին չի նշանակել 100 տոկոսանոց 11 մետրանոցը, որը գործնականում կվճռեր դիմակայության ելքը:

Ցավոք սրտի, ՀՀԿ-ի կողմից մեր երկրում կեղծիքներն ու անօրինական գործողություններն այնքան շատ են, որ հասարակության շարքում լեգենդար ֆուտբոլային ակումբը նմանեցվում է Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությանը: «Բարսելոնային» կարելի է սիրել կամ չսիրել, բայց նման խաղը, որը շատերը հրաշք են որակում, հարգանքի է արժանի: Անկախ մրցավարի գործողություններից՝ «Բարսելոնան» հաղթեց: Իսպանական ակումբի ֆուտբոլիստները հաղթանակից հետո խոստովանել են, որ խաղադաշտ դուրս գալուց առաջ նույնիսկ չեն մտածել քառորդ եզրափակչի ուղեգրին տիրանալու մասին: Փաստորեն, կարելի է հաղթել՝ նաև չհավատալով հաղթանակին: «Բարսելոնան» ապացուցեց, որ ցանկացած ծանր իրավիճակից կա ելք, և կյանքում լինում են հրաշքներ:

Բնականաբար, մեր ազգաբնակչության ընդիմադիր հատվածը «Բարսելոնայի» հաղթանակը ասոցացնում է գալիք խորհրդարանական ընտրություններում հնարավոր հաղթանակի հետ: Նախագահական ընտրությունների կտրվածքով իշխանությունն այսօր հաղթում է 4:0 հաշվով: Մասնավորապես, 1998, 2003, 2008 և 2013 թվականներին հայտնի մեթոդներով իշխանական թեկնածուները՝ Ռոբերտ Քոչարյանն և Սերժ Սարգսյանը, կորզել են նախագահի աթոռը:

«Բարսելոնան» ՊՍԺ-ի հետ առաջին խաղում պարտվել էր 4:0 հաշվով: Կարելի՞ է արդյոք 4:0 հաշով պարտվելուց հետո ուղղակի ոչնչացնել մրցակցին: «Բարսելոնան» տվեց այս հարցի պատասխանը: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ փարիզյան ակումբը «Բարսելոնային» հաղթել էր արդար պայքարում, ուստի ճիշտ չի լինել պարտված թիմին համեմատել քաղաքական գործիչների հետ: Ցավոք, խորհրդարանական ընտրություններում չկա միասնական ընդդիմադիր ճակատ, որի ռևանշի հասնելը շատ ավելի իրատեսական կլիներ: Ընդդիմաիր ուժերն ու դաշինքները շատ են: Մնում է միայն հասկանալ ընդդիմադիր որ կուսակցությունը կարող է Հայաստանում «Բարսելոնայի» պես հրաշք գործել:

Հրաշքը՝ հրաշք, այդուհանդերձ՝ առաջին խաղում 4:0 հաշվով պարտվելուց հետո «Բարսելոնան» համապատասխան հետևություններ էր արել և երեք շաբաթ նախապատրաստվել ֆուտբոլային ճակատամարտին: Խելամիտ աշխատանքն ու նախապատրաստական աշխատանքները հաղթանակի հասնելու հիմնական գրավականներից են:

Մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել է մոտ երեք շաբաթ: Թեև հետևություններ անելու համար ընդդիմադիր կուսակցություններն ու դաշինքները ունեցել են երկար տարիներ, այդուհանդերձ՝ քաղաքական ճակատամարտին նախապատրաստվելու համար երեք շաբաթ ժամանակը, կարծում ենք, այնքան էլ քիչ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում