Գերմանական ավտոարտադրող Volkswagen ընկերությունը որոշել է Auto Trader ամսագրում «համով» գովազդ տեղադրել: Գովազդի նկարը, որի վրա պատկերված է ճանապարհ, պատրաստված է բրնձի ալյուրից, աղից, ջրից, պրոպիլենգլիկոլից և գլիցերինից:
«Կե՛ր այն: Չէ, իսկապես կե՛ր այն». ասվում է գովազդում, որը խորհրդանշում է Volkswagen Golf R-ի արագ երթևեկելու կարողությունը` կարծես ճանապարհն ուտելիս լինի:
Volkswagen ընկերությունն առաջինը չէ, որ այսօրինակ գովազդ է ներկայացնում: Մինչ այդ նման հնարքի դիմել էր FIAT-ը, որի գովազդը հնչում էր հետևյալ կերպ. «Fiat Panda. ընդամենը 11 հազար եվրոյով: Կարդա՛ այն և կե՛ր, որպեսզի էլ մարդ չիմանա»: