Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հայաստանցի արտիստների համար փողն ավելի կարևոր է, քան հեղինակությունը»

«Ռեինկարնացիա»  խմբի կատարմամբ ՀՀԿ-ի նախընտրական  հոլովակն այսօր էլ շարունակում է բուռն կերպով քննարկվել։ Ոմանք արդարացնում են տղաներին, մյուսները անարգանքի սյունին գամում ու քննադատում։ Բայց ինչ էլ լինի, ցանկացած ընտրական պրոցեսի ժամանակ արտիստները, արվեստագետները այս կամ այն կերպ ներգրավվում են ընտրական պրոցեսներին։ Այլ հարց է, թե ովքեր, ինչ չափով և ինչպես են դա անում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամիսներ առաջ մի շարք աշխարհահռչակ երգչուհիներ՝ Մադոննան, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Շերը և ուրիշներ, ոչ միայն չներգրավվեցին Թրամփի  քարոզարշավին, այլև իրենց ելույթներով բոյկոտեցին այն ու ցույց տվեցին իրենց դիրքորոշումը Թրամփի նկատմամբ։

Երգիչ, «Արձագանք» խմբի կատարող Արտավազդ Բայաթյանի խոսքով՝ Հայաստանում նույն բանը չի կարող լինել, քանի որ այստեղ արտիստները զբաղված են փող աշխատելով, ու նման քաղաքական պատվերները նրանց միայն ուրախացնում են։ «Այդ պատվերներով նրանք հնարավորություն են ստանում երևալ, ցույց տալ իրենց և վերջապես փող աշխատել։ Դա ավելի կարևոր է, քան իրենց հեղինակությունը։ Փորձը ցույց է տալիս, որ անցնում է մեկ-երկու ամիս, բոլորը մոռանում են, թե ինչ էր եղել, ովքեր են նրանք, այդ անշնորհքությունը հարթվում է, և նույն մարդկանց նորից փող են տալիս, հրավիրում են այս կամ այն միջոցառմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բայաթյանը՝ հավելելով. «Եվ հետո իշխանավորների տեսադաշտում լինելը նրանց հնարավորութուն է տալիս ապրելու, աշխատելու։ Ուրիշ պատճառ չկա։ Իսկ եթե ինչ-որ մեկը հրաժարվի այդ քաղաքական պատվերներից, ապա դա կնշանակի հրաժարվել ամեն ինչից։ Եթե մեկը հրաժարվի այդ պատվերներից, ապա նա դրանով ձեռք կբերի միայն բարի անուն, և մարդիկ իրեն կհարգեն, բայց ինքն այլևս չի կարող առաջ գնալ, նրան ոչ ոք ասպարեզ չի տա, միջոցառման չի հրավիրի։ Դա է այսօրվա իրականությունը։ Դրա համար էլ մարդիկ չեն մերժում նման առաջարկները»։

Երգիչ-երգահան Արթուր Իսպիրյանի խոսքով էլ՝ տարբերությունները շատ մեծ են Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև։ Հայաստանի պես փոքր երկրում մարդիկ չեն կարող լիիրավ ազատ լինել։ «Եթե Ամերիկայի պես երկրում կարող ես հրաժարվել այդ առաջարկներից, թողնես գնաս ու քո գործով զբաղվես, ապա Հայաստանում այդպես չի, Հայաստանում դրվածքն ուրիշ է։ Ես  չեմ քննադատում այդ տղաներին, բայց ես ինքս այդպիսի բան չեմ անի»,- ասաց Իսպիրյանը՝ հավելելով, որ ինքը ոչ մի դեպքւոմ ՀՀԿ-ի պատվերով չէր երգի, քանի որ իր ամբողջ կյանքում երգել է այն, ինչ ինքն է ուզել։ «Ես պատվերով չեմ երգում»,- ասաց նա։

Իսպիրյանի խոսքով՝ արտիստները չեն կարող զերծ մնալ քաղաքական պրոցեսներից։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Արտիստները հեղինակություն են, ժողովուրդը սիրում է նրանց, և արտիստները ներկայացնելով որևէ ուժի՝ ընտրողների մենթալիտետում կարող են փոփոխություն առաջացնել այդ ուժի նկատմամբ, փոխեն կարծիքը այդ ուժի նկատմամբ։ «Երբ որ Սթիվի Ուանդերը սկսեց Օբամայի հետ պայքարել  ընտրությունների համար, ամենաակտիվներից էր Օբամայի քարոզարշավի ժամանակ, ու քանի որ ես նրան շատ եմ սիրում, նա իմ մեջ ինչ-որ բան փոխեց Օբամայի հանդեպ։ Եթե ես իմիջիայլոց էի վերաբերվում Օբամային, ապա Սթիվի Ուանդերը իմ մեջ ինչ-որ բան փոխեց, և իմ վերաբերմունքը փոխվեց Օբամայի նկատմամբ։ Այդ նույն բանն էլ այստեղ է կատարվում, պարզապես ավելի փնթի ձևով»,- ասաց Իսպիրյանը՝ հորդորելով վարչապետին երկրորդ-երրորդ տեսահոլովակը նկարել այդ պոզիտիվ կերպարով։

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին զարմացնում է այս աղմուկը, մինչդեռ, ըստ նրա, զարմանալու, առավել ևս աղմուկ բարձրացնելու ոչ մի պատճառ չկա։ Յուրաքանչյուր բնագավառի ներկայացուցիչ ինքն է որոշում իր անելիքը։ «Երգչի գործը երգելն է, հաղորդավարինը՝ վարելը, դերասանինը՝ խաղալը։ Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքական ուժ որոշել է իր քարոզարշավն անցկացնել բարձր մակարդակով, ճիշտ ու գրագետ ներկայացնել իրեն՝ հրավիրելով ճիշտ խոսնակների, լավ երգիչների, ու ունի դրա համար միջոցներ, միայն ողջունելի է, որ օգտագործում է այդ հնարավորությունը։ «Ռեինկարնացիայի» երգից հետո ոչ ՀՀԿ-ի քաղաքական ծրագիրն է փոխվում, ոչ էլ «Ռեինկարնացիայի» երգացանկը, ասեմ ավելին՝ ոչ էլ «Ռեինկարնացիա» է դառնում ՀՀԿ-ական։ Այլ բան է, եթե «Ռեինկարնացիան» դներ թեկնածություն, կարելի էր քննադատել, բայց Ռոլի գործը երգելն է, մարդը երգել է, լավ էլ երգել է, ուրիշ բա՞ն է արել։ Որևէ կերպ խախտե՞լ է ձեր սահմանադրական իրավունքը։ Մեր երկրում ամեն ոք իրավունք ունի որոշում կայացնելու, աշխատելու, եթե կա դրա հնարավորությունը։ Հավանում եք՝ ժպտացեք, անցեք առաջ, չեք հավանում՝ անջատեք ու անցեք առաջ»,- ասաց նա։

https://www.youtube.com/watch?v=TvqEY_xRADk

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում