Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Իշխանությունն ավելի վեր է բարձրացնում վառելիքն ավարտվող օդանավը

Ցանկանում ենք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում, երեկ Փարիզում ֆրանսիացի գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը: Կապիտալն իհարկե առաջնորդվում է ոչ թե Սերժ Սարգսյանի կամ որևէ երկրի նախագահի ցանկություններով, այլ հստակ շահերով, ըստ դրանց կատարում իրավիճակի հստակ գնահատում, դիտարկում և հաշվարկում այսպես ասած թեր և դեմ կողմերն ու կայացնում որոշում:

Եվ ուրեմն ինչ որոշում կարող է կայացնել ֆրանսիական, կամ որևէ այլ երկրի կապիտալ Հայաստանում ներդրում անելու առումով, եթե իհարկե այդ կապիտալը հայկական չէ և իր մոտիվացիաներում կամ մտադրություններում մեծ չէ այսպես ասած հայրենասիրական բաղադրիչը կամ պարզապես Հայաստանի իշխող համակարգի հետ պայմանավորվելու «արժեհամակարգային» հիմքը: Հայաստանի արտաքին պարտքը շատ մոտ ապագայում կհասի մոտ 6 միլիարդ դոլարի և դեռևս չի երևում, թե Հայաստանն ինչի արդյունքում կամ ինչի շնորհիվ է, որ պետք է դադարի պարտք վերցնել ապրելու համար կամ ապրել պարտքի միջոցով, պարտքով պարտք մարելու տարբերակով:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ Հայաստանում կան հաստատված ներդրումային ծրագրեր 3,2 միլիարդ դոլարի, որոնցից 850 միլիոնը նախատեսված է 2017 թվականի համար և հստակ են թե՛ ծրագրերը, թե՛ ներդրումային աղբյուրը, փողի աղբյուրը: Այդ ծրագրերը տեղակայվում են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ապահոված համացանցային հատուկ տիրույթում, սակայն դրանցով հետաքրքրված փորձագետների մոտ մեղմ ասած տարակուսանք են առաջացնում այդ ծրագրերի մի զգալի մասը, նույնիսկ ոչ միայն ֆինանսական աղբյուրի իրատեսականության, այլ հենց ծրագրի բնույթի, այսպես ասած՝ բիզնես նպատակահարմարության տեսանկյունից: Եվ դա հիմք է տալիս մի շարք անկախ փորձագետների պնդելու, որ այդ հայտարարությունների նպատակը նախընտրական-քարոզչական է, հանրության մոտ այսպես ասած դրական սպասումներ առաջացնելու համար: Դրական սպասումներն իհարկե շատ կարևոր են, բոլոր դեպքերում, սակայն, երբ դրանք ունենում են իրատեսական հիմքեր: Այլապես, առանց բավարար կամ նույնիսկ ծանրակշիռ և համոզիչ հիմքերի դրական սպասումների տարածումը կամ գեներացումը հավասարազոր է ընդամենը վառելիքը ավարտվող, վառելիքը սպառվող օդանավը վայրէջքի տանելու փոխարեն ավելի վեր բարձրացնելուն, երբ վառելիքը պարզապես ավելի արագ կսպառվի և օդանավն ընդամենը ավելի բարձրից կգահավիժի ներքև:

Ըստ այդմ, ի՞նչ են դիտարկելու կամ հաշվարկելու արտաքին ներդրողները Հայաստանում, որը ապրում է ըստ էության պարտքով, որը ցույց չի տալիս, թե որտեղ է ավարտելու պարտքի հաշվին սնուցումը, որը անդամակցել է տնտեսական մի միության, որը ոչ միայն որևէ շոշափելի և տեսանելի հեռանկար չի խոստանում, այլ որում ավելի ու ավելի են ընդգծում անդամների փոխադարձ մեղադրանքները և փոխադարձ սպառնալիքները: Դրան զուգահեռ, Հայաստանը կաշկանդված է այդ միության պարտավորություններով և չի կարող լիարժեք հարաբերություն ունենալ այլ տնտեսական ուղղություններով, Հայաստանը կաշկանդված է Ռուսաստանից քաղաքական կամ ռազմա-քաղաքական կախվածությամբ, իսկ Ռուսաստանը ներկայումս հանդիսանում է գրեթե միջազգային իզգոյ և սպառնալիք, համենայնդեպս իր ներկայիս քաղաքականության պարագայում:

Եվ ի լրումն այս ամենի, Հայաստանում թե՛ ԱՄՆ ի, թե՛ Եվրամիության դեսպանները հայտարարում են, որ Հայաստանն արդյունավետ չի պայքարում կոռուպցիայի դեմ և այս հարցում կան խնդիրներ, որոնք պետք է լուծել: Իսկ եթե բանը հասել է բանավոր խոսքին, ապա պետք է հավաստիացնել Սերժ Սարգսյանին, որ արտերկրի ներդրողների համար Հայաստանում ԱՄՆ-ի ու Եվրամիության դեսպանների գնահատականները շատ ավելի արժեքավոր և հավատ ընծայող են, քան Սերժ Սարգսյանի հայտարարությունները: Այն պարզ պատճառով, որ այդ դեսպանները հաշվետու են այն հասարակություններին, որը ներկայացնում են այդ ներդրողները՝ ներառյալ Ֆրանսիան, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որը իր հրապարակային հայտարարությունների համար գործնականում հաշվետու չէ նույնիսկ իր հասարակությանը: Հակառակ դեպքում նա քաղաքական պատասխանատվություն կկրեր 2008 թվականից ի վեր իր հռչակած և այդպես էլ իրականություն չդարձած իր բազմաթիվ նպատակներից թեկուզ մեկի համար:

 

Լուսանկարը՝  Getty Images-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում