Քաբուլում ավելի քան 30 մարդ Է զոհվել հիվանդանոցի վրա ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:
Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու գտնվող հիվնդանոցի վրա մի քանի զինյալների հարձակումը կատարվել Է մարտի 8-ի առավոտյան:
Ավելի ուշ դրա պատասխանատվությունն ստանձնել են ԴԱԻՇ-ի զինյալները: