Վրաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի փոփոխությունների մասին տեղեկատվությունը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում, կարճաժամկետ այցելությունների համար առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի 20 օրից՝ մարտի 28-ին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Եվրոպայի խորհուրդը փետրվարի 27-ին պաշտոնապես հաստատել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու որոշումը:
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է երկրի քաղաքացիներին նման կարևոր որոշման կապակցությամբ:
«Ուրախ ենք, որ բարեփոխումներ իրագործելու Վրաստանի կառավարության ջանքերը իրենց արդյունքը տվեցին և օգուտը»,-նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: