Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Դուք կարող եք հիանալ Հենրիխ Մխիթարյանի խաղով, իսկ մենք՝ ոչ. Ֆուտբոլասերների բաց նամակը Սերժ Սարգսյանին

Մի խումբ ֆուտբոլասերներ «Առաջին լրատվական»-ի միջոցով բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Երկրպագուները ՀՀ նախագահից խնդրում են միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հետևելու Հայաստանի ազգային հավաքականի երևանյան հանդիպումները:

Մարտի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է Ղազախստանի հավաքականի հետ: Մարտի 3-ից վաճառքի են հանվել այդ հանդիպման տոմսերը, որոնք բավական թանկ են և արժեն 4-ից 10 հազար դրամ: Ֆուտբոլասերները իրենց վրդովմունքն են հայտնել այս առիթվ:

Նշենք որ Հարևան Ադրբեջանում ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերի տոմսերը՝ մոտ 8 անգամ, իսկ Վրաստանում մոտ 4 անգամ ավելի էժան են: Բաց նամակում մասնավորապես ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ: Լինելով ֆուտբոլի մեծ երկրպագու և սպորտին մոտ կանգնած գործիչ՝ վստահ ենք, որ ըմբռնումով կմոտենաք մեր պահանջին: Դուք մշտապես հաճախում եք Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և հետևում եք մեր ազգային հավաքականի հանդիպումներին: Ձեր ներկայությունը մարզադաշտում վստահություն և հաղթելու մեծ ձգտում է հաղորդում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին: Մարտի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլում հանդիպելու է Ղազախստանի ազգային հավաքականին: Կարծում ենք, որ Դուք այս անգամ ևս կայցելեք «Հանրապետական», կաջակցեք մեր ֆուտբոլիստներին, կհիանաք մեծ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղով:

Պարոն նախագահ, ցավոք սրտի, մենք և հազարավոր այլ երկրպագուներ մեր տղաներին աջակցելու և Հենրիխ Մխիթարյանի խաղով հիանալու հնարավորություն չունենք: Չունենք, քանզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աննորմալ գներ է սահմանել տոմսերի համար: Հայաստանի հավաքականն այսօր աջակցության մեծ կարիք ունի, սակայն ֆուտբոլի չինովնիկների թեթև ձեռքով մեր թիմի երևանյան հանդիպումներն անցնում են կիսադատարկ տրիբունաների պայմաններում: Այնպիսի տպավորություն է՝ կարծես Հայաստանի հավաքականը Ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունն է: Հայաստանի հավաքականը Ձերն է, մերն է և բոլոր հայերինը:

Ֆուտբոլի ֆեդերացիան չի ցանկանում տոն պարգևել ֆուտբոլասերներին: Նրանք հավանաբար վախենում են մարդկանց հոծ բազմությունից: Հարևան երկրներում ազգային հավաքականի հանդիպումները տոնի են վերածվում, մարզադաշտերում անշլագ է լինում, որովհետև տոմսերը անհամեմատ ավելի էժան են, քան Հայաստանում: Սա ամոթալի և ցավալի իրողություն է Հայաստանի ցանկացած քաղաքացու համար:

Պարոն նախագահ, ստեղծված ծանր իրավիճակը միայն Դուք կարող եք շտկել: Վերադարձրեք մեզ ֆուտբոլային տոները, որոնք այնքան էլ շատ չեն: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երեք միավորով ենթախմբում նախավերջին հորիզոնականում է գտնվում: Ղազախստանի հետ հանդիպումը վճռորոշ է լինելու մեզ համար: Միայն հաղթանակը թույլ կտա շարունակել պայքարը եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Իսկ հաղթանակի կայացման հարցում մեծ է 12-րդ խաղացողի, այսինքն՝ Ձեր և մեր դերակատարությունը: Օգնենք մեզ և մեր ազգային հավաքականին պատվով ներկայանալ Ղազախստանի հետ հավաքականի հետ հանդիպմանը:

Վստահ ենք, որ Ձեր և մեր ներկայությամբ մեր ֆուտբոլիստները կխաղան մեծ խանդավառությամբ, կցուցադրեն տպավորիչ ֆուտբոլ և գեղեցիկ հաղթանակով կուրախացնեն Ձեզ, մեզ և ողջ ազգաբնակչությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում