Չինաստանը պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև տարաձայնությունների կարգավորման հարցում, եթե նման անհրաժեշտություն լինի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:
«Մենք հույս ունենք, որ Սաուդյան Արաբիան և Իրանը կարող են լուծել իրենց տարաձայնությունները իրավահավասար բարեկամական խորհրդակցությունների միջոցով: Չինաստանն Իրանի և Սաուդյան Արաբիայի ընդհանուր ընկերն է և անհրաժեշտության դեպքում պատրաստ է անհրաժեշտ դերակատարում ստանձնել»,-ասել է նա: