Երկրպագուների «Առաջին Ճակատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ Հանրապետական կուսակցությունից պահանջել է նախընտրական հոլավակից հանել կադրերը որտեղ ֆանատները մարզադաշտում քաջալերում են Հայաստանի հավաքականին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի հոլովակներից մեկում` առանց ՖԱՖ-ի իմացության և համաձայնության, տեղադրված է կարճ հատված ՖԱՖ-ի սեկցիայից` ՖԱՖ-ականների մասնակցությամբ:
Արդեն առաջին նմանատիպ դեպքը չէ, որ վերոնշյալ կուսակցությունը ՖԱՖ-ի մասնակցությամբ կադրեր է տեղադրում քարոզչական հոլովակների մեջ:
Դատապարտում և պահանջում ենք՝ մեր մասնակցությամբ կադրերի հատվածը հանվի և այլևս չօգտագործվի նմանատիպ հոլովակներում:
Բազմիցս հայտարարել ենք՝ ՖԱՖ-ը ապաքաղաքական կառույց է և չի հարում որևէ քաղաքական ուժի: Հաճախելով մարզադաշտ շարժման անդամների մասնակցությամբ կադրեր չպետք է հայտնվեն ինչ-որ ուժերի քարոզչական հոլովակներում:
Հարգանքներով` ՖԱՖ ղեկավար մարմին: