Ներկայում Հայաստանի հետ բանակցությունները դադարեցված են: Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Մամեդյարովը հայտարարել է, որ իբրև թե հայկական կողմն է հրաժարվել բանակցություններից: «Մենք առաջարկել ենք շարունակել սուբստանտիվ բանակցությունները, բայց հայկական կողմը մերժել է: Հայաստանում ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մենք նաև առաջարկել ենք շարունակել բանակցություններն այդ ամսաթվից հետո»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: