Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոն կհիասթափեցնի Ռոստովի հայերին. Մխիթարյանը կխաղա Լոնդոնում

Մարտի 9-ին Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Ռոստովին»: Վերջինը ընթացիկ մրցաշրջանում եվրագավաթների խաղարկության գլխավոր հայտնություններից մեկն է: Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում ռուսական թիմը սենսացիոն հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ «Ռոստովը» ենթախմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ ձեռք բերելով Եվրոպայի լիգայի խաղարկության ուղեգիր:

Տպավորիչ էր նաև ռոստովյան թիմի ելույթը Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչում: Առաջին իսկ խաղում հայազգի մասնագետ Իվան Դանիելյանցի գլխավորած ակումբը սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ Պրահանի «Սպարտայի» նկատմամբ՝ վճռելով դիմակայության ելքը:

Ինչ խոսք, «Ռոստովի» հետ հանդիպումը կարևոր է Մոուրինյոյի համար: «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայում պայքար է մղում երեք մրցաշարերում՝ Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Եվրոպայի լիգայում: Եթե Պրեմիեր լիգայում «Յունայթեդը» չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորություն չունի, ապա մյուս երկու մրցաշարերում Մոուրինյոյի թիմը գավաթին տիրանալու գլխավոր հավակնորդներից է: Այս երկու տիտղոսները նվաճելով՝ Մոուրինյոն որոշակիորեն կվերականգնի «Յունայթեդի» հեղինակությունը, որը Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո զգալի անկում է ապրել:

«Ռոստովի» հետ հանդիպումից ընդամենը չորս օր անց «Մանչեսթերը» Լոնդոնում Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում մրցելու է «Չելսիի» հետ: Սկզբունքային մի հանդիպում, հանուն որի, կարծում ենք, Մոուրինյոն ինչ-որ չափով աչքաթող կանի «Ռոստովի» հետ մրցավեճը:

Հանգստյան օրերին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո սկսեց մարզվել հիմնական խմբի հետ: Անդրադառնալով հայ ֆուտբոլիստի վնասվածքին՝ դեռևս անցած շաբաթ Մոուրինյոն հայտարարել էր. «Մխիթարյանը դեռ խաղից դուրս է, նա չի կարող մասնակցել «Բորնմութի» հետ խաղին: Հավատում եմ, որ հաջորդ շաբաթ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա: Կարծում եմ՝ նա խաղադաշտ կվերադառնա «Չելսիի» դեմ մրցավեճում»:

Այս հայտարարության մեջ Մխիթարյանի՝ «Ռոստովի» դեմ խաղալու մասին Մոուրինյոն խոսք անգամ չի ասել, չնայած նշել է, որ մեր ֆուտբոլիստը արդեն այս շաբաթ պատրաստ կլինի վերադառնալ խաղադաշտ: Ի՞նչ է սա նշանակում. եթե նույնիսկ Մխիթարյանը 100 տոկոսով պատրաստ լինի, Մոուրինյոն նրան Ռոստովում խաղադաշտ դուրս չի՞ բերի:

«Չելսիի» և լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի դեմ դիմակայությունը Մոուրինյոյի համար առանձնակի նշանակություն ունի: Չի բացառվում, որ Ռուսաստանում պորտուգալացի մարզիչը խաղադաշտ դուրս չբերի առանցքային ևս մի քանի խաղացողների, մասնավորապես՝ Պոգբային, Էրերային, Մատային և Իբրահիմովիչին: Կարծում ենք՝ այս մրցավեճում «Յունայթեդը» կխաղա փակ ֆուտբոլ՝ հույսը դնելով պատասխան մրցավեճի վրա: «Բորնմութի» հետ վերջին խաղում ակնհայտ էր «Յունայթեդի» ֆուտբոլիստների հոգնածությունը: Առաջատարներին հանգստի հնարավորություն տալով՝ Մոուրինյոն խաղացողներին ճակատամարտի դուրս կբերի իր նախկին թիմի՝ «Չելսիի» հետ խաղում:

Ինչևէ,   Դոնի Ռոստովում մեծ ոգևորությամբ են սպասում Հենրիխ Մխիթարյանին: Դեռևս երեկ հանդիպման տոմսերը սպառվել են: Բնականաբար, մարզադաշտում կլինեն նաև բազմաթիվ հայ ֆուտբոլասերներ, որոնք դեռևս հույսեր են փայփայում Մխիթարյանին տեսնելու: Սոցիալական ցանցերում Ռոստովում բնակվող մեր հայրենակիցները միմյանց կոչ են անում հայկական եռագույնով և ցուցապաստառներով դիմավորել Մխիթարյանին:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի՝ «Ռոստովի» դեմ չխաղալու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա: Այսօր «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ռուսաստան մեկնող երկրպագուներին «աչք չծակելու» համար  հանդիպմանը ներկայանալ առանց սիրելի թիմի ատրիբուտների: Անգլիայում անհանգստացած են, որ ռուս խուլիգանները կհարձակվեն անգլիացի ֆանատների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում