Մխչյան համայնքի աշխատակազմի քարտուղար Երջիկ Թադևոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սխալ է համարում, որ նախկինում գյուղապետարանները օգտագործվել են Հանրապետականի օգտին քվեարկելու համար. «Տվեք ժամանակ, թող մարդիկ կողմնորոշվեն, գնան ընտրությունների: Ինչի՞ պետք է գյուղապետարանը խառնվի էդ գործընթացներին: Մեր Մխչյանի գյուղապետարանը էսքան ժամանակ չի խառնվել: Եթե տենց լսել եք, սխալ եք լսել»:
Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է ազգաբնակչությունից հարցնել, թե ինչ տրամադրություններ են փոխվել Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելուց հետո. «Ես որպես մխչյանցի էդ առումով չեմ խոսի, որովհետև քաղաքականության մեջ շատ բան պետք է փոխվի, անձամբ ես ուզում եմ էս տարիքում հեռու մնալ քաղաքականությունից: Ես հոգով անկուսակցական եմ»:
Պարոն Թադևոսյանը հավաստիացրեց, որ Մխչյանում շատ հանգիստ մթնոլորտ է. «Մեկ-երկու անձանց լարվածությունը չպետք է վերագրել կուսակցություններին»: